Jump to content

Էդուարդ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Սաֆարյան
Ծնվել էապրիլի 23, 1923(1923-04-23)[1]
ԾննդավայրԵրևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 1, 2015(2015-12-01) (92 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1951)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ և Երևաննախագիծ[1]
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ և ՀԽՍՀ պետական մրցանակ

Էդուարդ Արամի Սաֆարյան (ապրիլի 23, 1923(1923-04-23)[1], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 1, 2015(2015-12-01), Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում։ 1951 թվականին ավարտել և 1967-1977 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1977-1985 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։

Ստեղծագործական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են Կինոյի տունը (1975), Հայէլեկտրագործարանի բնակելի թաղամասը (1982), դեկորատիվ շատրվան Նորքի բնակելի զանգվածում (1982), Զեյթուն թաղամասի հանգստի գոտին (1985

Համահեղինակ է Աբովյան փողոցի բնակելի տների (1966), Պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967), Հարավարևմտյան շրջանի Ա-1 և Ա-2 միկրոշրջանների կառուցապատման (1976), «Անի» (1972) և «Դվին» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979) հյուրանոցների, «Հայաստան» կինոթատրոնի (1985), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համալիրի (1991, այժմ՝ Ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենք) և այլ նախագծերի[3]։

Խորհրդային ճարտարապետության նվաճումների (1958, 1967, 197], 1985) և սիրողական ֆիլմերի («Քարերն են խոսում») 1962 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։ 2012 թվականին խրախուսվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով։ 2013 թվականի մայիսի 24-ի ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 253—254.
  2. «Zarkfoundation - Էդուարդ Սաֆարյան». zarkfoundation.com.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 253