Կոմիտասի անվան պետական լարային քառյակ
Կոմիտասի անվան պետական լարային քառյակ | |
---|---|
![]() | |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Գործունեություն | 1924 |
Լեյբլ | Մելոդիա |
Պարգևներ | |
Կայք | komitasquartet.am |
Կոմիտասի անվան պետական լարային քառյակ, Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920-ական թվականների վերջերին քառյակի գործունեությունը բարձր են գնահատել Մ. Իպոլիտով-Իվանովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գլիերը, Կ. Սարաջյանը։ 1931 թվականից անվանվել է Հայկական ՀԽՍ պետական քառյակ, մեկ տարի անց՝ կոչվել Կոմիտասի անվան քառյակ։ 1932 թվականից համերգներով շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններում։
1933 թվականին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938 թվականից՝ Ն. Բալաբանյանը։ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում։ 1938 թվականին, լարային քառյակների համամիութենական մրցույթում արժանացել է մրցանակի։
1939 թվականին Կոմիտասի անվան քառյակը արժանացել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվան քառյակի հետ մեկտեղ)։ 1939 թվականին և 1956 թվականին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երաժշտության տարբեր նմուշների բարձրարվեստ կատարումներով։ 1938 թվականին քառյակի երաժիշտներին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1945 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1953 թվականից քառյակը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (Գերմանիա, Անգլիա, Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Հոլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն)։ Քառյակի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոստակովիչը, Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Ս. Կնուշևիցկին։
1965 թվականին այն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Հակոբ Խանջյանը քառյակի մասին ասել է
2014 թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակին շնորհվել է «ազգային» կարգավիճակ[1]։
Քառյակի կազմը՝ տարբեր տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]
1925-1933
- Ավետ Գաբրիելյան
- Լևոն Օհանջանյան
- Միքայել Տերյան
- Սերգեյ Ասլամազյան
1933-1936
- Ավետ Գաբրիելյան
- Գրիգորի Սարաբյան
- Միքայել Տերյան
- Սերգեյ Ասլամազյան
1936-1938
- Ավետ Գաբրիելյան
- Գրիգորի Սարաբյան
- Նիկիտա Բալաբանյան
- Սերգեյ Ասլամազյան
1938-1947
- Ավետ Գաբրիելյան
- Նիկիտա Բալաբանյան
- Միքայել Տերյան
- Սերգեյ Ասլամազյան
1947-1968
- Ավետ Գաբրիելյան
- Ռաֆայել Դավիդյան
- Հենրիկ Թալալյան
- Սերգեյ Ասլամազյան
1968-1970
- Ավետ Գաբրիելյան
- Ռաֆայել Դավիդյան
- Հենրիկ Թալալյան
- Արմեն Գեորգիան
1970-1972
- Ավետ Գաբրիելյան
- Էդուարդ Թադևոսյան
- Հենրիկ Թալալյան
- Արմեն Գեորգիան
1972-1976
- Ավետ Գաբրիելյան
- Էդուարդ Թադևոսյան
- Գրիգորի Մարկազյան
- Դավիթ Գրիգորյան
1976-1984
- Էդուարդ Թադևոսյան
- Հակոբ Մեքինյան
- Յակով Պապյան
- Ֆելիքս Սիմոնյան
1984-1990
- Էդուարդ Թադևոսյան
- Սուրեն Հախնազարյան
- Յակով Պապյան
- Ֆելիքս Սիմոնյան
1990-2000
- Էդուարդ Թադևոսյան
- Սուրեն Հախնազարյան
- Ալեքսանդր Կոսեմյան
- Ֆելիքս Սիմոնյան
2000-2008
- Էդուարդ Թադևոսյան
- Սուրեն Հախնազարյան
- Ալեքսանդր Կոսեմյան
- Արամ Թալալյան
2008-2010
- Էդվարդ Թադևոսյան
- Սյուզի Երիցյան
- Ալեքսանդր Կոսեմյան
- Արամ Թալալյան
2010 թվականից
- Էդվարդ Թադևոսյան
- Սյուզի Երիցյան
- Ալեքսանդր Կոսեմյան
- Հասմիկ Վարդանյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ԵՎ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՌՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱԶԳԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2015-11-15
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 543)։ ![]() |