Լեհաստանի երկրորդ հանրապետություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վարշավա 52°14′ հս․ լ. 21°01′ ավ. ե.HGЯO | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն | |||
Պետության գլուխ | Նախագահ |
Լեհաստանի երկրորդ հանրապետություն, նաև հայտնի որպես միջպատերազմական Լեհաստան, վերաբերվում է Լեհաստան պետությանը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածներում (1918–1939 թթ.): Պաշտոնապես կոչվում էր Լեհաստանի հանրապետություն (լեհ.՝ Rzeczpospolita Polska), երբ Լեհաստանը վերաստեղծվեց 1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով: Մի շարք տարածքային հակամարտություններից հետո երկրի սահմանները հաստատվեցին 1922 թվականին, և Լեհաստանի հարևաններ դարձան Չեխոսլովակիան, Գերմանիան, Ազատ քաղաք Դանցիգը, Լիտվան, Լատվիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը: Այն ուներ ելք դեպի Բալթիկ ծով Գդինյա քաղաքի մոտով նեղ միջանցքով: 1939 թվականի մարտից օգոստոս ամիսներին Լեհաստանը նաև սահմանակցում էր այդ ժամանակվա Հունգարական նահանգի հետ: Չնայած ներքին և արտաքին ճնշումների, այն գոյատևեց մինչև 1939 թվականը, երբ Լեհաստանը բաժանվեց Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի և Սլովակիայի հանրապետության միջև` սկիզբ դնելով Երկրորդ համարշարհային պատերազմին: Երկրորդ հանրապետության տարածքը զգալիորեն տարբերվում է Ներկայիս Լեհաստանիի տարածքից, քանի որ իր վերահսկողության տակ ուներ համեմատաբար ավելի մեծ տարածքներ արևելքում և արևմուտքում:
Երկրորդ հանրապետության ցամաքային տարածքը կազմում էր 388,634 կմ2, 1938 թվականի հոկտեմբերի դրությամբ դարձնելով այն Եվրոպայի վեցերորդ խոշորագույն պետությունը: Զաոլզիեի Չեխոսլովակիայից անէկսացիայից հետո, տարածքը դարձավ 389,720 կմ2: Համաձայն 1921 թվականի մարդահամարի, երկրի բնակչությունը կազմում էր 27,2 միլիոն: 1939 թվականին պատերազմից առաջ երկրի բնակչությունը կազմում էր 35,1 միլիոն: Բնակչության գրեթե երրորդ մասը կազմում էին ազգային փոքրամասնությունները. 13.9% ուկրաինացիներ, 10% հրեաներ; 3.1% բելառուսներ, 2.3% գերմանացիներ և 3.4% չեխեր, լիտվացիներ և ռուսներ: Միևնույն ժամանակաշրջանում մեծ թվով լեհեր ապրում էին երկրի սահմաններից դուրս: Հանրապետությունը գոյատևեց և զարգացավ չնայած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքների դժվարություններին, ներառյալ հակամարտություններին ուկրաինացիների, Չեխոսլովակիայի, Լիտվայի, Խորհրդային Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ մեկ դար մասնատված լինելով Ավստրիայի, Պրուսիայի, Ռուսաստանի կողմից, Լեհաստանը վերամիավորվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո[1][2][3]: Հաղթանակած Դաշնակիցները հաստատեցին Լեհաստանի վերածնունդը 1919 թվականի հունիսին Վերսալի պայմանագրով[4]: Լեհաստանը պաշտպանեց իր անկախությունը 1918-1921 թվականների մի շարք սահմանային պատերազմներում նոր ձևավորված Լեհական բանակի միջոցով: Բացառության Լեհաստանի տարածքի արևելյան հատվածի այն դիվանագիտորեն 1922 թվականին ճանաչվեց անկախ պետություն Ազգերի լիգայի կողմից[5][6]:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (1914-1918), Գերմիանիան առավելություն ուներ Արևելյան ճակատում, քանի որ Ռուսական կայսրության բանակը նահանջում էր: Գերմանական և Ավստրո-հունգարական բանակների վերահսկողությանը անցավ հետագայում Լեհաստան դարձած ռուսական տարածքները: Լեհական հարցի որքան հնարավոր է շուտ լուծման փորձը ձախօղելուց հետո Բեռլինը ստեղծեց կախյալ պետություն 1916 թվականի նոյեմբերի 5-ին, որը կառավարում էին պետական ժամանակավոր խորհուրդը և (սկսած 1917 թվականի հոկտեմբերի 15-ից) Ռեգենտների ժողովը (Rada Regencyjna Królestwa Polskiego): Ժողովը կառավարում էր երկիրը գերմանական հովանավորչության ներքո` իրականացնելով թագավորի ընտրություններ: Գերմանիայի անձնատուր լինելուց և պատերազմից մեկ ամիս առաջ Ռեգենտների ժողովը լուծարվեց և նրան փոխարինեց պետական ժողովը և հայտարարվեց Լեհաստանի անկախության մասին (7 հոկտեմբեր 1918): Երկրում առաջատար դիրք ուներ մարքսիստական ուղղվածությամբ Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցյալ դեմոկրատական կուսակցությունը (SDKPiL) և Լեհաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը սատարում էր այս շարժմանը: Հոկտեմբերի 23-ին պոտական ժողովը ընտրեց նոր կառավարություն Յուզեֆ Շեզինսկին և սկսվեց Լեհական բանակի կառուցումը[7]:
