Լվովի օպերայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լվովի օպերայի թատրոն
Lviv.Theatre.of.Opera.and.Ballet.jpg
Տեսակթատրոն և օպերայի թատրոն
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Գտնվելու վայրըԼվով
Հիմնադրման ամսաթիվ1900
ՃարտարապետԶիգմունտ Գորգոլևսկի
Կոորդինատներ: 49°50′38.360000100404″ հս․ լ. 24°1′34.240000100796″ ավ. ե. / 49.84398888891677615° հս․. լ. 24.02617777780577768° ավ. ե. / 49.84398888891677615; 24.02617777780577768
Կայքopera.lviv.ua
Lviv Opera House Վիքիպահեստում

Լվովի Սալոմեա Կրուշելնիցկայայի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, թատրոն Ուկրաինայի Լվով քաղաքում: Գտնվում է Լվով Ազատության պողոտայի 28 հասցեում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում քաղաքային թատրոնի առանձին շենք ունենալու անհրաժեշտություն առաջացավ: Այդ ժամանակ Լվովը գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում, պաշտոնապես կոչվում էր Լեմբերգ և համարվում էր ավստրիական խոշորագույն Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը:

1895 թվականին հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթեց Լվովի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական դպրոցի տնօրեն Զիգմունտ Գորգոլևսկին: Նա նոր թատրոնի կառուցման համար համարձակ որոշում կայացրեց: Քանի որ քաղաքի կենտրոնն այդ ժամանակ խիտ էր կառուցված, նախագծով նախատեսում էր օգտագործել քաղաքային Պոլտվա գետի կոշտ բետոնե կամարներով հենածածկը: Բոլոր շինարարական աշխատանքները վերահսկել է Զիգմունտ Գորգոլևսկին: Աշխատանքների հիմնական մասն իրականացրել է ինժեներ Իվան Լևինսկու ընկերությունը: Շինարարությունը սկսվել է 1897 թվականի հունիսին և տևել է շուրջ երեք տարի:

Аллегория Славы на фасаде театра

1900 թվականի հոկտեմբերի 4-ին բացվեց Բոլշոյ քաղաքային թատրոնը (այսպես էր կոչվում Օպերայի տունը մինչև 1939 թվականը): Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել գրող Հենրիկ Սենկևիչը, կոմպոզիտոր Իգնացի Յան Պադերևսկին: Այդ երեկո թատրոնում բեմադրվել է Վլադիսլավ Ժելենսկու «Յանեկ» ներկայացումը, որը պատմում է Վերխովինայի բնակիչների կյանքի մասին:

1934 թվականին թատրոնը փակվել է տնտեսական ճգնաժամի պատճառով: 1939 թվականին այստեղ են տեղի ունեցել Արևմտյան Ուկրաինայի ազգային հավաքույթները, որոնք աջակցում էին Գալիցիայի և Վոլին միացմանը Ուկրաինաական ԽՍՀ-ին: Թատրոնը վերաբացվել է 1939 թվականին և կոչվել Լվովի պետական օպերայի թատրոն:

1944 թվականի հուլիսի 22-ին, Լվովի համար մղվող կատաղի մարտերում, գերմանացիները որոշեցին ականապատել և պայթեցնել Լվովի օպերայի շենքը: Այս տեղեկությունը հասավ «Ուրալի» կամավորական տանկային հրամանատարությանը: Տեխնիկ-լեյտենանտ Ն. Անտոնինովի գլխավորությամբ երկու տանկեր մոտեցան թատրոնին և թույլ չտվեցին թշնամուն իրականացնել իր ծրագիրը: Շինությունը հսկվող 10-12 նացիստներին ոչնչացնելով Անտոնինովի անձնակազմը առաջինը մուտք գործեց թատրոն և փրկեց այն[1]: Այս սխրանքին մասնակցել են շարքային Նիկոլայ Զալունինը, սերժանտ Իվան Բոխանը, ավագ սերժանտ Կարաևը, եֆրեյտոր Խադոյանը, շարքային Վսևոլոդ Կոզորեզը և ուրիշներ[2]:

1956 թվականին թատրոնը կոչվեց Իվան Ֆրանկոյի անունով, 1966 թվականին ստացավ ակադեմիական կոչում: 1970-ականների վերջում թատրոնը փակվեց վերանորոգման համար, և կրկին վերաբացվեց 1984 թվականին: 1996 թվականին այստեղ է տեղի ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախագահների հանդիպումը:

2000 թվականին թատրոնը տոնել է հիմնադրման 100-ամյակը և որոշվել է թատրոնն անվանակոչել հայտնի օպերային երգչուհի Սալոմեա Կրուշելնիցկայայի անունով:

2005 թվականի հոկտեմբերի 5-ին թատրոնի հայելային դահլիճում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն թատրոնին շնորհեց ազգային կարգավիճակ:

2008 թվականին թատրոնը դարձավ «Օպերա-Եվրոպա» ասոցիացիայի անդամ:


