Թադեուշ Բարոնչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադեուշ Բարոնչ
լեհ.՝ Tadeusz Barącz
Tadeusz Barącz.jpg
Ծնվել էմարտի 24, 1849(1849-03-24)
ԾննդավայրԼվով, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 12, 1905(1905-03-12) (55 տարեկանում)
Վախճանի վայրըԼվով, Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
ՈւսուցիչWładysław Łuszczkiewicz?
Ստեղծագործություն(ներ)Q11823548?
Մասնագիտությունքանդակագործ
Tadeusz Barącz Վիքիպահեստում

Թադեուշ Յակոբի Բարոնչ (լեհ.՝ Tadeusz Barącz, 1849, մարտի 24, Լեմբերգ - 1905, մարտի 12, Լվով (թաղված է Լվովի Լիչակովյան գերեզմանոցի տոհմական դամբարանում)), լեհահայ քանդակագործ։ Սերում է հայտնի լեհահայ Բարոնչների գերդաստանից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թադեուշ Բարոնչը ծնվել է Լվովում, «Կրակովյան» հյուրանոցի սեփականատեր հայազգի Հակոբ Բարոնչի և Տրուխլինսկիների տոհմից Թերեզայի ընտանիքում։ Հինգ եղբայրներից ավագը Թադեուշն էր. Ռոմանը՝ բժիշկ-վիրաբույժ, Լվովի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր, Էրազմը՝ լեռնային ինժեներ, Ստանիսլավը՝ բանաստեղծ, թարգմանիչ, Վլադիսլավը՝ դերասան, Լվովի թատրոնի տնօրեն[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-1864 թվականներին սովորել է Հայնբուրգի կադետների դպրոցում, 1864-1868 թվականներին՝ Լվովի ռեալական դպրոցը, 1868-1869 թվականներին՝ Կրակովի Գեղարվեստի դպրոցում՝ Վ. Լուզչկիեվիչի և Հ. Կոսսովսկու դասարանում, 1869-1871 թվականներին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում՝ Մ. Վիեդմանի դասարանում։

1872-1875 թվականներին ապրել է Ֆլորենցիայում, աշխատել Ա. Ռիվալտոյի ղեկավարության ներքո։ Վերադառնալով Լվով, բացել է սեփական արվեստանոց[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցել է Լվովի «Գեղարվեստի բարեկամներ» ընկերությանը (լեհերեն՝ Towarzystwo Przyjaciół Sztuk Pięknych/TPSP/), եղել Լեհաստանի նկարիչների միության անդամ (լեհերեն՝ Związku Artystów Polskich we Lwowie)։

Ստեղծագործությունների մեծ մասը գտնվում են Լվով և այլ քաղաքների հրապարակներում ու թանգարաններում։ Ավելի քան 50 աշխատանքներ գտնվում են Լվովի գեղարվեստի պատկերասրահում։

1897 թվականին «Յան Սոբեսկի» քարակերտ արձանը Վիեննայում ձուլվել է բրոնզից և կանգնեցվել Լվովում։ ԽՍՀՄ կառավարությունն այն նվիրել է Լեհաստանին (այժմ՝ Գդանսկ քաղաքում)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհական մշակութային և հասարակական վեց գործիչների՝ Դլոգուշի, Կոպերնիկի, Միցկևիչի, Չացկու, Օսոլինսկու և Սնյադեցկու բարձրաքանդակ։ 1876 թ.
  • Կատակերգություն խորհրդանշող բարձրաքանդակը։ 1899 թ., Լվովի օպերայի և բալետի թատրոնի շենք
  • Թագավոր Յան Գ. Սոբեսկու կիսանդրի, 1883 թ., քաղաքային հրաձգարանի դղյակի առջև
  • Թագավոր Յան Գ. Սոբեսկու հուշարձան, 1898 թ.
  • Ադամ Միցկևիչի կիսանդրի, 1898 թ.
  • Ադամ Միցկևիչի հուշարձան-կիսանդրին
  • Յուլիան Կոնստանտին Օրդոնի գերեզմանի հուշարձան-կոթող, 1896 թ.
  • Կոմպոզիտոր և երաժշտության ուսուցչուհի Մատիլդա Ժլոբիցկայի գերեզմանի հուշարձան, 1895 թ.
  • Լևիցկիների տոհմական դամբարանի հուշարձան, 1900 թ., Լիչակովյան գերեզմանոց
  • Կրուվչինսկիների տոհմական դամբարանի հուշարձան, 1893 թ., Լիչակովյան գերեզմանոց
  • Թադեուշ Կոստյուշկո հրամանատարի հուշարձան 1893 թ., Չիկագո
  • Նստած լեռնցին (լեհ. Siedzący góral)։ Բրոնզ փայտե հիմքի վրա։ Հիմքի լայնությունը՝ 50 սմ, բարձրությունը՝ 32 սմ (մասնավոր հավաքածու):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինի միջազգային ցուցահանդեսի պատվոգիր, 1891 թ.
  • Չիկագոյի մրցույթում Թ. Կոստյուշկոյի հուշարձանի համար առաջին մրցանակ, 1892 թ.
  • Կրակովի մրցանակաբաշխությանը երկրորդ մրցանակ Ա. Միցկևիչի հուշարձանի համար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бирюлев Юрий Александрович, Баронч Тадеуш, Энциклопедия Львова, А. Козицкого и И. Подковы, Львов, Летопись, 2007 , том = 1 , 184 ст.isbn = 978-966-7007-68-8.
  • 'Семочкин И. В. В традициях львовских амбиций, или в глубине творческих конфликтов конца XIX в. Галицкие ворота — № 11, 1996. — С. 15.
  • Biriulow J. Rzeźba lwowska. — Warszawa։ Neriton, 2007. — S. 93-100. — ISBN 978-83-7543-009-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тадеуш Баронч (Tadeusz Barącz)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]