Jump to content

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1949
Անվանված էԱրմեն Տիգրանյան
ՏնօրենԱնահիտ Գևորգյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Բագրատունյաց 8ա
40°09′12″N 44°28′46″E / 40.153411678036°N 44.479378920051°E / 40.153411678036; 44.479378920051

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Շենգավիթ վարչական համայնքում։

1949 թվականին Երևանի Շենգավիթ համայնքում բացվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որը 1950 թվականին վերափոխվել է ինքնուրույն դպրոցի և վերանվանվել է հայ մեծ երաժիշտ Արմեն Տիգրանյանի անունով։ Տնօրենն է եղել Բաբկեն Սարգսյանը։ 1971 թվականին սկսվել է դպրոցի նոր շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1975 թվականին, տնօրեն Ֆելիքս Հակոբյանի օրոք։ Բացվել են նոր բաժիններ, ավելացել է աշակերտների թիվը։

1990-ական թվականներին ուսուցչական անձնակազմի ուժերով և Սարգիս Ալաջաջյանի ղեկավարությամբ դպրոցում ստեղծվել է կամերային նվագախումբ։ 1997-2001 թթ. դպրոցը գլխավորել է Ֆլորա Մարտիրոսյանը, ում օրոք վերանորոգվել է դպրոցի մեծ դահլիճը, կատարվել են նպաստավոր փոփոխություններ էլեկտրաէներգիայի համակարգում ջեռուցում ունենալու համար։

2001 թվականին տնօրեն է նշանակվել Սվետլանա Մուրադյանը։ Դպրոցում ստեղծվել է ուսուցիչների երգչախումբ՝ Հենրի Մանգասարյանի ղեկավարությամբ[1]։

Դպրոցի շենքի ճակատը զարդարում է «Երաժշտություն» բարձրաքանդակը (կոփածո պղինձ, 1980, 10 x 5 մ, քանդակագործ՝ Արարատ Հովսեփյան, համահեղինակ՝ Գրիգոր Գևորգյան)։

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

Շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի շուրջ 800 սաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ
  2. ««Արտիստ» թատերական ստուդիան Ա.Տիգրանյանի անվ. երաժշտական դպրոցում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.