Օպերային թատրոն
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն - 2020-01 | |
Օգտագործվում է | օպերա, բալետ և Համերգ |
Օպերային թատրոն, թատրոնի շենք, որն օգտագործվում է օպերային ներկայացումների համար։ Այն հիմնականում կազմված է բեմից, նվագախմբի տեղից, հանդիսատեսի նստատեղերից և կուլիսներում գտնվող տարածքներից, որոնք նախատեսված են հանդերձանքի և շինարարական դեկորացիաների համար։
Մինչդեռ որոշ վայրեր կառուցված են կոնկրետ օպերային թատրոնների համար, մյուս օպերային թատրոնները առավել խոշոր կատարողական արվեստի կենտրոնների մաս են կազմում։ «Օպերային թատրոն» տերմինը խոշոր կատարողական արվեստի կենտրոնների համար հաճախ օգտագործվում է որպես հեղինակավոր տերմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հանրային օպերային թատրոնը Վենետիկի Սան Կասսիանո թատրոնն է՝ բացված 1637 թվականին։ Իտալիան մի երկիր է, որտեղ օպերային թատրոնները հայտնի են եղել ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ՝ հարուստ հովանավորների շրջանում, և մինչ այժմ էլ այնտեղ կան բազմաթիվ գործող օպերային թատրոններ[1], ինչպիսիք են՝ Մասսիմո թատրոնը Պալերմոյում (ամենամեծը Իտալիայում), Սան Կառլո թատրոնը Նեապոլում (աշխարհի ամենահին գործող օպերային թատրոնը) և Լա Սկալա թատրոնը Միլանում։ Լոնդոնում, ընդհակառակը, չկային օպերային թատրոններ, երբ Հենրի Պյորսելը ստեղծագործում էր, իսկ Գերմանիայում առաջին օպերային թատրոնը՝ Գանսմարկտի օպերան, կառուցվել է 1678 թվականին, որին հետևեցին Բրյուլի թատրոնը Լայպցիգում՝ 1693 թվականին, և Սալզթորի օպերան Նաումբուրգում՝ 1701 թվականին։
17-րդ և 18-րդ դարերում թատրոնները հաճախ ֆինանսավորվում էին կառավարիչների, ազնվականների և հարուստ մարդկանց կողմից, ովքեր թատրոնի հովանավորչությունն օգտագործում էին իրենց քաղաքական ամբիցիաների և սոցիալական դիրքի պահպանման համար։ 19-րդ դարում, բուրժուական և կապիտալիստական սոցիալական ձևերի վերելքի հետ մեկտեղ, Եվրոպական մշակույթն անցում կատարեց հովանավորչական համակարգից՝ հանրության կողմից աջակցվող համակարգի։
Միացյալ Նահանգների վաղ օպերային թատրոնները տարբեր ֆունկցիաներ էին կատարում քաղաքներում՝ կազմակերպելով հասարակական պարեր, տոնավաճառներ, ներկայացումներ և վոդևիլյան շոուներ, ինչպես նաև օպերաներ և այլ երաժշտական միջոցառումներ։ 2000-ական թվականներին օպերային և թատերական ընկերությունների մեծամասնությունը աջակցություն էր ստանում պետական և ինստիտուցիոնալ դրամաշնորհներից, տոմսերի վաճառքից և մասնավոր նվիրատվություններից ստացված միջոցների հաշվին։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1737 թվականին Նեապոլում բացված Սան Կառլո թատրոնը ներկայացնում էր պայտանման դահլիճ, որն աշխարհում ամենահինն էր և հանդիսանում էր իտալակամ թատրոնի մոդել։ Այս մոդելով հետագայում Իտալիայում և Եվրոպայում կառուցվեցին շատ թատրոններ, որոնց թվում են Կազերտայի պալատի պալատական թատրոնը, որը մոդել հանդիսացավ մնացած բոլոր թատրոնների համար։ Հաշվի առնելով Եվրոպայում 18-րդ և 19-րդ դարերի օպերաների ժողովրդականությունը, օպերային թատրոնները սովորաբար մեծ են եղել՝ հաճախ պարունակելով ավելի քան 1000 նստատեղ։ Ավանդաբար, 19-րդ դարում Եվրոպայում կառուցված օպերային թատրոնները պարունակել են 1500-3000 նստատեղ, որպես օրինակ՝ Բրյուսելի Լա Մոնյե թատրոնը (վերանորոգումից հետո 1700 նստատեղ), Օդեսայի Օպերայի և Բալետի թատրոնը (1636 նստատեղ), Վարշավայի Մեծ թատրոնը (հիմնական հանդիսասրահը 1841 նստատեղ), Փարիզի Գրանդ Օպերան (2200 նստատեղ), Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնը (2268 նստատեղ) և Վիեննայի պետական օպերան (նոր հանդիսասրահն ունի 2280 նստատեղ)։ 20-րդ դարի ժամանակակից օպերային թատրոնները, ինչպիսիք են՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան (3800 նստատեղ) և Պատերազմի Հուշահամալիրի օպերային թատրոնը Սան Ֆրանցիսկոյում (3146 նստատեղ) ավելի մեծ են։ Շատ օպերաներ առավել հարմար են փոքր թատրոններում ներկայացնելու համար, ինչպիսին է Վենետիկի Լա Ֆենիչե թատրոնը՝ ավելի քան 1000 նստատեղով։
