Իլյա Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Մինասյան
Ծնվել է1929 օգոստոսի 28
Երևան
Մահացել է2009
Մասնագիտությունշվիահար
Գործիքներշվի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր արտիստ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Իլյա (Իլյիչ) Հմայակի Մինասյան (1929, օգոստոսի 28, Երևան- 2009), շվիահար։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)։ Պրոֆեսոր (1996)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Մինասյանի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում: 1947-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի, 1991 թվականից՝ Երևանի կամերային երաժշտության տան մենակատար։ Նվագացան­կում ընդգրկված են եղել հիմնականում հայկական և աշխարհի ժողովուրդների մեղեդիներ։ Հայկական շվին առաջինն է ներկայացրել արտասահմանյան ունկնդրին[1]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրցանակ(1957, Մոսկվա)
  • Ժողգործիքներ նվագողների մրցույթի 1-ին մրցանակ (1957, Մոսկվա)
  • Էստրադա­յին արտիստների համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ (1958, Մոսկվա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007