Քննարկում:Մարիինյան թատրոն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բարելավվել է «Պետերբուրգյան միամսյակ» նախագծի ընթացքում։


Ինչպե՞ս կարող եմ տեքստի համար նշել, որ այլ լեզուներով էլ կարելի է տեսնել այն:

Անվանափոխման հիմքերը[խմբագրել կոդը]

Թատրոնի անունը ռուսերեն՝ Мариинский театр է, այն նգամ իր պաշտոնական կայքում չի կոչվում «Մարիա կայսրուհու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն»... Հայերենում էլ արդեն վաղուց գործածվում է «Մարիինյան թատրոն» անունը: Անհրաժաշետ եմ գտնում վերադառնալ հին անվանը: --Rob (քննարկում) 05:57, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Մարիինյան բառ հայերենում չկա։ Մարիա կայսրուհու անունով է կոչվում Մարիինյան։ Դա նույնն է, ոնց որ ասենք՝ Ռուսաստանյան Դաշնություն։ Ռուսաց լեզվում ընդունված է սեռական հոլովը, օրինակ՝ Կիռովսկիյ ռայոն, մեզ մոտ՝ Կիրովի շրջան, Լենինսկիյ Պռոսպեկտ՝ Լենինի պողոտա, Ռոսսիյսկայա Ֆեդերացիա՝ Ռուսաստանի Դաշնություն, և այսպես շարունակ։ Թեև ռուսերենից մեզ մոտ խորհրդային ժամանակ մտել են սխալ թարգմանություններ, որոնք մնացել են այդպես և չեն էլ ուղղվելու՝ Մոսկովյան, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, քաղաք Հոկտեմբերյան, Նոյեմբերյան։ Այդ սխալ գործընթացը կասեցվել է վաթսունական թվականներից, և Երևանում բացվող նոր թաղամասերը սկսել են կոչվել, օրինակ՝ ՇահումյանԻ շրջան, Կարմիր ԲանակԻ փողոց, իսկ ռուսերեն տարբերակներում մյուս ԽՍՀՄ քաղաքներում ածականուվ է։ Բացի այդ, ռուսերեն և անգլերեն լեզուներով շատ հաճախ տալիս են իրենց անվանումները։ Իսկ յան–ը սխալ է։ Նույնիսկ եթե անպայման ածականով եք ուզում, ապա Մարիայի, դրա համար գրել եմ՝ Մարիա կայսրուհու։ ՄարիԻՆսկի է գրվել ռուսերենում, որովհետև ՄարիՅՍԿԻ չէր կարող լինել, ուրեմն ինչու ենք այդ ԻՆ–ը մտցնում։ Կամ պետք է մնա այսպես, կամ գրվի՝ Մարիինսկի թատրոն։ Մարիինյան թատրոնը սխալ է։ --Hayk.arabaget (քննարկում) 17:52, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հիմա, սխալ է, սխալ չէ, բայց դա է առավել տարածված: Բացի նրանից, որ թատրոնը երբեք չի կոչվել «Մարիա կայսրուհու անվան», այլ այդ բառակապակցությունից սովետի թունդ հոտ է գալիս, ու անունը նմանեցվում է թատրոնի խորհրդային տարիների անվանը «Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն»: Հայկ, դուք, ինչքան գիտեմ Պետերբուրգում եք ներկա դրությամբ ապրում, մի հատ դուրս եկեք փողոց ու հարցրեք, "как пройти в театр имени императрицы Марии" ու կսվեք մեզ հետ արձագանքներով: Վիքիպեդիան նոր անուններ հորինելու տեղ ՉԷ: --Rob (քննարկում) 19:05, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]
Բացի դրանից, Հայկական սովետական հանրագիտարանում նույնպես Մարիինյան թատրոն է: --Rob (քննարկում) 19:09, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ես հենց նոր բացատրեցի, ինչու ռուսերենում չի կարելի ասել Մարիայի, պետք է ասել՝ Մարիինսկի։ Իսկ ձեր տված հղումներում թերթերի հոդվածներ են։ Ժուռնալիստը, ինչպես գիտեք, ոչ մի բանի մասնագետ չէ, նա տարբեր տեղերից կարդում է ամենատարբեր սֆերաների բաներ և փորձում նյութ գրել։ Թերթը իմ համար հիք չէ։ Սովետականի պահն էլ բացատրեցի, թե ինչու ՀՍՀ–ում գրված է ուրիշ կերպ։ Բայց, ինչպես դեպքերի մեծամասնության մեջ, այնպես էլ այստեղ, ես տեղի եմ տալիս, եթե դուք տալիս եք կամ նորմալ բացատրություն, կամ նորմալ աղբյուր։ Առայժմ Ձեր ասածները ընդամենը առաջին ասածի շարունակությունն էին, ընդ որում՝ ոչ բավարար։--Hayk.arabaget (քննարկում) 19:51, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

«Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն»․․․ հուշեք՝ ինչպես է մեր օպերայի թատրոնը կոչվում--Hayk.arabaget (քննարկում) 20:02, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Մեր թատրոնը, կամ այլ մեկը եկեք չխառնենք սրա հետ, ամեն մեկը իր անունն ու պատմությունը ունի։ Այն ինչ-որ հոդվածի վերնագիրն է, երբեք թատրոնի անունը չի եղել։ Պաշտոնական անվան մեջ կայսրուհի բառը չկա, և իրավունք չունենք այն մտցնելու։ Նույն հաջողությամբ կարող ենք անվանել Մարիա Ալեքսանդրովնայի անվան։ Մնում է որոշել Մարիինյան , թե Մարինսկի։ Ընդունված ձև կա Մարիինյան, հիմա ժամանակին սխալ են թարգմանել, թե որ բայց դա արդեն հաստատվել է, իմաստը որն է նոր տարբերակներ հնարել։ Մեխիկոն էլ ենք ռուսներից վերցրել, հիմա ի՞նչ փոխե՞նք։ Հայկ ջան, աղբյուրներ ես պահանջում, Ռոբը արդեն ցույց տվեց ՀՍՀ-ն ր և մամուլում։ Դրանք կան, բայց գոնե մեկ տեղ ցույց տուր «Մարիա կայսրուհու անվան» տարբերակը։-Beko (քննարկում) 21:07, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]


Ուշ–ուշ են գալիս, բայց ոչ ուշացած․․․․․ Հարգելի Բեկո, սա դասենք այն բացառությունների շարքը՝ Մոսկովյան փողոց, Հոկտեմբերյան քաղաք, Մարիինյան թատրոն։ Բայց մնացած թատրոնները, որի մասին գրած չկա, սարքենք ճիշտ ձևով --Hayk.arabaget (քննարկում) 21:17, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Մենակ ավելացնեմ, որ պատճառներից ոչ մեկ հիմնավոր չէր, ուղղակի մի հարց հակասում էր իմ սկզբունքին՝ գոնե մեկ տեղ ցույց տուր «Մարիա կայսրուհու անվան» տարբերակը։ Ես միշտ հղում կամ փաստ եմ պահանջում։ --Hayk.arabaget (քննարկում) 21:25, 2 Հունիսի 2014 (UTC)[reply]

Նույն ՀՍՀ–ում կա հոդված, որտեղ նշվում է Ալեքսանդրիյսկի թատրոն։ Սա ամենահարմար անունն է, որ կարելի է տալ։ Դրա պատճառներն են՝ ոչ մի լեզվով կոնկրետ այս հոդվածի անունը չի թարգմանված, հայերենում գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ ՄարիԻՆՅԱՆ բառ։ Սա սխալ է՝ տարածված ժուռնալիստների կողմից, և իմ համար չի կարող թերթը հանդիսանալ հիմք։ Բնականաբար, մյուս թատրոնների դեպքում կարելի է գրել հայկական տարբերակը, եթե օտար լեզուները անհրաժեշտ են գտել այն փոխել, և՝ եթե այդ անունը տարածված չէ հայերենում՝ անկախ նրանից սխալ է թե ճիշտ։ --Hayk.arabaget (քննարկում) 10:32, 3 Հունիսի 2014 (UTC)[reply]

Հայկ ջան, խնդրում եմ առանց քննարկման ավարտի չվերանվանել էջը: Ձեր փաստարկները համոզիչ չեն՝ հայերենում ուզեք թե չուզեք «Մարիինյան» բառ արդեն գոյություն ունի ու լայնորեն կիրառվում է, անգամ զետեղվել է հանրագիտարանում: «Մարիինսկի թատրոն» անումը ևս կիրառվում է, սակայն անհամեմատ ավելի քիչ հաճախականությամբ ու, կաևորը, որևէ պաշտոնական կայքում այդ ձևն ընդունված չէ: Վերոնշյալ նկատառումից ելնելով՝ ստիպված եմ պնդել «Մարիինյան թատրոն» անվան վրա:, եթե իհարկե չկա որևէ ապացույց, որը վյակում է ՀՀ լեզվի տեսչության կողմից այս հարցում այլ ստանդարտի ընդունման մասին: --Rob (քննարկում) 16:29, 3 Հունիսի 2014 (UTC)[reply]
Որևէ խնդիր չկա։ Մի ամսից հարցը կտամ անձամբ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, և հուսով եմ կստանամ սպառիչ պատասխան։ Մինչ այդ կբավարարվենք այնքանով, որ Մարիինսկի գրեն թե Մարիինյան, հոդվածը կգա--Hayk.arabaget (քննարկում) 20:43, 3 Հունիսի 2014 (UTC)[reply]