Լևոն Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1930(1930-10-14) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Լևոն Մուշեղի Գևորգյան (հոկտեմբերի 14, 1930(1930-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1995), թղթակից անդամ (2001

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1956 թթ.՝ Ակտյուբինսկ քաղաքի և մարզի (Ղազախստան) գլխավոր ճարտարապետ։ 1956 թվականից՝ ՀՀ պետշինի, 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, փոխտնօրեն, 1973-1977 թվականներին՝ տնօրեն։ 1971-1973 թվականներին և 1986-1989 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալ[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ և վարչական շենքեր Ակտյուբինսկում (1956), Ջամբուլում (1956), Երևանում (1957 թվականից)՝ Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնի համալիրը (1986-1992Երևանի մետրոպոլիտենի («Գարեգին Նժդեհ», 1987) կայարանով և այլն։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), «Տարվա լավագույն կառույց» (1986) համամիութենական ստուգատեսների դափնեկիր։
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980), Միլանում (1982) և Մինսկում (1991

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005