Խարկովի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարկովի ազգային համալսարան
Etalon-big.jpg
Kharkiv State University.jpg
Տեսակ համալսարան
Միջազգային անվանում V.N. Karazin Kharkiv National University,
Kharkiv National University,
Kharkiv University, University of Kharkiv
Նախկին անվանումներ Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան
Կարգախոս Cognoscere, Docere, Erudire
Հիմնադրված է հունվարի 29, 1805
Ռեկտոր Վիլ Բակիրով
Ուսանողներ 14098
Դոկտորներ 347
Պրոֆեսորներ 347
Երկիր Ուկրաինա
Տեղագրություն Խարկով
Հասցե площа Свободи 4, Харків 61022
Պարգևներ Ժողովուրդների բարեկամության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայք http://www.univer.kharkov.ua/
Կոորդինատներ: 50°0′15.999999998391″ հս․ լ. 36°13′41.999999998792″ ավ. ե. / 50.00444444444399750° հս․. լ. 36.22833333333299777° ավ. ե. / 50.00444444444399750; 36.22833333333299777
Kharkiv University Վիքիպահեստում

Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան (ուկր.՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна), Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Հիմնադրվել է 1805 թվականին։ Սովետական իշխանության տարիներին (1936) այն կոչվել է Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան և դարձել է խոշորագույն գիտա-ուսումնական հաստատություն։ 1976 թվականի դրությամբ ունեցել է մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա-տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ-ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808 թվականին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804 թվականին), հնագիտության, երկրաբանա-հանքաբանական, բնագիտության թանգարաններ։ 1975-1976 ուսումնական տարում ունեցել է 12 000 ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս։ 1874 թվականից հրատարակում է գիտական տեղեկագիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png