Հայկ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հայկ Կարապետյան
Ծնվել է հուլիսի 10, 1983(1983-07-10) (35 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Flag of Latvia.svg Լատվիա
Գործունեության տարիներ 2007-2014
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր
Ոճ(եր) դրամա և սարսափ ֆիլմ
IMDb ID ID 2872873

Հայկ Կարապետյան (հուլիսի 10, 1983(1983-07-10), Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Կարապետյանը ծնվել է 1983 թվականին Գյումրիում: Մեծացել և կրթություն է ստացել Լատվիայում: Ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիայի ռեժիսուրայի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան, 2008 թվականին ավարտել է Փարիզի արվեստի միջազգային ակադեմիայի կինոմատոգրաֆիայի բարձրագույն դպրոցը: Որպես ռեժիսոր և սցենարիստ նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ և մասնակցել փառատոների: «Այնտեղի մարդիկ» ֆիլմը Կարապետյանի՝ որպես ռեժիսոր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքն է[1], ցուցադրվել է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում: «Նարնջագույն բաճկոնով մարդը» սարսափ ֆիլմը Հայկ Կարապետյանի երկրորդ խաղարկային ֆիլմն է[2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Մենք աննորմալների խումբ էինք». Արշալույս Հարությունյան»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-16 
  2. «Նարնջագույն բաճկոնով մարդը»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-01-16