Jump to content

Մարիինյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիինյան թատրոն
Мариинский театр
Մարիինյան թատրոնի ճակատային մասը
Տեսակօպերային թատրոն և տեսարժան վայր
ՏնօրենՎալերի Գերգիև
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 5 1783
Անվանված էՄարիա Ալեքսանդրովնա
Նախկին անվանումներԼենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
Գեղարվեստական ղեկավարՎալերի Գերգիև
Գլխավոր դիրիժորՎալերի Գերգիև
Գլխավոր բալետմեյստերՅուրի Ֆաթեև
Երգչախմբի ղեկավարԱնդրեյ Պետրենկո
ՃարտարապետԱլբերտո Կավոս
Կայքmariinsky.ru(ռուս.)
 Mariinsky Theatre Վիքիպահեստում

Մարիինյան թատրոն (ռուս.՝ Мариинский театр), (1934-1992 թվականներին՝ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն), Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։

Թատրոնը հիմնադրվել է 1783 թվականին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի։ Մտել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների կազմի մեջ։

1783 թվականի հուլիսի 12-ին «թատրոնների և երաժշտության կառավարման» համար թատերական կոմիտե ստեղծելու վերաբերյալ հրաման արձակվեց։ Հոկտեմբերի 5-ին բացվեց Մեծ Կամեննի թատրոնը (ռուս.՝ Большой Каменный театр) Կարուսելնայա հրապարակում, որից էլ սկսվում է թատրոնի պատմության հաշվարկը[1]։ Հետագայում Կարուսելնայա հրապարակը վերանվանվեց Թատերական հրապարակի։

1859 թվականին հրդեհվեց Մեծ թատրոնի դիմաց տեղակայված Կրկես-թատրոնը։ Վերջինիս փոխարեն ճարտարապետ Ալբերտո Կավոսը նոր թատրոն կառուցեց, որը կոչվեց Ալեքսանդր II կայսեր կնոջ՝ Մարիա Ալեքսանդրովնայի անունով։ Առաջին թատերաշրջանը բացվեց 1860 թվականի հոկտեմբերի 2-ին Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայի ներկայացմամբ։ 1886 թվականին թատրոնի հին շենքը վերակառուցվեց որպես Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, իսկ խաղացանկն ամբողջովին տեղափոխվեց Մարիինյան թատրոնի բեմ։

1920 թվականին թատրոնը վերանվանվեց «Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի», իսկ 1935 թվականին կոչվեց՝ Սերգեյ Կիրովի անունով։

1988 թվականին Եվգենի Մրավինսկու մահից և Յուրի Տեմիրկանովի՝ Ֆիլհարմոնիա հեռանալուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է դառնում Վալերի Գերգիևը։

1992 թվականի հունվարի 16-ին թատրոնին վերադարձվեց իր պատմական անունը։

Մարիինյան թատրոնի բեմը՝ փակված Ալեքսանդր Գոլովինի շքեղ վարագույրով, 1914 թ
  • Մարիինյան թատրոնի հիմնական շենքը (Թատերական հրապարակ, տուն 1)
  • Մարիինյան թատրոնի երկրորդ բեմ (Մարիինսկի-2), պաշտոնական հանդիսավոր բացումը և գալա-համերգը կայացավ 2013 թվականի մայիսի 2-ին
  • Մարիինյան թատրոնի համերգային դահլիճ (երրորդ բեմ), (Դեկաբրիստների փ, տուն 37)

Թատերաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում թատրոնն իր բեմը տրամադրում է այլ թատերախմբերի։

228-րդ թատերաշրջան (2010/2011)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարիա Մաքսակովա
  • Իրինա Բոգաչյովա
  • Յուրի Մարուսին
  • Օլգա Բորոդինա
  • Սերգեյ Լեյֆերկուս
  • Օլգա Կոնդինա
  • Աննա Նետրեբկո[2][3]
  • Ֆարուխ Ռուիմատով (1981-2007)
  • Ալեքսանդր Լունյով (1983-1991)
  • Իգոր Զելենսկի (1989-)
  • Եվգենի Իվանչենկո (1992-)
  • Անդրիան Ֆադեև (1995-2011)
  • Իգոր Կոլբ (1996-)
  • Դանիլա Կորսունցև (1998-)
  • Միխայիլ Լոբուխին (2002-2010)
  • Լեոնիդ Սարաֆանով (2002-2011)
  • Վլադիմիր Շկլյարով (2003-)
  • Անդրեյ Երմակով (2005-)
  • Յուրի Սմեկալով (2009-)[4]
  • Վալերի Գերգիև
  • Էդուարդ Գրիկուրով
  • Վլադիմիր Դրանիշնիկով
  • Ռիկարդո Դրիգո
  • Սերգեյ Ելցին
  • Ալեքսանդր Կլիմով
  • Էմիլ Կուպեր
  • Կոնստանտին Լյադով
  • Եվգենի Մրավինսկի
  • Էդուարդ Նապրավնիկ
  • Արի Պազովսկի
  • Կոնստանտին Սիմեոնով
  • Յուրի Տեմիրկանով
  • Վիկտոր Ֆեդոտով
  • Բորիս Խայկին

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վալերի Գերգիև, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
  • Յուրի Շվարցկոպֆ
  • «Սպիտակ գիշերների աստղեր» միջազգային փառատոն[5]
  • Մոսկվայի Զատկի փառատոն
  • «Նոր հորիզոններ» ժամանակակից երաժշտության փառատոն
  • «Մասլենիցա» փառատոն
  • «Մարիինսկի» բալետի փառատոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Официальный сайт Мариинского театра. О театре
  2. История оперной труппы — на сайте Мариинского театра
  3. Артисты оперы — на сайте Мариинского театра
  4. Солисты балета — на сайте Мариинского театра
  5. Журнал Другого — «Звёзды белых ночей» в Москве

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Театр оперы и балета имени С. М. Кирова / составитель Т. С. Крунтяева; авторы очерков А. М. Соколова, Я. И. Лушина, А. К. Кенигсберг; общая редакция В. Н. Гурков; научный редактор А. С. Розанов. — Музыка, 1983. — 240 с. — 20 000 экз.
  • Пантеон и репертуар русской сцены / Ф. Кони. — СПб., 1850.
  • Классический танец. История и современность / Л. Д. Блок. — Искусство, 1987. — 556 с. — 25 000 экз.
  • В. А. Теляковский. Дневники директора императорских театров. 1901—1903. Санкт-Петербург / Под общ. ред. М. Г. Светаевой. Подгот. текста С. Я. Шихман и М. А. Малкиной. Коммент. М. Г. Светаевой и Н. Э. Звенигородской при участии О. М. Фельдмана. — М.։ АРТ, 2002. — 702 с.
  • В. А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1903—1906 / Под общ. ред. М. Г. Светаевой; Подгот. текста М. А. Малкиной и М. В. Хализевой; Коммент. М. Г. Светаевой, Н. Э. Звенигородской и М. В. Хализевой. — М.։ АРТ, 2006. — 928 с.
  • В. А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1906—1909 / Под общ. ред. М. Г. Светаевой; Подгот. текста М. В. Хализевой и М. В. Львовой; Коммент. М. Г. Светаевой, Н. Э. Звенигородской и М. В. Хализевой. — М.։ АРТ, 2011. — 928 с.
  • А. Ю. Руднев. Мариинский театр: четвертьвековые итоги

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիինյան թատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 562