Ալեքսանդր Գոլովին (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գոլովին (այլ կիրառումներ)
| Ծնվել է | փետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] |
| Վախճանվել է | ապրիլի 17, 1930[3][1][4][…] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Պուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, Վիտտի ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, բեմանկարիչ և հիշատակագիր |
| Ժանր | բեմանկարչություն և դիմապատկեր |
| Թեմաներ | Կերպարվեստ[5], Russian painting?[5], բեմանկարչություն[5] և թատրոն[5] |
| Պարգևներ | |
Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովին (փետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - ապրիլի 17, 1930[3][1][4][…], Պուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բեմանկարիչ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1928)։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1912)։
Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Ուսումնարանում (1881-1889), Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1889)։ Եղել է «Միր իսկուստվա» միավորման անդամ։ Ալեքսանդր Գոլովին Ցակովլևիչ Ն․Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի բեմանկար (1901, Հայաստանի պետական պատկերասրահ) Կրել է «մոդեռն» ոճի ազդեցությունը։ Նշանավոր գործերից են Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի (1901, Մեծ թատրոն, Մոսկվա), Ստրավինսկու «Տաղարան բլբուլ» բալետի (1910, Փարիզ) ձևավորումները։ Ստեղծել է ռուս մշակույթի ներկայացուցիչների դիմանկարներ (Վ․ Է․ Մեյերխոլդ, Ֆ․ Ի․ Շալյապինը Բորիս Գոդունովի դերում), դեկորատիվ բնանկարներ և նատյուրմորտներ։ Հայաստանի պետական պատկերասրահում են Գոլովինի «Պսկովիտյանկա»-ի, Գոլովին դ’ Անունցիոյի «Անկենդան քաղաք»-ի բեմանկարներից մեկական օրինակ, նկարիչ Ե․ Թադևոսյանի 4 դիմանկարները, «Երեխաները պատշգամբում», «Իսպանիա» կտավը, «Ծաղիկներ» նատյուրմորտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 3 4 Головин Александр Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գոլովին (նկարիչ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 148)։ |
- Մարտի 1 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 1930 մահեր
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս գրաֆիկներ
- Ռուս դիմանկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