Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Բրյուսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Բրյուսել)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և արվեստի գործ
ՔանդակագործԳեորգի Ֆրանգուլյան[1]
Ստեղծում1999[2]
Բացումսեպտեմբերի 30, 1999
Երկիր Բելգիա[1]
ՔաղաքԼակեն
ԲնակավայրԲրյուսել[1]
ՓողոցPlace Alexandre Pouchkine - Alexander Poesjkinplein?
Շինության ձևբրոնզե հուշարձան
Նյութբրոնզ
ՊատվիրատուԲրյուսել
Ներկա վիճակԿանգուն

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, հայազգի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի Ալեքսանդր Պուշկինին նվիրված հուշարձանը Բրյուսելում` Պուշկինի անվան հրապարակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե պատվանդանին երեք լեզուներով` ֆրանսերեն, ռուսերեն և ֆլամանդերեն նշված են բանաստեղծի կյանքի ուղիները։ Մակագրությունը ոճավորված է ըստ Պուշկինի ձեռագիր տեքստերի։ Պուշկինին քանդակելիս՝ քանդակագործը փորձել է Պուշկինի ձեռագրերին հաղորդել կյանքի այն շունչը, որում նրանք ստեղծվել են՝ փետուրի ճռռոցը, ճրագի լույսը, պոետը կարծես ձեռքով սեղմում է մենամարտի ժամանակ Դանտեսից ստացած մահացու վերքը։

1999 թվականին, Պուշկինի ծննդյան 200-ամյակի առթիվ, Բրյուսելի քաղաքապետարանը որոշեց տեղադրել պոետի հուշարձանը։ ՌԴ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Պուշկինի անվան միջազգային հիմնադրամի աջակցությամբ Բրյուսելին նվիրվեց Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը[3]։ Հուշարձանը որոշվեց տեղադրել երկու փողոցների հատման վայրում, որն էլ անվանվեց Պուշկինի հրապարակ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 30-ին[4]։

2014 թվականի հունվարին Բելգիայում ՌԴ մամլո խոսնակ Գեորգի Կուզնեցովը հայտնեց հուշարձանի վայրի տեղափոխման մասին (տրամվայի նոր գծերի շինարարության պատճառով)[5]։ Պուշկինի ժառանգները՝ Ալեքսանդր և Մարիա Պուշկինները սկսեցին արշավ՝ հուշարձանի պահպանության համար[6]։

Հուշարձանի հեղինակն է Գեորգի Ֆրանգուլյանը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]