Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Yerevan Music house after Komitas 02.jpg
Տեսակհամերգասրահ, մշակութային արժեք և շենք
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Անվանված էԿոմիտաս
Կայքchambermusiccenter.am

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, երաժշտական սրահ Երևանում, գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։ Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։

Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։ Այս համերգասրահում ելույթներ են ունեցել Առնո Բաբաջանյանը, Ռուբեն Ահարոնյանը և այլք։ Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար։ Առաջին  համերգին ելույթ է ունեցել ՀՀ  ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/91