Աիդա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա
իտալ.՝ Aida española[1][2]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրերաժշտական դրամա
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի[2]
Լիբրետտոյի
հեղինակ
Անտոնիո Գիսլանցոնի[2]
Գործողությունների քանակ4
Գործողության տեղՄեմփիս և Թեբե
Գործողության ժամանակՀին Եգիպտոս
Տևողությունմոտ 2 ժամ 15 րոպե
Կերպարներփարավոն, Ռամֆիս, Ռադամես, Ամներիս, Աիդա, Ամոնասրո, բանբեր, քրմուհու ձայն
Ստեղծման տարեթիվ1871
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 24, 1871[2]
Առաջնախաղի վայրԿահիրե
ՊատվիրատուԻսմայիլ-Փաշա
Հրատարակման տարեթիվ1872
Լիբրետտոյի տեքստaria-database.com/cgi-bin/aria-search.pl?opera=Aida&a և opera-arias.com/verdi/aida/libretto/
 Aida (opera) Վիքիպահեստում

«Աիդա» (իտալ.՝ Aida), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով[3]։ Իտալերեն լիբրետոն Անտոնիո Գիսլանցոնիի` ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ։ Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին։

Առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ «Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։

Բեմադրությունները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնում բեմադրվել է 1941 թ. (դիրիժոր – Մ.Թավրիզյան, բեմ.- Ա.Գուլակյան)[4]։ 2010 թ. դեկտեմբերի 23-ին Ա.Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Աիդա» օպերայի նոր բեմադրության առաջնախաղը (բեմադրիչ՝ իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադի)։ Առաջնախաղին Աիդայի դերերգով հանդես է եկել Հասմիկ Պապյանը։ 2011 թվականին թողարկվել է բեմադրության տեսատարբերակը (DVD)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Archivio Storico Ricordi — 1808.
  3. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան, Երաժշտության աշխարհում. Օպերա, Երևան, «Արևիկ», 2003, էջ 7։
  4. «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]