Վաչե Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչե Հովսեփյան
Zaven Termenjyan (with Vache Hovsepyan).JPG
Ծնվել էսեպտեմբերի 17, 1925(1925-09-17)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 1, 1978(1978-12-01) (53 տարեկանում)
Մասնագիտություներաժիշտ

Վաչե Արտաշեսի Հովսեփյան (սեպտեմբերի 17, 1925(1925-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 1978(1978-12-01)), դուդուկահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Տերմենջյանն ու Վաչե Հովսեփյանը

Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1951)։ 1945-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների համույթի մենակատար։ Երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ։ Կատարումն առանձնացել է ազգային ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ։ Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Էստոնական Երգ» (խոսք՝ Վ. Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս. Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ. Սևակի)։ Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png