Գրիգոր Հախինյան (երգահան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հախինյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հախինյան
Գրիգոր Հախինյան (երգահան).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 20, 1926(1926-04-20)
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 1991(1991-03-06) (64 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գրիգոր Մուշեղի Հախինյան (ապրիլի 20, 1926(1926-04-20), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1991(1991-03-06)), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ժողովրդական արտիստ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (1957, դասատու՝ Գրիգոր Եղիազարյան)։ 1961-1976 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու (պրոֆեսոր 1989), 1974 թվականից, միաժամանակ՝ Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։

Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արազյան Թ., Գրիգոր Հախինյան, Երևան, 1974։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 53 CC BY-SA icon 80x15.png