1887 թվականին ձերբակալվել է Ալեքսանդր III-ի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ 1888-1892 թվականներին գտնվել է աքսորավայրում։ 1892 թվականին հարել է լեհական սոցիալիստական կուսակցությանը (ԼՍԿ)[10]։ 1905-1907 թվականներին հանդես է եկել ընդդեմ ռուս և լեհ պրոլետարիատի համատեղ պայքարի, կազմակերպել ազգայնական «մարտական խմբեր»։ Ազգայնական ԼՍԿ հեղափոխական ֆրակցիայի ստեղծողներից էր (1906)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ եղել է լեհական լեգիոնի հրամանատար (կռվել է Ավստրո-Հունգարիայի կողմում)։ 1916 թվականին նշանակվել է ավստրո-գերմանական ուժերի կողմից ստեղծված «անկախ լեհական պետության» ռազմական դեպարտամենտի պետ։ 1917 թվականի հուլիսին գործող իշխանությունների հետ կոնֆլիկտի հետևանքով ձերբակալվել է։ Գերմանիայի1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո ազատվել է և եկել Վարշավա, հռչակվել լեհական նորանկախ պետության առաջնորդ (մինչև 1922 թվականը)։ Հաշվեհարդար է տեսել հեղափոխական շարժման հետ, Լեհաստանը ներքաշել է հակախորհրդային ինտերվենցիայի մեջ և նշանակալի դեր խաղացել 1920 թվականին Լեհաստանի՝ Խորհրդային Ռուսաստանի վրա հարձակման գործում։ 1926 թվականին կատարել է ռազմական հեղաշրջում, Լեհաստանում հաստատել, այսպես կոչված, «բարելավման» վարչակարգ։ 1934 թվականին Գերմանիայի հետ դաշինք է կնքել[10]։
↑ 10,010,1Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 293։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 293)։