Լվովի օպերայի թատրոնի գիշերային տեսարան
Լվովի օպերայի թատրոնի գիշերային տեսարան


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվովի Օպերային թատրոնը կառուցվել է (1897-1900) ճարտարապետ Զիգմունդ Գորգոլևսկու նախագծով, որը ինքնուրույն էր ղեկավարում շինարարությունը, օգտագործելով Ռենեսանսի և բարոկկոյի ձևերը: Շենքը հարուստ է քանդակային դեկորացիաներով, ներքին հարդարանքում գերակշռում է մարմարը, ծեփածո նախշազարդերը, ոսկեջրած և դեկորատիվ գեղանկարչությունը: | Թատրոնը ներսից և դրսից գեղազարդված է ցուցադրելով քանդակագործների (Պյոտր Վոյտովիչ, Յուլիան Մարկովսկի, Անտոն Պոպել, Է. Պեչ, Թադեուշ Բարոնչ) և նկարիչների արվեստը (Տ. Պոպել, Մ. Գերասիմովիչ, Տ. Ռիբկովսկի, Զ. Ռոզվադովսկի, Ս. Դեմբիցկի, Ս. Ռեյհան):

Առջևի ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտքը բաղկացած է երեք կամարաձև սյունաշար պատշգամբներով շքամուտքերից, որոնց վրա առանձնանում են կորնթոսյան սյուները: Վերնաճակատը զարդարված է արմավենու ճյուղերով՝շրջապատված «Փառք» պատկերով, որի ճակատային մասի երկու կողմերում տեղադրված են քանդակագործ Վոյտովիչի «Ողբերգության հանճարը» և «Երաժշտության հանճարը» թևավոր խորհրդանշական բրոնզաձույլ քանդակները:

Համերգային դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային դահլիճը կառուցված է քնարի տեսքով, բաղկացած է պարտերից, երեք պատշգամբներից և 44 օթյակներից, տեղավորում է 1000 հանդիսատես: Դահլիճը ներկված է սպիտակ և ոսկեգույն երանգով: Պատշգամբները հարդարված են ատլանտների գիպսե պատկերներով, կորիատիդներով, մուսաներով, հանճարներով և հերմաներով: Շքեղորեն է զարդարված դահլիճի առաստաղը, որի կենտրոնում գտնվում է Զ. Գորգոլևսկու նախագծով պատրաստված բրոնզե գեղեցիկ շրջանաձև լուսամփոփը: Ծաղիկներով և տերևներով զարդարված ոսկեջրած ծաղկաշղթան լուսամփոփը բաժանում է տասը հատվածների, որոնց վրա պատկերված են կանանց այլաբանական պատկերներով նկարներ: 1900 թվականից սկսած ավանդականորեն պահպանվել է նստարանների մուգ կարմիր գույնը: Դահլիճի ընդհանուր պատկերին ավարտուն տեսք է տալիս «Պառնաս» դեկորատիվ վարագույրը, որը ստեղծվել է Հենրիկ Սեմիրադսկու կողմից: Նկարիչն աշխատել է նրա վրա Հռոմում իր կյանքի վերջին տարիներին: Այնպես ստացվեց, որ պատվիրատուն համապատասխան գումար չուներ կատարած աշխատանքի դիմաց նկարչին վճարելու համար: Սեմիրադսկին իր բացառիկ կտավը, որի վրա աշխատել էր մի քանի տարի նվիրաբերեց թատրոնին: Գեղեցիկ եզերազարդով եզերապատված շքեղ վարագույրը, որ պատրաստվել է իտալացի վարպետ Ռետրոսիի կողմից, Սեմիրադսկու էսքիզով, առաջին անգամ հանդիսատեսի առջև բացվեց 1901 թվականի հունվարի 13-ին: Սեմիրադսկին մահացավ թատրոնի բացումից մեկ տարի անց, իսկ նրա վարագույրը զարդարում է թատրոնը մինչ օրս: Այս տեսակի վարագույր կտավներ կան միայն Լա Սկալայում, ինչպես նաև Կրակովի և Լվովի օպերային թատրոններում: Հանդիսատեսի առջև վարագույրը փակվում է միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ առաջին ներկայացումների ժամանակ:

Կոլեկտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվովի օպերայի և բալետի թատրոնը բաղկացած է՝

  • Սիմֆոնիկ նվագախումբ` շուրջ 90 երաժիշտ
  • Օպերային մենակատարներ` ավելի քան 40 վոկալիստներ
  • երգչախումբ`շուրջ 60 արտիստ
  • Բալետի խումբ` շուրջ 60 արտիստ

Թատրոնի խաղացանկը բաղկացած է ավելի քան 50 օպերաներից և բալետներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Львовская правда от 11 января 1983 г.
  2. С Верой по жизни
  3. «Іоланта | Львівська опера»։ opera.lviv.ua։ Վերցված է 2016-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]