Քաղաքիկ
Գյուղ | ||
---|---|---|
Քաղաքիկ/Քալաքի | ||
Kələki | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան, Նախիջևանի գավառ, Ջուղայի շրջան և Օրդուբադի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 470 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Քաղաքիկ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Kələki - Քալաքի), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Քաղաքիկի եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XII-XIII դդ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1441 թ. վերանորոգման մեկենաս Աղա Շաին։ - Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1441 թ., XVII դ, XIX դ։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ՝ XIX դ, քայքայված բեկորներ։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է 2 մույթերի հորինվածքով գավիթ-սրահ, որն այժմ ավերված է։ - Վիճակը՝ կանգուն։
Քաղաքիկի Սուրբ Սարգիս մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XVI-XVII դդ։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան կողմում, լեռնալանջին։ - Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։ - Շինանյութը՝ ճեղքված և մշակված որձաքար։ - Արձանագրություններ չունի։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ - Ավանդատներ՝ չունի։ - Վիճակը՝ ավերակ։
Քաղաքիկի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XVII դ։ - Տեղը՝ գյուղում, Տրունյաց գետի վրա։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միաթռիչք։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։- Վերանորոգումներ՝ XIX դ։ - Արձանագրություններ՝ չունի։ - Վիճակը՝ ավերակ։
Քաղաքիկի ժողովրդական բնակելի տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XIX դ։ - Տեղը՝ Քաղաքիկի հին՝ Գևորգյանների թաղամասում։ - Աչքի ընկնող տների թիվը՝ 5։ - Հորինվածքները՝ միահարկ և երկհարկ, բազմասենյակ։ Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս։ - Զարդաքանդակներ՝ ճակատներում և պատշգամբների վրա։ - Վիճակը՝ տների ճարտարապետության մեջ ժամանակակից կենցաղի պահանջներից ելնելով կատարվել են որոշ փոփոխություններ։
Քաղաքիկի գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակը՝ XV-XIX դդ։ - Տեղը՝ գյուղի հարավարևելյան կողմում։ - Տապանաքարերի թիվը՝ 71։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ - Արձակագիր տապանաքարերի թիվը՝ 47։ - Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված, ծածկված են հողով, արձանագրությունները տեղ-տեղ քայքայված ու վնասված են։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)
- Մամիկոն Գևորգյան (բառարանագետ)
- Աբուլֆազ Էլչիբեյ (Ադրբեջանի նախագահ)