Կադանս անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադանս անսամբլ

«Կադանսը» ձևավորվել է 2004 թվականի փետրվարին հինգ հայ երաժիշտների[1] կողմից` նպատակ ունենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները։ «Կադանս» անսամբլի մենեջերը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանն է[2]։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին։ Երաժշտական կատարումների ցանկում կան նաև անսամբլին և նրա անդամներին նվիրված ստեղծագործություններ։

Կադանսի կազմն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԿԱԴԱՆՍԻ» ԵՐԱԺԻՇՏՆԵՐ`

  • Ջաղացպանյան Հակոբ կիթառ , ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
  • Խաչումյան Վարազդատ ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ
  • Եգանյան Մերուժան ակորդեոն    
  • Միքայելյան Սոֆի դաշնամուր
  • Ամիրյան Գուրգեն կոնտրաբաս

2010 թվականին «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնադրել է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, որի շրջանակներում նույն և հաջորդ տարում տեղի են ունեցել «Կադանս»-ի մի շարք հիշարժան համերգներ, այդ թվում` ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոյի, արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուտինի և բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանի հետ, փառատոնին մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգի «Տերեմ» քառյակը։

2013 և 2022 թվակններին Երևանում կայացել են հիշարժան համերգներ արգենտինացի կոմպոզիտոր և բանդոնեոհահար Վալտեր Րիոսի և երգչուհի Մարիէլ Դյուպետիի հետ[3]։

2013 թվականի նոյեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել «Կադանսի» ելույթը, որը հերաձակվել է Մարինյան TV կայքով[4][5]։

«Կադանս»-ի «Էքսպրեսիա․ Հայկական կերպարանափոխումներ» ձայներիզը 2008 թ. արժանացել է Լյուքսեմբուրգի «Պիցցիկատո» երաժշտական հանդեսի «Սուպերսոնիկ» մրցանակին։

«Կադաս»-ն արժանացել է մի շարք ազգային և միջազգային պարգևների։

Հյուրախաղեր և սկավառակագրություն (2004-2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005 թ. ապրիլին։

«Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում։ Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոներում։ 2005 թվականից առ այսօր «Կադաս»-ը համերգներով հանդես է եկել բոլոր մայրցամաքներում։

2004-2023 թվականների ընթացքում անսամբլը թողարկել է 15 CD, 21 DVD և 8 BRD։

Մրցանակներ եւ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կադանս»-ի «Էքսպրեսիա․ Հայկական կերպարանափոխումներ» ձայներիզը 2008 թ. արժանացել է Լյուքսեմբուրգի «Պիցցիկատո» երաժշտական հանդեսի «Սուպերսոնիկ» մրցանակին[6]։

Հղումներ և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cadence Ensemble | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  2. «Nika Babayan by the President of Armenia was awarded Honor title of Merited Worker of Culture of the Republic of Armenia | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  3. «Mariel DUPETIT and Walter RIOS will participate in Yerevan International Tango Festival | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  4. «The Cadence Ensemble has performed at the Marrinsky Concert Hall, St.Petersburg | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  5. «Ансамбль «Каданс»». www.mariinsky.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  6. «SUPERSONIC Award Certificate nominated to the 'Cadence' Ensemble reached Yerevan | nab.am». www.nab.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  7. «Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.