Դվին (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Դվին» հյուրանոցից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Դվին (հյուրանոց)
Տեսակհյուրանոց
ՔանդակագործԱրա Շիրազ
ՃարտարապետՖելիքս Հակոբյան, Աշոտ Ալեքսանյան և Էդուարդ Սաֆարյան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
Ներկա վիճակվերականգնված

Դվին հյուրանոց, հյուրանոցային համալիր՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, կառուցված 1979 թվականին։ Խորհրդային շրջանի նախագծի հեղինակներն են` ճարտարապետներ Ֆելիքս Հակոբյանը, Աշոտ Ալեքսանյանը, Էդուարդ Սաֆարյանը, քանդակագործ Արամազդ Շիրազը, նկարիչ Վլադիմիր Աթանյանը։ Ստեղծագործական այս խումբը 1979 թվականին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Հյուրանոցի կառուցումը կատարվել է Կոնդ թաղամասի իրացման ծրագրի շրջանակներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի «Դվին» հյուրանոցն իր դռները բացեց հանրության առջև 1983 թվականին։ Հյուրանոցը՝ իր ենթակառուցվածքներով, 14 հարկանի մեծ շինություն է. ուներ լյուքս համարներ, ռեստորան, սրճարան, բար, հուշանվերների խանութ, ամառային սրճարան, լողավազան և այլն։ Բոլոր սենյակները կահավորված էին ֆիննական կահույքով։

Ճարտարապետական և գեղարվեստական ոճով աչքի ընկնող հյուրանոցի ինտերյերի ձևավորմանը մասնակցել են նկարիչներ, քանդակագործներ և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներ։ Նրանք ակնհայտորեն գեղարվեստական նոր լուծումներին հաղորդել են ազգային բնույթ։

«Դվին» հյուրանոցում իջևանել են շատ անվանի մարդիկ։ Այստեղ ելույթ էին ունենում հայրենական էստրադայի նշանավոր աստղեր։ Հյուրանոցային համալիրի բակում` շատրվանների կողքին, տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» խմբաքանդակը (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։ «Դվինը» համարվում էր երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը։

1988 թ. Արցախ մեկնող ջոկատները երդման արարողության են մասնակցել այս քանդակի մոտ։

2012 թ. մայիսի սկզբերին պարզ դարձավ, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված խմբաքանդակը գտնվում է կիսավեր վիճակում։

Վերանորոգման նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ. «Դվին» հյուրանոցը 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվում է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։ Սակայն 2014 թվականի դրությամբ, ընկերությունը այդ ոււղղությամբ ոչ մի ներդրում չի արել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Ալեքսանյանի անձնական արխիվ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]