Շեփոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեփոր
Շեփոր
Դիապազոն
Range trumpet.png
Կից գործիքներ
Կլարնետ

Շեփոր (իտալ.՝ tromba, ֆր.՝ trompette, գերմ.՝ Trompete, անգլ.՝ trumpet), փողային երաժշտական գործիք։ Օգտագործվում է ամենաքիչը սկսած մ.թ.ա. 1500 թվականից, իսկ նվագախմբի կազմության մեջ մտել է միայն 17-րդ դարում։ Արդեն 19-րդ դարում շեփորը վերածվեց լիարժեք երաժշտական գործիքի։ Գործիքն ունի վառ տեմբր, օգտագործվում է որպես ուժեղ ձայն ունեցող գործիք դասական և փողային նվագախմբերում, նաև ջազում և այլ երաժշտական ժանրերում։

Պատմություն[խմբագրել]

Շեփորն ամենահին երաժշտական գործիքներից է։ Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից՝ մեզնից ավելի քան 3600 տարի առաջվանից։ Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Չինաստանում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք։ Այս դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, մինչև 17-րդ դարը։ Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի՝ իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը։ Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում։ Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները։

Միջնադարի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ։ Բարոկկո դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը։ Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով): Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: Կլասիցիզմի և ռոմանտիզմի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում։

Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց 1830-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները։ Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր կլարնետը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ տեմբրով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով։ Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև 20-րդ դարը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ։ Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը։ Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը։ Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում, ինչպես նաև ջազում, ֆանկում և այլ ժանրերում։

Բնական շեփոր[խմբագրել]

Բնական կամ հին շեփորը համարվում է մեզ հայտնի շեփորի նախատիպը, սակայն հիմնականում օգտագործվել է ոչ թե պրակտիկ, այլ էսթետիկ նպատակներով։ Նրա հնարավորությունները բավականին փոքր են, ռեգիստրը՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ այս սերնդի շեփորը մոտ երկու անգամ ավելի երկար էր այժմյան շեփորից, ուներ թույլ հնչողություն, և մտնում էր նեղ շրջանակի մեջ, որը թույլ էր տալիս առանց հատուկ միջոցների նրա օգնությամբ արտաբերել հնչյունների լայն սպեկտոր, ուստի ցանկության դեպքում հնարավոր էր շեփորով ստանալ լրիվ խրոմատիկ հնչողություն։ Սակայն դասական դարաշրջանի կոմպոզիտորները չէին օգտագործում նրա հնարավորությունները, ուստի շեփորը, հարվածային գործիքների նման, նվագախմբում կարճ ժամանակ ունեցավ իր տեղը։ Դասական շեփորի համար գրված նոտաները գրում են սոլի բանալիի միջոցով։

Արտաքին հղումներ[խմբագրել]