Տավիղ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Տավիղ | |
|---|---|
| Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
| Որակավորում | Աղելարային կսմիթային նվագարան, composite chordophone?[1], արտեֆակտ և երաժշտական գործիք |
| Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 322[1] |
Տավիղ, հնագույն ծագումով կսմիթավոր [նվագարան]։ Ժամանակակից տավիղն ունի ձայնադարձիչով շրջանակի վրա ուղղաձիգ 46 լար (լարվածքը՝ դիատոնիկ, դո-բեմոլ մաժորում)։ Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գործողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյուտը 19-րդ դարի սկզբին կատարել է ֆրանսիացի երաժիշտ վարպետ էրարը)։ Տավիղը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է։ Այն օգտագործվել է կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ։ Վաղ միջնադարյան հայկական նվագարանների մասին մեզ պատկերացումներ է «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը, որի թարգմանության հեղինակաները ազատ օգտագործում են լայն շրջաններում հայտնի բազմաթիվ նվագարանների կողքին նաև «тавих» (տավիղ) նվագարանի անունը[2]։
Հայկական տավիղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նվագարանը դեռ շատ վաղ ժամանակներից։ Սա խոսում է այն մասին, որ հայերս սիրել ենք տավիղը և այն գործածել կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ։
Ըստ ԵՊԿ պրոֆեսոր, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր Ն․ Թահմիզյանի՝ շատ երաժշտական նվագարաններ պահպանել են իրենց հեթանոսական շրջանի ձևն ու տեսքը։ Այդ թվում և տավիղը, որի վրա նվագել են ոչ միայն արարողությունների ժամանակ, այլև մենակատար մեղեդիներ են կատարվել, ինչպես նաև նվագակցել են ձայնին։


Տավղի՝ հայկական գործածության մասին վկայում են այժմ Էրեբունի թանգարանում պահվող «Խնջույքի տեսարանով եղջերագավաթը» (նկ․ 1): Գավաթը հայտնաբերել են 1968 թվականի գարնանը Էրեբունի ամրոցի մոտ գտնվող Նոր Արեշ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ հողում թաղված մեծ անոթի մեջ։ Հորթագլուխ արծաթե ոսկեջուր եղջերագավաթն առանձնանում է մարդկանց քանդակների պատկերաշարով։ Այս գտածոն ապացույց է, որ հայերս դեռ մ․թ․ա IV դարում ունեցել ենք տավիղ նվագարանը։ Այստեղ պատկերված են երկու տղամարդու և երկու կանանց կերպարներ, որոնք, ակներևաբար, խնջույքի մասնակիցներ են։ Առաջին կինը նստած է աթոռին` ձեռքերում տավիղ,իսկ երկրորդ կինը ձեռքով տանում է պնակով մեղր։ Տղամարդկանցից մեկը ծնկներին պահում է մի սիրամարգ,որը արքան է, իսկ մյուս տղամարդը նվագում է զույգ սրինգ: Ն․ Թահմիզյանը իր գրքում նույնպես խոսում է այս եղջերագավաթի մասին։

Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող արվեստագիտության թեկնածու Աստղիկ Գևորգյանի «Արհեստները ու կենցաղը հայկական մանրանկարներում» գիտական աշխատության մեջ, որը հրատարակվել է 1978 թվականին Երևանում, տեսնում ենք տավիղ նվագարանի պատկերներ, որտեղ առաջին նկարում (նկ․ 5, տախտակ XLIV, XIV դար, Ավետարան, 1679 թվական, Էջմիածին, ծաղկող՝ Սիմեոն, Ժամագիրք Մաշտոց) տղամարդը նվագում է տավիղ՝ ծնկին դրված Երկրորդ նկարում (նկ. 6, տախտակ XLIII, ծաղկող՝ Զաքարյա եպիսկոպոս, Հակոբ Ջուղայեցի, Ավետարան, Հռոմ, XVI-XVIIդ.,Պատմություն Ալքեսանդր Մակեդոնացվի) տավիղը նվագում է տղամարդը, ով կրում է թագ, ինչից էլ եզրահանգում ենք, որ տավղահարը ունի թագավորական ծագում[3]։ Այս տավիղն իր չափով ավելի մեծ է, հենված է հատակին (նկ. 5)[3]։ Նկարը փաստում է հայակական իրականությունում տավիղ նվագարանի զարգացման և էվոլույցիայի մասին։ Բաժակի տակի նկարում տղամարդն իր կնոջ և կենդանիների հետ տավիղ է նվագում։
Նախկինում տավիղ նվագել են արքունիքներում, թագավորական հանգստյան սենյակներում (նկ․ 3, տախտակ XLV, 1686 թվական, Կ. Պոլիս, Էջմիածին, ծաղկող՝ Մարկոս պատկերահան, Մաղաքիա Կոստանդուպոլսեցի, Աստվածաշունչ)։ Երբեմն ոչ միայն պալատական երաժշտները, այլ հենց իրենք՝ թագավորներն էին նվագում նվագարանը։ Իհարկե, նախկինում տավիղները չունեին ձայնային այն հնարավորությունները, ինչ այսօր, բայց այն, որ հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նվագարանը, փաստ է։

