Jump to content

Մաժոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաժոր

Մաժոր (լատ. major-մեծ), լադ, որի հիմքում ընկած է մեծ (մաժոր) եռահնչյուն։ Ունի լուսավոր լադային երանգ, հակադիր է մինորին, և այդ հակադրությունը երաժշտության մեջ գեղագիտական կոնտրաստ ստեղծող կարևոր միջոցներից է։ Մաժորը դասական տեսք է ստացել XVIII դարում (ֆունկցիոնալ հարմոնիայի դարաշրջանում)։ XIX դարի կեսերից մաժոր և մինոր լադերի փոխներթափանցման հետևանքով գոյացել է մաժորա-մինոր միավորված համակարգը։

Այն գամման, որի հիմքում ընկած է մեծ տերցիա, կոչվում է մաժոր գամմա։ Գամման ունի 8 հնչյուն, որոնք կոչվում են աստիճաններ։ Առաջին աստիճանը կոչվում է տոնիկա, չորրորդ աստիճանը՝ սուբդոմինանտա, իսկ հինգերորդ աստիճանը՝ դոմինանտա։ Մաժոր գամմայի կառուցվածքն է 1 տոն, 1 տոն, 0.5 տոն,1 տոն, 1 տոն, 1 տոն, 0.5 տոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 144