Միքայել Թավրիզյան
Միքայել Թավրիզյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 9), 1907 Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1957[1] (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | դիրիժոր և քաղաքական գործիչ |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա (1926) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934) |
Պարգևներ |
Միքայել Արսենի Թավրիզյան (մայիսի 27 (հունիսի 9), 1907, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1946, 1951)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1923-1926 թվականներին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1932 թվականին ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, 1934 թվականին՝ դիրիժորական բաժինները։ 1935 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1946 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։
Ղեկավարել է Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլն, իրականացրել, Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները։
1948 թվականին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»)։
Թավրիզյանի կատարմանը բնորոշ էին ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունությունը և ռիթմի սուր զգացողությունը։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ ԽՍՀՄ (1954-1958), ՀԽՍՀ (1947-1955) Գերագույն խորհրդի պատգամավոր։
Թավրիզյանի անունով կոչվել է երաժշտական դպրոց Երևանում[2]։
Թավրիզյանի անունով կա նաև փողոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան մրցանակ
- Լենինի շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ. Խանջյան, Միքայել Թավրիզյան, Երևան, 1957։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тавризиан Михаил Арсеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Երևան, 2005, էջ 423-424։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 144)։ ![]() |
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