Խաչատուր Ավետիսյան
| Խաչատուր Մեխակի Ավետիսյան | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | ապրիլի 18, 1926[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 27, 1996 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | քանոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
| Գործիքներ | քանոն |
| Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի պարի պետական անսամբլ[1] |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1] |
| Պարգևներ | |
Խաչատուր Մեխակի Ավետիսյան (ապրիլի 14, 1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 1996, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)[2]։
Դիրիժոր Միքայել Ավետիսյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այստեղ նա եղել է Էդուարդ Միրզոյանի ղեկավարության տակ։ 1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։
1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։
Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները։
Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես՝ «Խաթաբալա»-ում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են ՝
«Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ»[4], «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հմր. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար և այլն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1985
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1965
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
- Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Մոսկվա, 1957
- Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Բեռլին, 1951
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Խաչատուր Ավետիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2024-04-13-ին. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 131.
- ↑ «Makhmur Aghjik - Մախմուր Աղջիկ by Khachatur Avetisyan». khachaturavetisyan.com. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատուր Ավետիսյան - Հայ ազգային երաժշտություն
- Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Ավետիսյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 612)։ |
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ քանոնահարներ