Հարություն Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Արզումանյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1971(1971-11-01) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հարություն Սևակի Արզումանյան (նոյեմբերի 1, 1971(1971-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դիրիժոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևակ Արզումանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Արզումանյանը ծնվել է 1971 թվականին Երևանում։ Սովորել է որպես ջութակահար, այնուհետև իբրև դիրիժոր։ 1998-2000 թվականներին եղել է Էմին Խաչատուրյանի օգնականը, այնուհետև կատարելագործել է վարպետությունը Կոնրադ ֆոն Աբելի և Դոմինիկ Ռուիցի մոտ (Ֆրանսիա, Գերմանիա)[1]։

2000 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ Ղեկավարել է մի քանի տասնյակ ներկայացումներ՝ «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», «Ալեկո», «Դավիթ Բեկ», «Ալմաստ», «Արշակ Բ», «Դոն Ժուան» և այլն[1]։

«Նոր անուններ», «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնների դիրիժորն է[1]։

Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար[1]։

Հյուրախաղերով շրջագայել է Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Թաիլանդում և այլուր[1]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիրիժորների համահայկական մրցույթի հաղթող, գլխավոր մրցանակակիր (1999)
  • Լեհաստանի Գ. Ֆիտելբերգի անվան դիրիժորների 7-րդ միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր (2003)
  • Վ. Ժորդանիայի անվան դիրիժորների 5-րդ միջազգային մրցույթի հաղթող, «Նվագախմբի մրցանակ» և «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հարություն Արզումանյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.