Ռեգիստր (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեգիստրից)
Jump to navigation Jump to search

Ռեգիստր,

  1. Երգչական ձայնի այնպիսի հնչյունների շարքը, որոնք արտաբերվում են միևնույն եղանակով, դրա շնորհիվ օժտված են միասնական տեմբրով։ Տարբերում են կրծքային, գլխային և խառը ռեգիստրներ։ Տղամարդկանց ձայները, հատկապես տենորները կարող են արտաբերել նաև, այսպես կոչված, ֆալցետային ռեգիստրի հնչյուններ (տես Ֆաչցեւո)
  2. Տարբեր երաժշտ․ գործիքների դիապազոնի հատվածներ, որոնք բնորոշվում են միասնական տեմբրով
  3. Լարային-ստեղնավոր գործիքներում (հատկապես կլավեսինում) հնչյունի ուժն ու տեմբրը փոխելու հարմարանք
  4. Երգեհոնում՝ միանման կառուցվածքի և տեմբրի, բայց տարբեր բարձրության փողերի շարքը։ Տես երգեհոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png