Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1951
ՀիմնադրիրԷդուարդ Կզարթմյան
Անվանված էՄիքայել Թավրիզյան
Երկիր Հայաստան
ՀասցեՀայաստան, Լոռու մարզ, Վանաձոր, Վարդանանց փող., 96 շենք[1]

Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ (մինչև 2005 թվականը՝ երաժշտական ուսումնարան), կրթական հաստատություն Վանաձորում (Հայաստան, Լոռու մարզ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը հիմնադրվել է 1951 թվականին՝ Էդուարդ Կզարթմյանի նախաձեռնությամբ՝ իր ստեղծած երաժշտական դպրոցի հիման վրա։ Միքայել Թավրիզյանի անունով կոչվել է 1971 թվականին։ 1971 թվականին տեղափոխվել է նոր շենք։

Գործում են գործիքկատարողական արվեստի, վոկալ, խմբավարության, երաժշտության տեսության, գեղանկարչության և այլ բաժիններ։ Ուսումնարանի շրջանավարտներից են՝ կոմպոզիտորներ Գ. Հախինյանը, Ս. Ռոստոմյանը, Ա. Ոսկանյանը, երգիչներ Հ. Քարաջյանը, Վ. Միրաքյանը, Բ. Դարբինյանը, քանոնահար Ն. Կազազյանը, դաշնակահարուհի Ն. Արղամանյանը և ուրիշներ։

Քոլեջում համերգներով հանդես են եկել Կոմիտասի անվան քառյակը, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, «Կադանս» անսամբլը, «Փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։