Դափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դափ
Deff - Tambourine, p. 579 in Thomson, 1859.jpg
ՈրակավորումMembranophones
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ112.1
Tambourines Վիքիպահեստում

Դափ, դահիրա, հարվածային երաժշտական գործիք։ Կազմված է փայտյա կլոր, ոչ լայն շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձևերով ու անուններով կիրառվել և կիրառվում է թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի ժողովուրդների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են` ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաև թափահարելով։ Հայերի, ինչպես և կովկասյան մյուս ժողովուրդների մոտ դափերն անսամբլային գործիքներ են։

Դափահարը, ըստ էության՝ դհոլահար է, սակայն դափին ոչ ամեն դհոլահար կարող է տիրապետել: Դափը պահանջում է մատնահարվածների նուրբ զգացողություն տեխնիկական վարպետություն, որի լավագույն կատարողներից են եղել Բաբկեն Ավոյանը, Վլադիմիր Եգերյանը, Հայկ Քոչարյանը, Շավարշ Գևորգյանը, երիտասարդ սերնդից՝ Սամվել Թորոսյանը, Մեսրոպ Խալաթյանը և ուրիշներ[1]:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Հայ ժողովրդական նվագարաններ։ Երևան: «Կոմիտաս»։ 2008։ ISBN 978-99941-853-2-0