Ելցինի հուշարձան
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | փետրվարի 1, 2011 |
Բարձրություն | 10 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | մարմարե հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
![]() |
Ելցինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ельцину), Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ, խորհրդային կուսակցական և ռուսական քաղաքական ու պետական գործիչ, հետխորհրդային Ռուսաստանի հիմնադիրներից մեկի` Բորիս Ելցինի հուշարձանը Եկատերինբուրգում, նրա հայրենի քաղաքում, որտեղ երկար տարիներ ապրել և գործունեություն է ծավալել։ Տեղադրված է Ելցին-կենտրոնում։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։
Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը գտնվում է Բորիս Ելցին փողոցում, Եկատերինբուրգ-սիթի գործարար թաղամասում, քաղաքի կենտրոնում` Դեմիդով Պլազա կոնգրես-հոլի դիմաց, որտեղ տեղակայված է Ելցինի ժառանգության նախագահական կենտրոնի հուշահամալիրը[1], որն էլ գտնվում է «Բ. Ն. Ելցին նախագահական կենտրոն» պետական ֆոնդի և «Բ. Ն. Ելցինի Ուրալյան Կենտրոն» (Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի Ֆոնդի մասնաճյուղ) բարեգործական հիմնադրամի վերահսկողության ներքո։
Հուշարձանն իրենից ներկայացնում է տասը մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթող` Ելցինի ամբողջ հասակով հարթաքանդակ մուգ մոխրագույն պատվանդանի վրա[2]։
Հուշարձանի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, ով ստեղծել է նաև Ելցինի գերեզմանաքարը։
Հեղինակի կարծիքով, «ընտրվել է սպիտակ մարմար, այլ ոչ թե ավանդական բրոնզե կամ գրանիտ, քանի որ այն կենդանի, կիսաթափանցիկ նյութ է, և այս հուշարձանը ոչ թե կոթող է, այլ շարժման մեջ գտնվող մի մեծ կտոր, ինչպես Բորիս Նիկոլաևիչն էր»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը բացվել է 2011 թվականի փետրվարի 1-ին Ելցինի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Բացումը տեղի ունեցավ Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որը Եկատերինբուրգ էր ժամանել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար[3]։
Մեդվեդևը բացելով հուշարձանը, որը նրան դուր էր եկել, նշեց որ «Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի Ելցինին, այն բանի համար, որ ամենադժվար ժամանակաշրջանում երկիրը չշեղվեց փոփոխությունների ուղուց, իրականացվեցին լուրջ վերակառուցումներ և այսօր շարժվում է դեպի առաջ»։
Արարողությանը մասնակցում էին նաև Ելցինի այրին՝ Նաինա Իոսիֆովնան, նրա հարազատները և ընկերները, դաշնային իշխանության ներկայացուցիչներ, Սվերդլովսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Միշարինը, հարևան տարածաշրջանների ղեկավարներ[3][4]։
Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 23-ից 24-ի գիշերը հուշարձանը պղծվել էր անհայտ անձանց կողմից, հուշարձանի վրա կապույտ ներկ էր լցվել, պատվանդանի վրայի տառերը կոտրել էին[5][6]։ Հուշարձանը տեղում մաքրելու փորձերը չհաջողվեցին, որոշվեց այն ապամոնտաժել։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո, նորացված հուշարձանը վերադարձվեց նախկին տեղը[7]։
2017 թվականի նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակի օրը) հուշարձանը փորձել է հրկիզել Իգոր Շչուկինը, որին այս արարքի համար 2018 թվականի փետրվարին դատապարտեցին մեկ տարվա ուղղիչ աշխատանքնի[8]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եկատերինբուրգում գտնվող Ելցինի հուշարձանը միակը չէ։ Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը գտնվող շիրիմի մահարձանից բացի, դեռևս կենդանության օրոք Կիրգիզիայի Չոլպոն-Աթա քաղաքում տեղադրվել է Ելցինի հուշարձանը։
- Հուշարձանի բացման դեմ բողոքի ակցիա էին ցանկանում անցկացնել տեղի կոմունիստները, սակայն տեղական իշխանությունները մերժեցին հուշարձանի բացման դեմ միտինգի անցկացման թույլտվությունը, Եկատերինբուրգի վարչակազմի դեմ Կոմունիստական երիտասարդական միության ներկայացուցիչները դատարան հայց ներկայացրեցին[9]։
- 2011 թվականի փետրվարին, Ելցինի հոբելյանի հետ կապված «Offart» արվեստի խմբի փողոցային նկարիչները ակցիա անցկացրեցին № 9 գիմնազիայի դիմաց «Ելցինի այլընտրանքային հուշարձանի» բացման դեմ, որտեղ Բորիս Նիկոլաևիչը սպասում էր իր դպրոցական աղջկան[10]։ Բողոքի ակցիա անցկացվեց նաև Դրամայի թատրոնի մոտ տեղադրվող «Պատմությունը շրջած ձեռքերը» հարթաքանդակային կոմպոզիցիայի բացման դեմ[11][12]։
- Հոբելյանի նախօրեին` հունվարի 28-ին, տեղի կոմունիստները փորձեցին Մարտի 8-ի փողոցի թիվ 2 տան վրա, որտեղ բնակվել է Ելցինը հուշատախտակ տեղադրել նրան քննադատող գնահատականով և երկրում հետսոցիալիստական տարիներին տեղ գտած բացասական երևույթների ցանկով[13][14]։
- Նախատեսվում է Ելցինի հուշարձան տեղադրել Մոսկվայում, որի համար անցկացվում են մրցույթային նախագծեր[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Россель подписал Указ о Президентском центре Б. Н. Ельцина»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-04-02
- ↑ Памятник Ельцину сделали из китайского мрамора
- ↑ 3,0 3,1 «В Екатеринбурге открыт памятник первому Президенту России Борису Ельцину»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-27-ին։ Վերցված է 2021-01-24
- ↑ n:В Екатеринбурге открыт памятник Ельцину - Викиновости, 01.02.2011
- ↑ «Вандалы осквернили памятник Ельцину в Екатеринбурге»։ // ria.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է 2012-8-24
- ↑ Облитого краской Ельцина демонтируют
- ↑ «В Екатеринбурге восстановили памятник Ельцину»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-03
- ↑ Поджигатель памятника Ельцину в Екатеринбурге признал свою вину
- ↑ Коммунисты хотят взыскать с мэрии Екатеринбурга 100 тысяч рублей за «стресс и переживания»(չաշխատող հղում)
- ↑ «Я тебя жду», — в день рождения первого президента уличные художники проведут в Екатеринбурге праздничную акцию(չաշխատող հղում)
- ↑ В Екатеринбурге поставили альтернативный памятник Ельцину
- ↑ «В Екатеринбурге появился альтернативный памятник Борису Ельцину»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2018-04-03
- ↑ «Свердловские коммунисты откроют «альтернативный памятник» Ельцину»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2018-04-04
- ↑ Коммунисты установили мемориальную доску Ельцину
- ↑ При поддержке Фонда Ельцина прошёл открытый Конкурс проектов памятника Борису Николаевичу Ельцину(չաշխատող հղում)