Գևորգ Դաբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Դաբաղյան
Ծնվել էփետրվարի 12, 1965(1965-02-12)[1] (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրԱկունք ազգագրական համույթ, Շողակն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989)
Պարգևներ

Գևորգ Գուրգենի Դաբաղյան (փետրվարի 12, 1965(1965-02-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար։ ՀՀ ժողովրդական արտիստ (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում[2]։ 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989 թվականին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան)։ 1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար։ 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը[3]։ 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն։ Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004 թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ[4]։

Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, 1990 թ.
  • Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության մրցանակ, 1991-1992 թթ.
  • Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004 թ.
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1119
  2. Afrique magazine , Issues 269-274։ Groupe Jeune Afrique։ 2008։ էջ 53 
  3. Jenkins Mark (փետրվարի 8, 2008)։ «Rev. of Shoghaken Ensemble, Music From Armenia»։ The Washington Post։ Վերցված է դեկտեմբերի 7, 2010 
  4. 4,0 4,1 4,2 «Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-05-14 
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-22 
  6. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2018-01-06