Ազատ քաղաք Դանցիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ քաղաք Դանցիգ
 Արևմտյան Պրուսիա 1920 նոյեմբերի 15 - 1939 սեպտեմբերի 2 Նացիստական Գերմանիա 
Քարտեզ


(1939)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դանցիգ
Լեզու Գերմաներեն
Լեհերեն
Կրոն 64.6% Լյութերեն
32.2% Կաթոլիկ (1938)
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն
Պետության գլուխ Բարձր կոմիսիոներ
Պատմություն
- Ներխուժում Լեհաստան 1939 սեպտեմբերի 1
- Անեքսավորում Գերմանիայի կողմից 1939 սեպտեմբերի 2

Ազատ քաղաք Դանցիգ (գերմ.՝ Freie Stadt Danzig; լեհ.՝ Wolne Miasto Gdańsk) եղել է կիսանկախ քաղաք-պետություն 1920-1939 թվականներին, որը Բալթիկ ծովի նավահանգիստ Դանցիգ քաղաքը (ներկայումս Գդանսկ, Լեհաստան) և մոտ 200 քաղաքատիպ ավան շրջակա տարածքում։ Այն հիմնադրվել է 1920 թվականի նոյեմբերի 15-ին[1][2] համաձայն Վերսալի պայմանագրի 100-րդ հոդվածի (Գլուխ XI մաս III), որը կնքվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Դանցիգ ազատ քաղաքը ներառում էր Դանցիգ քաղաքը և մետակա գյուղերը և ավանները, որոնք մեծ մասամբ բնակեցված էին էթնիկ գերմանացիներով։ Համաձայն պայմանագրի տարածքը մնում էր անջատված Գերմանիայից և նորանկախ Լեհաստանի երկրորդ հանրապետությունից, սակայն անկախ պետություն չէր[3]։ Ազատ քաղաքը մնում էր Ազգերի լիգայի հսկողության ներքո` ադմինիստրատիվ կապեր ունենալով Լեհաստանի հետ։

Լեհաստանին լիովին իրավունք էր տրված օգտագործել երկրի ճանապարհները և նավահանգիստները սեփական շահերի համար[4]։ Ազատ քաղաքի հիմնադրման նպատակն էր ծովային ելք տրամադրել Լեհաստանին։ Չնայած քաղաքի բնակչության մեծամասնությունը գերմանացիներ էին, սակայն այն ուներ նշանակալի լեհական փոքրամասնություն[5][6][7]

Քանի որ Լեհաստանը չուներ նավահանգիստ, հատկապես ռազմական կարիքների համար, նոր նավահանգիստը կառուցվեց Գդինիայի մոտ 1921 թվականի սկզբին։

1933 թվականին քաղաքում իշխանության եկան տեղի նացիստները։ Հակասեմականության ճնշման ներքո շատ հրեաներ լքեցին քաղաքը։ Երբ 1939 թվականին Գերմանիան ներխուժեց Լեհաստան, նացիստները ազատ քաղաքը վերածեցին Արևմտտյան Պրուսիայի Ռայխսգաուի։ Քաղաքում ապրող լեհերին և հրեաներին նացիստները համարեցին կիսամարդ և նրանց դարձրեցին խտրականության առարկա։ Նրանցից շատերին ուղարկեցին մահվան Նացիստական համակենտրոնացման ճամբարներ։

Երբ Կարմիր բանակը մտավ քաղաք 1945 թվականի սկզբին, քաղաքի բնակչության մեծ մասը հիվանդ էր կամ սպանված։ Պատերազմից հետո տեղի էթնիկ գերմանացի բնակչության մեծ մասը աքսորվեց կամ տեղահանվեց դեպի արևմուտք, լեհական փոքրամասնությունը վերադարձավ և բնակեցվեց գերմանացիների բնակարաններում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության և ինքնավարության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանցիգը ունի անկախության վաղ պատմություն։ Այն առաջատար դիրք ուներ Պրուսական միության կազմում ընդդեմ Պրուսիայի Տևտոնական միաբանության պատմության։ Միությունը պայմանավորվել էր Լեհաստանի թագավոր Կազիմիր IV-ի հետ, որ Լեհաստանի թագը պետք է ներդրում ունենա Պրուսիայի արևմտյան հատվածներու։ Այսպիսով Պրուսիայի իշխանությունը մնաց լեհական ազդեցության տակ։ Դանցիգը և այլ քաղաքներ ֆինանսավորում էին Լեհաստանի զինված ուժերին և ձեռք էին բերել բարձր մակարդակի ինքնավարություն։ Դանցիգը օգտագործում էր Լեհական թագավորական քաղաք Դանցիգ տիտղոսը։

1569 թվականին երբ Պրուսայի իշխանությունները համաձայնեցին մտնել Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, քաղաքը պահպանեց իր կարգավիճակը։ Դանցիգը որպես խորը ջրային նավահանգիստ Վիստուլա գետի և Բալթիկ ծովի խառնարանում դարձավ Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում, քանի որ հացահատիկը Լեհաստանից և Ուկրաինայից Վիստուլայով տեղափոխվում էր Դանցիգ, որտեղից` Արևմտյան Եվրոպա[8]։ Քանի որ հացահատիկի հիմնական սպառողը Հոլանդիան էր, որոնք քաղաքում կառուցում էին հոլանդական տիպի տներ, այն ստացավ հոլանդական ոճ[8]։ Դանցիգը սկսեց հայտնի դառնալ որպես «Արևելքի Ամստերդամ»[8]։

Չնայած Դանցիգը դարձավ Պրուսիայի թագավորության մաս Լեհաստանի երկրորդ բաժանումից հետո 1793 թվականին, Պրուսիան նվաճվեց Նապոելոն Բոնապարտի կողմից 1806 թվականին և 1807 թվականին Նապոլեոնը հռչակեց Դանցիգը կիսանկախ խամաճիկ պետություն Ֆրանսիական կայսրության կազմում, հայտնի որպես Ազատ քաղաք Դանցիգ։ Այն տևեց տասը տարի, մինչև այն վերանվաճվեց Պրուսիայի թագավորության կողմից 1814 թվականին Լայպցիգի ճակատամարտում Նապոլեոնի կրած պարտությունից հետո։ Քաղաքը մնաց Պրուսիայի կազմում մինչև 1920 թվականը` դառնալով Գերմանական կայսրության մաս 1871 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Loew, Peter Oliver (February 2011). Danzig – Biographie einer Stadt (German). C.H. Beck. էջ 189. ISBN 978-3-406-60587-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Samerski, Stefan (2003). Das Bistum Danzig in Lebensbildern (German). LIT Verlag. էջ 8. ISBN 3-8258-6284-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Kaczorowska, Alina (2010 թ․ հուլիսի 21). Public International Law. Routledge. էջ 199. ISBN 0-203-84847-0.
  4. Եյլի իրավունքի դպրոց. «The Versailles Treaty June 28, 1919: Part III». The Avalon Project. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
  5. Chestermann, Simon (2004). You, the People; United Nations, Transitional Administration and State building. Oxford University Press. էջ 20. ISBN 978-0-19-926348-6. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  6. Zapiski historyczne: Volume 60, page 256, Towarzystwo Naukowe w Toruniu. Wydział Nauk Historycznych – 1995
  7. he Danzig Dilemma; a Study in Peacemaking by Compromise John Brown Mason page 4-5
  8. 8,0 8,1 8,2 Macmillan, Margaret Paris 1919, New York: Random House page 211