Դիմակահանդես (Արամ Խաչատրյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Դիմակահանդես
Տեսակբալետ
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան

«Դիմակահանդես» - 3 գործողությամբ 15 պատկերներով, նախաբանով ու վերջաբանով բալետ, Արամ Խաչատրյանի հեղինակած ՝  1943 թվականի նվագախմբային սյուիտի (երաժշտությունը գրվել է «Դիմակահանդես» ներկայացման համար․ Ե․ Վախթանովի անվան թատրոն, 1941) և Բ․ Լավրենյովի «Լերմոնտով» ներկայացման երաժշտության՝ (Մոսկվայի գեղարվեստի թատրոն, 1954) հիման վրա ։ Կոպմոզիցիան և խմբագրումը՝ Էդգար Հովհաննիսյանի։ Լիբրետոն՝ Լիդիա Վիլվովսկայաի, Միխայիլ Դոլգոպոլովի, Նատալիա Ռիժենկոյի և Վիկտոր Սմիրնով - Գոլովանովի՝ Միխայիլ Լերմոնտովի համանուն «Դիմակահանդես» դրամայի մոտիվներով։։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը երբեք չի ստեղծել «Դիմակահանդես» բալետը։ 1941 թվականին նա երաժշտություն է գրել Ե․ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի համանուն ներկայացման համար, իսկ երկու տարի անց վերափոխել է այն նվագախմբային սյուիտի, ինչը մեծ ճանաչում է ստացել։ 1970-ական թվականներին Լիդիա Վիլվովսկայան և Միխայիլ Դոլգոպոլովը գրել են լիբրետո՝ Մ․ Լերմոնտովի դրամայի հիման վրա։ Ենթադրվում էր, որ Խաչատրյանը բալետի պարտիտուրում կօգտագործի իր երաժշտությունը, որը թեմատիկայով նման էր Բորիս Լավրենյովի «Լերմոնտով» պիեսին, որը բեմականացվել էր 1954 թվականին։ Սակայն այդ նախագծին վիճակված չէր իրականություն դառնալ։

Միայն քսան տարի անց՝ 1982 թվականին, կոմպոզիտորի մահից հետո նրա աշակերտ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա, նրանում ներառելով նաև կոմպոզիտորի այլ ստեղծագործություններից հատվածներ՝ Երկրորդ սիմֆոնիա, Սոնատ - մենախոսություն սոլո թավջութակի համար, «Բասո օստինատո» երկու դաշնամուրների սյուիտից։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Արբենին
  • Նինա, նրա կինը
  • Բարոնուհի Շտրալ
  • Իշխան Զվեզդիչ
  • Ադամ Շպրիխ
  • Անհայտ անձ
  • Տանտեր
  • Տան տիրուհի
  • Խաղացողներ
  • Սպաներ
  • Դիմակներ
  • Խաղաքարտեր
  • Ծառա
  • Սպասավորներ
  • Հոգեբուժարանի խելագարներ

Բեմական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդեսայի օպերայի և բալետի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնելույթը տեղի է ունեցել 1982 թվականի ապրիլին

Բեմադրող բալետմայստեր Նատալիա Ռիժենկո և Վիկտոր Սմիրնով-Գոլովանով, բեմադրող նկարիչ Իլյա Գլազունով, զգեստների նկարիչ Նինա Վինոգրադովա- Բենուա

ԽՍՀՄ այլ քաղաքներում բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալիա Ռիժենկոի և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովի 1982 թվականի բնօրինակ բեմադրությունը բազմիցս տեղափոխել են տարբեր թատրոններ․

1982 թվական  ՝ Ալ․ Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, բեմադրող նկարիչներ Է․ Ստենբերգ և Ն․ Պովագո, բեմադրող դիրիժոր Հակոբ Ոսկանյան

2001 թվականի նոյեմբերի 10՝ Սարատովի օպերայի և բալետի թատրոն Բեմադրող նկարիչ Քսենիա Շիմանովսկայա, բեմադրող դիրիժոր Մեդետ Տուրգումբաև

Գործող անձինք

  • Արբենին՝Դանիլ Կուրինով, (հետո Իգոր Ստեցյուր Մովա)
  • Նինա՝ Լյուդմիլա Տելիուս
  • Բարոնուհի Շտրալ՝ Վերա Շարիպովա
  • Իշխան Զվեզդիչ՝Ալեքսեյ Բորիսով

2002 թվականի հունիսի 26-ին Սամարայի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող նկարիչ Քսենիա Շիմանովսկայա, բեմադրող դիրիժոր Վլադիմիր Կովալենկո[1]։

2017 թվականի մարտի 5՝ Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արբենին
  • Նինա
  • Բարոնուհի Շտրալ
  • Իշխան Զվեզդիչ
  • Անհայտ անձ

Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 26 բեմադրվել է "Դիմակահանդեսի" առաջնելույթը

Բեմադրող բալետմայստեր՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գարի Սևոյան

Բեմական նկարիչ՝ Իգոր Անիսենկո

Զգեստների նկարիչ՝ Սերգեյ Վասիլև

Գործող անձինք
  • Արբենին՝ Ուկրաինայի վաստակավոր արտիստ Սերգեյ Դոցենկո
  • Նինա՝ Եկատերինա Կալչենկո
  • Բարոնուհի Շտրալ՝Ալեքսանդրա Վորոբյովա
  • Իշխան Զվեզդիչ՝ Ստանիսլավ Սկրինիկ

Այս տարբերակում բալետը բաժանված է երկու գործողությոան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Маскарад(չաշխատող հղում) на сайте Самарского театра оперы и балета

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]