Ավանդական օպերային թատրոններում հանդիսասրահն ունի Ս-աձև տեսք, որի կողմերի երկարությունով է որոշվում հանդիսրահի տարողունակությունը։ Սրահի շուրջը պատշգամբների շերտեր են, և հաճախ, բեմի մոտ օթյակներն են (պատշգամբի՝ փոքր մասերի բաժանված հատվածներ)։
19-րդ դարի վերջից սկսած՝ օպերային թատրոնները հաճախ ունենում են նվագախմբի փոսեր, որտեղ նվագախմբի մասնակիցները կարող են նստել բեմից ավելի ցածր մակարդակի վրա, այնպես որ նրանք կարող են նվագել՝ առանց ճնշելու երգող ձայները։ Սա հատկանշական է հատկապես Վագների Բայրոյթի թատրոնի համար, որտեղ այդ փոսը մասամբ ծածկված է։
Օպերային նվագախմբի չափը տարբեր է լինում, բայց մի քանի օպերաներում օրատորիաների և այլ ներկայացումների համար նախատեսված նվագախումբը կարող է շատ մեծ լինել։ Ռոմանտիկայի շրջանի շատ ներկայացումների կամ Ռիխարդ Շտրաուսի օպերային ներկայացումների համար այն կարող է կազմված լինել մինչև 100 կատարողներից։ Նմանապես, օպերաները կարող են ունենալ կերպարների, պարողների, երգչախմբի և դերասանների մեծ կազմ։ Հետևաբար, մեծ օպերային թատրոնները կունենան ընդարձակ հանդերձասրահներ։ Օպերային թատրոններում հաճախ գործում են հանդերձանքի և դեկորացիաների պատրաստման արհեստանոցներ, ինչպես նաև հանդերձանքի, դիմակների և բեմական կարողության պահպանման տարածքներ, և կարող են լինել նաև փորձերի համար նախատեսված տարածքներ։
Աշխարհի խոշորագույն օպերային թատրոններն ունեն բարձր մեխանիկականացված բեմեր՝ մեծ բեմական վերելակներով, որոնք թույլ են տալիս արագ փոխել ծանր դեկորացիաները։ Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, օրինակ, դեկորացիաները փոխվում են ներկայացման ժամանակ, երբ հանդիսատեսը նայում է, թե ինչպես են երգիչները բարձրանում կամ իջնում երգելու ժամանակ։ Նման բան տեղի է ունենում Մետրոպոլիտենի օպերաներում, ինչպիսիք են՝ Աիդան և Հոֆմանի հեքիաթները։ Լոնդոնի Արքայական օպերային թատրոնը, որը վերակառուցվել է 1990-ականների վերջերին, պահպանեց իր՝ 1858 թվականի հանդիսասրահը, բայց ավելացրեց նոր ետնաբեմի և թևային տարածքներ, ինչպես նաև ներկայացումների համար նախատեսված լրացուցիչ տարածքներ և հասարակական վայրեր։ Մոտավորապես նույնը տեղի ունեցավ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի վերակառուցման ժամանակ՝ 2002-2004 թվականներին։
Թեև բեմի, լուսավորության և այլ արտադրական ասպեկտների համար օպերային թատրոնները հաճախ օգտագործել են վերջին տեխնոլոգիաները, սակայն ավանդական օպերային թատրոնները չեն օգտագործել խոսափողներով և բարձրախոսներով ձայնի ուժեղացման համակարգեր՝ երգիչներին ուժեղացնելու համար, քանի որ պատրաստված օպերային երգիչներն ընդունակ էին իրենց ձայնը փոխանցել ամբողջ դահլիճին։ Սկսած 1990-ական թվականներից, այնուամենայնիվ, որոշ օպերային թատրոններ սկսեցին օգտագործել ձայնի ուժեղացման նուրբ ձև, որը կոչվում էր ակուստիկ ուժեղացում։
Հաճախ օպերաները ներկայացվում են իրենց բնօրինակ լեզվով, որը կարող է տարբերվել հանդիսատեսի լեզվից։ Օրինակ Լոնդոնում ներկայացված Վագներյան օպերան կարող է լինել գերմաներեն։ Այդ իսկ պատճառով, սկսած 1980-ական թվականներից, ժամանակակից օպերային թատրոններն օգնում են հանդիսատեսին՝ տրամադրելով թարգմանված ենթատողեր, որոնք արտացոլվում են բեմի վերևում կամ դրան մոտ գտնվող մասում։ Բոլորովին վերջերս որոշ օպերային թատրոններ սկսեցին օգտագործել էլեկտրոնային լիբրետտո համակարգեր, ներառյալ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնը, Միլանի Լա Սկալան և Քրոսբիի Սանտա Ֆե օպերան, որն իրենից ներկայացնում է տեքստից երկու տողի արտացոլումը նստատեղի հետնամասում ամրացված էկրանին, որպեսզի ներկայացման վիզուալ տեսքը պահպանվի։ Յուրաքանչյուր հանդիսատես կարող է փոխել լեզուն կամ անջատել այն ՝ իր իսկ հայեցողությամբ։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում։ Այն հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 2002 թվականին կատարվել են վերանորոգման աշխատանքներ[2]։
1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով[3]։ 1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում[3]։
