Աբովյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբովյան փողոցից)

Կոորդինատներ: 40°10′49″ հս․. լ. 44°30′54″ ավ. ե. / 40.1804° հս․. լ. 44.5150° ավ. ե. / 40.1804; 44.5150

Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Աբովյան փողոց
Համայնք(ներ) Կենտրոն
Սկիզբ Հանրապետության հրապարակ (Երևան)
Ավարտ Աբովյան պուրակ
Երկարություն 1600 մ
Լայնություն մ
Հիմնված է 1869
Ստացել է անունը
Abovyan street.jpg
Աբովյան փողոցը ձմռանը

Աբովյան փողոց, փողոց Երևանի Կենտրոնում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը 1869 թվականին ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսակայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։ Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էին Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին և միչև այժմ էլ այդպես են ենթադրվում փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։

Անվանման ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում փողոցը կոչվել Ամրոցային, ապա Աստաֆյան։ Փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Ավետիքի Աբովյանի անվամբ։

Շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանի արձանը Աբովյան փողոցում
Դուռ Աբովյան փողոց 8 հասցեում (բնակելի տուն Գրիգոր Եղիազարյանի)
Հուշատախտակ Աբովյան 1 շենքի պատին

Փողոցի սկզբնամասի շենքի պատին Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ հարթաքանդակն է փակցված։

1933 թվականին ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակում (Կինո Մոսկվային կից) բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը՝ որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը։

Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, (այն քանդվեց 1933 թվականին), իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյունում։

Փողոցի 27 շենքում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալությունը։ Դիմացը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն է, Ավետիք Իսահակյանի հուշարձանը։ Փողոցի աստղադիտարանի առջև կանգնեցվել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը։ Այստեղ հուշաքար է տեղադրված «Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանում նահատակված հունգարական ռազմագերիների և Հունգարիայում զոհված հայ մարտիկների» (2004 թվականի օգոստոսի 28)։ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (թիվ 9 շենքը) նույնպես գտնվում են Աբովյան փողոցում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, «Երևան» հյուրանոցը, Վլադմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, հյուրանոց «Ավիատրանս»-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը։ Աբովյան փողոցի շենքերում (հյուրանոցներ) տարբեր ժամանակներում բնակվել և ամրացված են հուշաքարեր՝

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականից քաղաքի առաջին տրամվայը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272, էջեր 272 — 272 էջ. — 300 հատ։