Միքայել Ավետիսյան
Միքայել Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1966 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989) |
Միքայել Խաչատուրի Ավետիսյան (մայիսի 18, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Խաչատուր Ավետիսյանի որդին է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1984 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժինը, 1989 թվականին՝ Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ պրոֆեսոր Հակոբ Ոսկանյանի դասարան, 1991 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։ 1985-1990 թվականներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է ստացել պրոֆեսոր Իլյա Մուսինից։ 1996 թվականին Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին՝ սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ։ 1991-1997 թվականներին դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում, միևնույն ժամանակ եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը։ 1996 թվականին լույս են տեսել նրա՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD)[2]:
1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խաչատուր Ավետիսյանի երգերը պար են, պարերը՝ երգ
- ↑ «Միքայել Ավետիսյան (1966)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2020-11-07
- ↑ «Որևէ մեկի տեղի վրա հավակնություն չունեմ»