Սևան Նիշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևան Նիշանյան
Sevan Nişanyan Büstü.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1956(1956-12-21) (62 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Կրոնաթեիզմ
ԿրթությունԵյլի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունգրող, լեզվաբան, հետազոտող և լրագրող
Կայքsevannisanyan.info

Սևան Նիշանյան (անգլ.՝ Sevan Nişanyan, ծն 1956 թ. Ստամբուլում, Թուրքիա), թուրքահայ մտավորական, գրող-ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Վաղարշ Նիշանյանի որդին է։ Սովորել է մասնավոր հայկական դպրոցում, ավարտել է Եյլի համալսարանը և Կոլումբիայի համալսարանը, տիրապետում է մի քանի լեզուների։

1985 թ.-ին Նիշանյանը վերադարձավ Թուրքիա՝ անցնելու իր պարտադիր զինվորական ծառայությունը։ Հետագա երկու տասնամյակներում նա հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ճամփորդական գրող և ուղեցույցների խմբագիր։ Լրագրող Թոմաս Գոլցի հետ նա հրատարակել է մի շարք ուղեցույցներ Թուրքիայի շրջանների մասին։ Նա գրել է American Express ուղեցույցներ Աթենքի, Պրահայի, Վիեննայի և Բուդապեշտի մասին։

1998 թ.-ին կնոջ հետ լույս է ընծայել Փոքրիկ հյուրանոց առաջին տարեկան հրատարակությունը, որը մինչև 2008 թ. պարբերաբար ներկայացնում էր Թուրքիայի փոքր հյուրանոցները և մեծ հաջողություն ունեցավ։

Մի շարք գրքերի հեղինակ է։ 2004 թ. պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի մրցանակով։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2012 թվականից թուրքական իշխանությունը սկսել էր հետապնդումներ Սևան Նիշանյան դեմ, երբ վերջինս իր բլոգում գրել էր խոսքի ազատության վերաբերյալ` խոսելով Մուհամեդ մագրարեին քննադատելու իրավունքի մասին: Եվ այդ ժամանակ Թուրքիայի արդարադատության նախարարը իր ելույթի մեջ հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորելու ոչ մի փորձ անպատիժ չի մնալու[1]: 2014 թվականի հունվարին նրան ձերբակալել են և մեղադրանք առաջարկել՝ պետության կողմից պահպանվող տարածքում շինություն կառուցելու, շինարարական նորմերը և վերոհիշյալ օրենսգրքի այլ դրույթներ խախտելու, ինչպես նաև սրբապղծության և մուսուլմանների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար[2]: Բանտարկվել է 16 տարի 7 ամիս ժամկետով[3]։ Բանտարկության տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը Սևան Նիշանյանին շնորհել է Վիլյամ Սարոյանի մեդալ[4]։

Փախուստ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 հուլիսի 14-ին Սևան Նիշանյանը Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան[5] էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (թուրք.՝ Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına):

Սխալ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանյանը գրել է "Սխալ Հանրապետություն" գիրքը (թուրքերեն ՝Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Այն գրված է 1994 թ., սակայն շրջանառվում էր լուսապատճենը, մինչև որ հնարավոր եղավ տպագրել 2008 թ., առանց ճնշումներից վախենալու։

Index Anatolicus[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.-ին Նիշանյանը հրապարակել է Index Anatolicus-ը Թուրքիայի ավելի քան 16,000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Ներառված համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակվել և ներկայացնում են հազարավոր ավանդական անուններ, հիմնականում հունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինվել են թուրքական անուններով 20-րդ դարում։

Index Anatolicusը դարձավ առցանց 2011 թ.: Ներկայիս տվյալների բազան ներառում է ավելի քան 56,000 քարտեզագրված տեղանուններ։

Այլ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշանյանը հրատարակել է երեք ժողովածուներ, որոնք ներառում են նրա լեզվաբանական աշխատանքները՝ Elifin Öküzü, Kelimebaz եւ Kelimebaz-2:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]