Լևոն Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լևոն Մադոյան
Լևոն Մադոյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 10, 1909(1909-08-10)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1] (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Commons-logo.svg Levon Madoyan Վիքիպահեստում

Լևոն Մանուկի Մադոյան (օգոստոսի 10, 1909(1909-08-10)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1964(1964-09-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ 1923-1939 թթ. աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների խմբում։ Կարճ ժամանակ Բաքվում աշխատելուց հետո նորից վերադարձել է ծննդավայր։ 1939 թվականին տեղափոխվել է Երևան, նվագել Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, ապա՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլում։ 1952 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար[2]։

Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Կատարողական վարպետությամբ հայտնի են «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները։

Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=14224
  2. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 262 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]