Նորայր Ժամհարյան

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Նորայր Ժամհարյան
Ծնվել էմայիսի 22, 1949(1949-05-22) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
բլուլահար
դուդուկահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

Նորայր Ռուբենի Ժամհարյան (1949, մայիսի 22, Երևան), հայ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]։

Շեփորահար Ռուբեն Ժամհարյանի որդին է։

Կենսագրություն[edit | edit source]

Նորայր Ժամհարյանը ծնվել է 1949 թվականին։ Շվի նվագել է 15 տարեկան հասակից։ Նվագել է Գուրգեն Հովումյանի ղեկավարած Պիոներների քաղաքային պալատի փողային նվագախմբում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկում և միանգամից հայտնվել տեխնիկումի ժողգործիքների անսամբլում։ Նվագախմբի ղեկավար Կարլեն Միրզոյանի միջնորդությամբ տեղափոխվել է Հայհամերգի նորաստեղծ անսամբլ, որի կազմում շրջագայել է բազմաթիվ երկրներով, այդ թվում Մավրիտանիա, Հնդկաստան ու Մադագասկար: Հավասարապես տիրապետում է մի քանի գործիքների՝ շվի, դուդուկ, զուռնա, բլուլ: 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին՝ Խաչատուր Ավետիսյանի դասարան։ Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է բլուլի կատարողական արվեստ։ Հետագայում դարձել է նորաստեղծ Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։

Շրջագայել է աշխարհի 39 երկրներում, դարձել է համամիութենական երաժշտական մրցանակների եռակի դափնեկիր։ 1986 թվականից ղեկավարել է Ժողովրդական ստեղծագործության գիտամեթոդական կենտրոնում բացված «Կռունկ» պարային անսամբլի երաժշտական մասը։ 1999-2013 թվականներին եղել է Հայաստանի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցի տնօրենը։ Դասավանդում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:

Գրել է բազմաթիվ երգեր Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի և այլ երգիչների համար։ 1979 թվականին ձայնագրվել է նաև «Ձորի Միրոն» գեղարվեստական ֆիլմում[2]:

Ծանոթագրություններ[edit | edit source]

Արտաքին հղումներ[edit | edit source]