Նվագարանի բառային այլ գործածություններ արդեն հայտնի են 10-րդ դարի միջնադարյան հայ գրող, հայ գրականության վերածնունդի հիմնադիր, տիեզերական վարդապես Գրիգոր Նարեկացու տաղերից մեկում՝ «Տաղ վարդավառի»․
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին։
Հանրահայտ հայկական կիլիկյան արծաթե գավաթի հատակի մասում (նկ․ 4) վրա նկարված է տղամարդ, որը նվագում է տավիղ՝ շրջապատված իր սիրելի կնոջով և կենդանիներով[2]։


Հայ ժողովուրդը ոչ միայն սիրով նվագել, այլ նաև երգեր է նվիրել նվագարանին։ Խ․ Ավետիսյանը և Վ․ Հարությունյանը գրել են երգ՝ «Իմ անուշ տավիղ», որը մեծ ժողովրդականություն է վայելել։
Իմ անուշ տավիղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշեր ու զօր դու հնչում ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ։
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս, անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ։
Ով որ լսում է նվագդ,

Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում։
Բայց ուրիշն է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Սև տղին եմ ես անրջում,
Իմ անուշ տավիղ։
Նա սիրո երգս լսեց
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց
Ու անցավ գնաց։
Հնչի՛ր, տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի,
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմի աշխարհին։

Ուրախ հնչի թող քո լարը
Մարդկանց սրտերում,
Թող որ յարին գտնի յարը,
Եվ լինի գարուն։
Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում,
Ո՞ւր է, չի գալիս կանչին իմ,
Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում պատմագրական և հնագիտական փաստերով ապացուցվել է տավիղ նվագարանի՝ հայկական կենցաղում և արքունական շրջանակներում գոյությունը և լայն կիրառությունը, ինչպես նաև ներկայացվել է, որ տարիների ընթացքում այն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել և դարձել հայերի հուզական ներաշխարհը նկարագրող նվագարան[4]։[5]
Հայ ժողովուրդն ունեցել է ևս մեկ լարային կսմիթային նվագարան, որը կոչվում է քնար։ Տավիղը և քնարը նույն ընտանիքի լարային նվագարաններ են։ Քնար նվագարանն ունի 8-10 լար և դիատոնիկ է։ Մեր ժողովուրդն այնքան է սիրել քնար նվագարանը, որ իր աղջիկների անունները կնքել Քնար անունով։ Աստվածաշնչում գրված է․ «Եվ նրա եղբոր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների և սրնգահարների հայրն եղավ»։

1338 թվականին հրատարակված Աստվածաշնչում նկարներից մեկում (նկ. 7) պատկերված արքայի ձեռքին միծիատոր է, որով արքան լարում է քանոնը։ Սա ապացույցն է այն բանի, որ դեռ 14-րդ դարում հայերս ունեցել ենք քանոն (1338թ, Սպահան, ծաղկող Սարգիս Պիծակ, Աստվածաշունչ):[6]
14-րդ դարում նկարված մեկ այլ կոթողում պատկերված է քանոն (նկ. 8), որի կոթը եզի պոզն է, որով եզրափակվում է նվագարանի անկյունը։ Նկարից պարզ է դառնում՝ ինչպես են նվագել գործիքը. ձախ ձեռքով բռնել են գործիքը, հենել մի մասով կրծքին և աջ ձեռքի միդիատրով նվագել։ Այս քանոնն էլ կրծքին հենած են նվագել (տախտակ XLIV, 1359թ, Ղրիմ, ծաղկող Վարդան քահանա, Տոնապատճառ):[7]

Արդեն 16-17-րդ դարերում պատկերված է ժամանակակից քանոնը (նկ. 9), որը էվոլյուցիա է ապրել։ Այն նվագում են ծնկին դրած, երկու ձեռքի զույգ մատերով, ունի կիսատոները փոխող մանդալներ և իր չափերով մեծ է (տախտակ XLII, 16-17-րդ դար, Հռոմ, ծաղկող Զաքարիա եպիսկոպոս, Հակոբ Ջուղայեցի, Պատմություն Ալեքսանդր Մակեդոնացվո):[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
- 1 2 ТАГМИЗЯН, Н. К.; ТАГМИЗЯН, Н. К.; ԹԱՀՄԻԶՅԱՆ, Ն Կ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - 1 2 Ժամագիրք. Էջմիածին. 1679թ․.
- ↑ Հարությունյան, Գայանե (2020). «Հայկական տավիղներ». Երաժշտական Հայաստան.
- ↑ Գևորգյան, Աստղիկ. Մարդիկ և կենցաղը հայկական մանրանկարներում.
- ↑ Սարգիս, Պիծակ (1338). Աստվածաշունչ. Սպահան.
- ↑ Տոնապատճառ. Ղրիմ. 1359.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ Պատմություն Ալեքսանդր Մակեդոնացվո. Հռոմ. 16-17-րդ դար.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավիղ» հոդվածին։ |
| ||||||||||||
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 598)։ |