Գեորգի Ֆրանգուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Ֆրանգուլյան
Georgiy Frangulyan, 2019.jpg
Ծնվել էմայիսի 29, 1945(1945-05-29) (74 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Կրթություն«Երկրորդ դպրոց» լիցեյ և Մոսկվայի պետական արվեստի և արտադրական համալսարան
Ուսուցիչ«Երկրորդ դպրոց» լիցեյ
Ստեղծագործություն(ներ)Պետրոս I-ի հուշարձան, Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, Բուլատ Օկուջավայի հուշարձան, Արամ Խաչատրյանի հուշարձան, Ելցինի հուշարձան և Իսահակ Բաբելի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Մովսես Խորենացու մեդալ, «Պատվո նշան» շքանշան և Բարեկամության շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
Georgiy Frangulyan Վիքիպահեստում

Գեորգի Վարդանի Ֆրանգուլյան (մայիսի 29, 1945(1945-05-29), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։

Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 «Փառքի պսակ» հուշարձանային համալիր, Նովոկուզնեցկ, բրոնզ
  • 1986 «Կան և Ենիսեյ» շատրվան, Զելենոգորսկ, բրոնզ
  • 1990 «Խաչելություն», Ռավեննայի Սուրբ Ֆրանսիս տաճար, Իտալիա
  • 1992-1993 Մոսկվայի գիտությունների ռուսական ակադեմիայի շենքի այլաբանական պատկերներ, բրոնզ
  • 1998 Պետրոս Առաջինի հուշարձանն Անտվերպում, Բելգիա, բրոնզ
  • 1999 Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը Բրյուսելում, Բելգիա, բրոնզ
  • 2003 Հուշարձան նվիրված կայսրուհի Ելիզավետային, բրոնզ
  • 2007 Արամ Խաչատրյանի հուշարձան, Մոսկվա, Բրյուսով անցում, բրոնզ
  • 2007 Դանթեի եռակայմ առագաստանավը, Վենետիկ, բրոնզ[2]
  • 2008 Բորիս Ելցինի գերեզմանաքարը Նովոդևիչևի գերեզմանոցում, Մոսկվա, սպիտակ մարմար, Բյուզանդական խճանկար կապույտ, կարմիր ծիրանաքար
  • 2011 Բորիս Ելցինի հուշարձանը Եկատիրինբուրգում, մարմար[3]
  • 2011 Ժոզեֆ Բրոդսկու հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
  • 2013 Եգոր Գայդարի հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
  • 2014 «Սպիտակ քաղաք» քանդակային կոմպոզիցիա, Մոսկվա (չժանգոտվող պողպատ)
  • 2015 Դմիտրի Շոստակովիչի հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
  • 2015 Ալբերտ Այնշտայնի հուշարձան, Երուսաղեմ (բրոնզ)
  • 2017 «Վշտի պատ» հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
  • 2018 Անատոլի Տարասովի հուշարձան, Մոսկվա
  • 2018 Միխայիլ Աֆանեսևիչ Բուլգակովի հուշարձան, Մոսկվա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]