Դուդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուդուկ
Duduk (landscape).jpg
Որակավորում երկլեզվակ փողային նվագարան
Duduk range.jpg
Երաժիշտներ Դուդուկահարներ` Ջիվան Գասպարյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 421.211.12
Duduk Վիքիպահեստում

Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի։[1] Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.։[2]
Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝

Aquote1.png Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է։[3] Aquote2.png
  • 2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց[4].
Դուդուկի կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկը (ղամիշ[5])

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։

Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopedia.com:DJIVAN GASPARYAN
  2. "Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.:": "00092 The Duduk and its Music. ՅՈՒՆԵՍԿՕ. Ըստ փետրվարի 8, 2010.
  3. Turpin, Andy. «Nothing Sounds Armenian Like a Duduk: ALMA Lecture»։ The Armenian Weekly։ 2010-02-12։ Վերցված է 2010-02-22 
  4. UNESCO: Հայկական դուդուկը մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց է: (eng.)
  5. Գևորգ Դաբաղյանը դուդուկի մասին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00092[1]