Հանրապետության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1919 թվականներին Լեհաստանի տարածքում գործում էին մոտ 100 բանվորական միություններ[8]: 1918 թվականի նոյեմբերի 5-ին Լյուբլինում հիմնադրվեց առաջին Պատվիրակների խորհուրդը: Նոյեմբերի 6-ին սոցիալիստները հռչակեցին Տարնոբժերի հանրապետությունը Ավստրիայի Գալիսիա նահանգում: Նույն օրը սոցիալիստ Իգնացի Դաշինսկին ձևավորեց Լեհաստանի հանրապետության ժամանակավոր ժողովրդական կառավարությունը (Tymczasowy Rząd Ludowy Republiki Polskiej) Լյուբլինում: Նոյեմբերի 10-ին 16 ամսյա գերմանական բանտարկությունից ազատվեց Յուզեֆ Պիլսուդսկին, ով վերադարձավ Վարշավա գնացքով: Պիսուդսիին և գնդապետ Կազիմեժ Սոսնովսկիին մեծ շուքով դիմավորեցին ռեգենտ Զդիսլավ Լյուբոմիրսկին և գնդապետ Ադամ Կոցը: Հաջորդ օրը իր բարձր ժողովրդականության և կուսակցությունների մեծ մասի աջակցության շնորհիվ ժամանակավոր կառավարությունը հաստատեց Պիլսուդսկիին որպես Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար: Նոյեմբերի 14-ին Գլխավոր խուրհուդը ինքնալուծարվեց և բոլոր իրավունքները փոխանցեց Պիլսուդսկիին, որպես պետության ղեկավարի: Պիլսուդսկիի հետ խորհիդակցելուց հետո ժամանակավոր կառավարությունը նույնպես լուծարվեց և հիմնադրվեց նոր կառավարություն Ենդժեյ Մորչևսկիի գլխավորությամբ: 1918 թվականին Իտալիան առաջին պետությունն էր, որը ճանաչեց Լեհաստանի նոր հանրապետության անկախությունը[9]:

Կառավարության կնտրոնները, որոնք ձևավորվել էին այդ ժամանակ Գալիցիայում (նախկինում եղել էր Ավտրիայի տիրապետության տակ), ներառում էին Տեշինի իշխանության Ազգային ժողովը (հիմնադրված 1918 թվականի նոյեմբերին), Զակոպանի հանրապետությունը և Լեհական լիկվիդացիոն կոմիտեն (28 հոկտեմբեր): 1918 թվականի նոյեմբերի 1-ին բռնկվեց Լեհ-ուկրաինական պատերազմը Լվովում Ուկրաինացիների զինվորական կոմիտեի և ուսանողների կողմից ձևավորված լեհական ոչ կանոնավոր ուժերի միջև, որոնց հետագայում սատարեց Լեհաստանի բանակը: Միևնույն ժամանակ արևմտյան Լեհաստանում բռնկվեց ազգային ազատագրական մեկ այլ պատերազմ, հայտնի որպես Մեծ լեհական ապստամբություն (1918–19): 1919 թվականի հունվարին Չեխոսլովակիայի զինված ուժերը գրոհեցին լեհական ստորոբաժանումների վերա Զաոլզիեյում: Դրանից քիչ անց սկսվեց Լեհ-լիտվական պատերազմը (1919-1920) և 1919 թվականի օգոստոսին Վերին Սիլեսիայի լեհախոս բնակչությունը սկսեց Սիլեսիական ապստամբությունների շարքը: Ամենավտանգավոր հակամարտությունը այս ժամանակաշրջանում այնուամենայնիվ Խորհրդա-լեհական պատերազմն էր (1919-1921), որն ավարտվեց Լեհաստանի հաղթանակով[10]: 1919 թվականին Վարշավայի կառավարությանը անցավ Տարնոբժեի հանրապետության և բանվորական խորհուրդների լիազորությունները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mieczysław Biskupski. The history of Poland. Greenwood Publishing Group. 2000. p. 51. 0313305714
- ↑ Norman Davies. Heart of Europe: The Past in Poland's Present. Oxford University Press. 2001. pp. 100-101. 0192801260
- ↑ Piotr S. Wandycz. The Lands of Partitioned Poland 1795-1918. University of Washington Press. 1974. p. 368. 0295953586
- ↑ MacMillan Margaret (2007)։ «17: Poland Reborn»։ Paris 1919: Six Months That Changed the World։ New York: Random House։ էջ 207։ ISBN 9780307432964։ «The rebirth of Poland was one of the great stories of the Paris Peace Conference.»
- ↑ Mieczysław B. Biskupski. The origins of modern Polish democracy. Ohio University Press. 2010. p. 130.
- ↑ Richard J. Crampton. Atlas of Eastern Europe in the Twentieth Century. Routledge. 1997. p. 101. 1317799518.
- ↑ Richard M. Watt, Bitter Glory: Poland and Its Fate, 1918–1939 (1998)
- ↑ «Rady Delegatów Robotniczych w Polsce»։ Internetowa encyklopedia PWN։ Վերցված է հուլիսի 30, 2015
- ↑ Andrzej Garlicki (1995), Józef Piłsudski, 1867–1935.
- ↑ Norman Richard Davies, White Eagle, Red Star: the Polish-Soviet War, 1919–20 (2nd ed. 2003)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեհաստանի երկրորդ հանրապետություն կատեգորիայում։ |