Սուսերով պար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուսերով պար, Արամ Խաչատրյանի երաժշտական ստեղծագործություններից, որը գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար (1942)։ Այն կոմպոզիտորի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործություններից է, որում հայկական ժողովրդական երաժշտությունը զուգակցված է ջազային էլեմենտների հետ։ Այն աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է[1]։ Տիգրան Մանսուրյանի խոսքերով այն «Գյումրիի հայկական հարսանեկան պարի և իսկական ամերիկյան սաքսոֆոնի հակակշիռ է, որը հանգեցնում է շատ հետաքրքիր և օրգանական սինթեզի»[2]։ Առկա են «Սուսերով պարի» բազմաթիվ փոխադրություններ տարբեր գործիքների համար, կամերային անսամբլների համար։

1948 թվականին «Սուսերով պարը» ԱՄՆ-ում դարձավ երաժշտական ավտոմատների հիթը[3]։ Այն այնքան հանրաճանաչ դարձավ, որ Newsweek-ը առաջարկեց 1948 թվականը անվանել «Արամ Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»[4]։ Նույն թվականին «Սուսերով պարի» միանգամից երեք տարբերակներ (Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լևանտի Նվագախմբի կատարմամբ) գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ-շքերթի առաջին հորիզոնականները և հայտնվեցին բեսթսելլերների ամենամյա ցուցակում[5]։ «Սուսերով պարը» դարձավ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ձայնագրությունը, որի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը[6]։

«Սուսերով պարը» նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ[7]։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երաժիշտների կողմից բազմաթիվ ձայնագրություններ արվեցին։ Մինչ այժմ այս ստեղծագործության թեման օգտագործվում է ֆիլմերում, հեռուստասերիալներում և գեղասահորդների ելույթներում։ Billboard-ը «Սուսերով պարը» անվանեց «ստեղծագործություն, որը հայտնի է ներկայիս գոյություն ունեցող բոլոր էստրադային նվագախմբերին»[8]։

Aquote1.png Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի։
- Արամ Խաչատրյան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frolova-Walker Marina (Summer 1998)։ «"National in Form, Socialist in Content": Musical Nation-Building in the Soviet Republics»։ Journal of the American Musicological Society (University of California Press on behalf of the American Musicological Society) 51 (2): 362։ doi:10.2307/831980։ «... Khachaturian's most popular piece, the Sabre Dance ...» 
  2. д/ф «Khachaturian» (2003)
  3. «Soviets throw book at Beria»։ Life (New York)։ December 28, 1957։ էջ 17 
  4. «Juke-Box Red»։ Music։ Newsweek 31 (New York)։ 1948։ էջ 72 
  5. «The Year's Top Selling Classical Artists Over Retail Counters»։ Billboard։ հունվարի 1, 1949։ էջ 19 
  6. Hoffman, Frank, ed. (2005)։ Encyclopedia of Recorded Sound, Volume 1: A-L։ New York: Routledge։ էջ 184։ ISBN 978-0-203-48427-2 
  7. Adalian Rouben Paul (2010)։ Historical Dictionary of Armenia։ Lanham, Maryland: Scarecrow Press։ էջ 381։ ISBN 978-0-8108-7450-3 
  8. «Casey At The Bat»։ Billboard: p. 103։ սեպտեմբերի 15, 2007 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]