Տերմինի այլ կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում ԱՄՆ-ում շատ թատրոններ ստացան «օպերային թատրոն» անվանումը, նույնիսկ այնպիսիք, որտեղ օպերաները շատ հազվադեպ էին ներկայացվում կամ ընդհանրապես չէին ներկայացվում։ Օպերան համարվում էր ավելի պատկառելի արվեստի տեսակ, քան թատրոնը, հետևաբար, տեղական թատրոնը «օպերային թատրոն» անվանելը նպաստեց նրա հեղինակության բարձրացմանը և առարկությունների հաղթահարմանը նրանց կողմից, ովքեր թատրոնը բարոյապես անընդունելի էին համարում[4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մյունխենի Ազգային թատրոն, ստեղծված 1818թ., աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկը, որը երկու անգամ այրվել և վերակառուցվել է` 1823-1825 թթ. և Երկրորդ աշխարհամարտից հետո`1958-ից մինչև 1963 թվականը
-
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում
-
Կոպենհագենի օպերային թատրոն, Դանիա
-
Ֆիննական Ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքը Հելսինկիում, Ֆինլանդիա
-
Սիդնեյի օպերային թատրոն, աշխարհի ամենաճանաչված օպերային թատրոններից մեկը և ուղենիշը
-
Պատերազմի հուշահամալիրի օպերային թատրոն Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ
-
Բեռլինի պետական օպերա, Գերմանիայի ամենահին և ամենախոշոր երաժշտական թատրոններից մեկը
-
Ալեքսանդրովյան թատրոն, Ֆինլանդիայի ամենահին թատրոններից մեկը
-
Սոլիս թատրոն, Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC website
- ↑ «Վիրտուալ շրջայց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)
- ↑ Condee, William Faricy (2005). Coal and Culture: Opera Houses in Appalachia. Athens, Ohio: Ohio University Press. էջեր 6. ISBN 0-8214-1588-3. «The term 'opera house' is indeed misleading, and intentionally so; it provides a veneer of social and cultural respectability and avoids the stigma of the title 'theater.'»
- ↑ «The Name Opera House». Dramatic Mirror. 1885 թ․ մարտի 7.
- ↑ «Teatro Real (Timeout Madrid)». Արխիվացված է օրիգինալից 2009-09-05-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Metropolitan Opera․ Our Story». www.metopera.org (անգլերեն). Վերցված է 2021-09-04-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allison, John (ed.), Great Opera Houses of the World, supplement to Opera Magazine, London 2003
- «Opera Houses of the World by Beauvert, Thierry; Moatti, Jacques; Kleinefenn, Florian: UsedAcceptable (1996) | Irish Booksellers». www.abebooks.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Beranek, Leo L. (2004). Concert halls and opera houses : music, acoustics, and architecture (Second edition ed.). New York, NY. ISBN 0-387-95524-0. OCLC 49936103.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - Hughes, Spike (1956). Great opera houses: a traveller's guide to their history and traditions (English). London: Weidenfeld and Nicolson. OCLC 32360337.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Kaldor, Andras (2002). Great opera houses : masterpieces of architecture. Andras Kaldor. Woodbridge: Antique Collectors' Club. ISBN 1-85149-363-8. OCLC 45315882.
- Lynn, Karyl Charna (1991). Opera! : the guide to Western Europe's great houses (1st ed ed.). Santa Fe, N.M.: J. Muir Publications. ISBN 0-945465-81-5. OCLC 23048176.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - Lynn, Karyl Charna (2005). Italian opera houses and festivals. Lanham, Md.: Scarecrow Press. ISBN 0-8108-5359-0. OCLC 60373760.
- Plantamura, Carol (1996). The opera lover's guide to Europe. Secaucus, N.J.: Carol Pub. Group. ISBN 0-8065-1842-1. OCLC 35033731.
- Sicca, Luigi Maria (1997 թ․ հոկտեմբերի 1). «The management of opera houses: The Italian experience of the Enti Autonomi». էջեր 201–224. doi:10.1080/10286639709358069. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերա
- "The Layout of a Traditional Opera House" h2g2 կայքում
- "Great Opera Houses of the World" h2g2 կայքում
- Vintage postcard images of opera theaters from historicopera.com
- "History of Opera" on historyworld.net
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպերային թատրոն» հոդվածին։ |
|