Վալերի Գերգիև
Վալերի Աբիսալի Գերգիև (օսերեն՝ Гергиты Абисалы фырт Валери, ռուս.՝ Валерий Абисалович Гергиев, ծնվ. 1953 թ. մայիսի 2, Մոսկվա), ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից)։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)։ 2007 թ-ից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Ծագումով օս է։ Վ. Գերգիևն արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար (2009 թ .)[5]։
Նա մեծապես ընդլայնել է Մարիինյան թատրոնի երկացանկը՝ համագործակցելով «Քովենտ Գարդեն», «Լա Սկալա», «Նյու Իսրայել», ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերային թատրոնների, Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, շվեդական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի, Քլիվլենդի, Դալասի, Հյուստոնի, Մինեսոտայի, Մոնրեալի և Բիրմինգհեմի նվագախմբերի հետ։ Գերգիևը ղեկավարել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։
Գերգիևի հայաստանյան շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թ. հայ դասական երաժշտարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով հրավիրվել է Հայաստան, որտեղ 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Գերգիևի ղեկավարությամբ նվագախումը այդ շրջանում կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ նորովի ու թարմ շնչով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123316987 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.panarmenian.net/arm/news/31148/
- ↑ http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=2011
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս դիրիժորներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