Դիմակահանդես (պիես)
Դիմակահանդես ռուս.՝ Маскарад | |
---|---|
Հեղինակ | Միխայիլ Լերմոնտով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա և դրամա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1835 |
Հրատարակման տարեթիվ | 1842 |
Առաջնախաղի տարեթիվ | 1852 |
Masquerade (Lermontov) Վիքիպահեստում |
Դիմակահանդես (ռուս.՝ Маскарад), Միխայիլ Լերմոնտովի դրամա՝ չորս պատմվածքներով և քառյակներով։ Գլխավոր հերոսը օժտված է ապստամբ ոգով և մտքով. նա ազնվական Եվգենի Արբենինն է։
Պիեսը պատմում է 19-րդ դարի 30-ական թվականների Պետերբուրգի հասարակության մասին։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Արբենին
- Նինա, Արբենինի կինը
- իշխան Զվյոզդիչ
- Բարոնուհի Շտարլյ
- Կազարին, Աֆանիսի Պավլովիչ
- Շպրիխ, Ադամ Պետրովիչ
- Դիմակ
- Չինովնիկ
- Խաղացողներ
- Հյուրեր
- Ծառաներ և աղախիններ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսը գրվել է 1835 թվականին։ Սկզբում այն պարունակում էր 3 գործողություն և վերջանում էր Նինայի մահով։ Լերմոնտովը ցանկանալով տեսնել իր զավակին բեմի վրա, ներկայացրել է դրամատիկ գրաքննադատության, որտեղ այդ ժամանակ եղել է ժանդարմների ղեկավար Բենկենդորֆը։ Այդպիսով գրաքննությունը վրդովված է, ինչպես կարող է գրողը քննադատել Էնգելյգարդտ տանը իրականացվող զգեստավորված պարահանդեսները։ Դրաման հետ է վերադարձվել Լերմոնտովին հետագա գործողություններ ավելացնելու համար։
Երկրորդ խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկանալով կատարել արմատական փոփոխություններ, հեղիկնակը ավելացրեց նոր, չորրորդ գործողությունը և մտցրեց նոր կերպար՝ Անհայտին։ Այս կերպարով ճակատագիրը պատժում է հերոսին։
Երրորդ խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաքննադատությունը նորից չթողեց պիեսը բեմ բարձրանա։ Այդ Ժամանակ Լերմոնտովը դրաման ենթարկում է կապիտալ վերամշակման, առաջանում է նոր ստեղծագործություն՝ «Արբենինը»։ Բայց նույնիսկ այդ ձևով պիեսը դուր չի գալիս գրաքննադատներին։
Հնարավոր է, իրական պատճառը այն է, որ հիմնականում ստեղծագործությունը հիմնված է իրական դեպքերի վրա։ Դրա մասին վկայում է այն, որ Նինային անվանում են Նաստասա Պավլովնա։ Կարող է դա լիներ ակնարկ ժողովրդի համար իրական պատմությունների մասին։ Փրկվել և մեզ է հասել միայն երկրորդ, չորրորդ խմբագրումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամայի հերոս Արբենինը օժտված է ապստամբ ոգով, խելքով, ուժեղ կամքով և միջոցներով։ Բայց կապված լինելով բարձրաշխարհիկ հասարակության հետ ծննդով և դաստիարակությամբ, նա ձգտում է հասնել ինքնուրույնության և ազատության։ Նա ապրում է այդ հասարակության կանոններով և փորձում է պաշտպանել իր պատիվը, կուրացած խանդով և եսասիրությամբ սպանում է իր կնոջը։
Առաջին գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաքարտերով խաղ։ Սեղանին կատարվում են խաղադրույքներ։ Արբենինը փրկում է Զվյոզդիչի պատիվը։ Այդտեղից նրանք մեկնում են դիմակահանդես, ուր նաև մեկնել է Նինան։ Զվյոզդիչը սիրախաղում է տիկնոջ հետ, ով իրեն սանձարձակ էր պահում։ Դա Նինան էր։ Իշխանը չի տեսնում նրա դեմքը։ Տիկինը վերադարձնում է իր կողմից գտնված թևնոցը։ Դա Նինայի թևնոցն էր։ Տանը Արբենինը տեսնում է թևնոցի անհետանալը։
Դրամայի մասին քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրաման նամակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմակահանդես (պիես)» հոդվածին։ |