Յադվիգա Պիլսուդսկայա
Յադվիգա Պիլսուդսկայա | |
![]() | |
Կրթություն՝ | Լիվերպուլի համալսարան և Նյունհեմի քոլեջ |
---|---|
Գիտական աստիճան՝ | մագիստրոս |
Մասնագիտություն՝ | մարզիկ, սպա, ճարտարապետ և օդաչու |
Ծննդյան օր | փետրվարի 28, 1920 |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանի օր | նոյեմբերի 16, 2014 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Թաղված | Պովոնզկի գերեզմանատուն |
Դինաստիա | Piłsudski-Własnego? և Q63531928? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Յուզեֆ Պիլսուդսկի |
Մայր | Aleksandra Piłsudska? |
Ամուսին | Andrzej Jaraczewski? |
Զավակներ | Krzysztof Jaraczewski? և Joanna Onyszkiewicz? |
Պարգևներ | |
Յադվիգա Պիլսուդսկայա-Յարաչևսկայա (լեհ.՝ Jadwiga Piłsudska-Jaraczewska, փետրվարի 28, 1920, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - նոյեմբերի 16, 2014, Վարշավա, Լեհաստան), լեհ ռազմական ու հասարակական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի օդաչու։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յադվիգա Պիլսուդսկայան ծնվել է 1920 թվականի փետրվարի 28-ին Վարշավայում, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու և նրա ապագա երկրորդ կնոջ` Ալեքսանդրայի (ծնունդով` Շչերբինսկայա) ընտանիքում։ Այդ ժամանակ Յուզեֆը չէր կարող ամուսնանալ Ալեքսանդրայի հետ, քանի որ առաջին կինը` Մարիան, հրաժարվել էր ամուսնալուծությունից. նրանք ամուսնացել են միայն Մարիայի մահից հետո` 1921 թվականին[1]։ Յադվիգայի կնքահայրը եղել է Լեհաստանի ապագա վարչապետ Վալերի Սլավեկը[2]։ Յադվիգայի ավագ քույրը եղել է հոգեբան Վանդա Պիլուդսկին[3]։
Մանկության տարիներն անցկացրել է հիմնականում Վարշավայում, որտեղ 1921-1922 թվականներին ապրել է Բելվեդերի պալատում, իսկ 1923-1926 թվականներին` Սուլեյուվեկի վիլլայում[4]։ Մայիսյան հեղաշրջումից հետո 1926 թվականին Պիլսուդսկիները նորից տեղափոխվել են Բելվեդեր և այնտեղ ապրել մինչև Յուզեֆ Պիլսուդսկու մահը 1935 թվականին[5]։ Յադվիգան մոր ու քրոջ հետ մասնակցել է հոր սրտի թաղման արարողությանը Վիլնոյի դամբարանում[6]։
Սովորել է դպրոցում, որը Բելվեդերում կազմավորվել էր զինվորների երեխաների համար, ապա քրոջ հետ ուսանել է Վանդա Պոսելտի անվան դպրոցում, որտեղ 1939 թվականին ստացել է միջնակարգ կրթության վկայական։
Օդաչուական կարիերա և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը Յադվիգայի մոտ առաջացել է 12 տարեկան հասակում, երբ սկսել է պատրաստել ինքնաթիռների մոդելներ։ 17 տարեկանում ավարտել է սավառնորդների դպրոցը։ 1937 թվականին Յադվիգան սկսել է թռչել սավառնակներով և ստացել օդաչուի «A»-«D» կարգեր` ավելի քան 100 ժամ թռիչք ունենալով։ Մտադրվել էր ավիաշինարարություն ուսանել Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ինժեներիա բաժանմունքում, սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանական ու խորհրդային զորքերը ներխուժում են Լեհաստան, և 1939 թվականի սեպտեմբերին Յադվիգան մոր ու ավագ քրոջ հետ մասնակցում է Կարմիր խաչի աշխատանքներին[7]։ Դրանից հետո մեկնել է Վիլնյուս, ապա նրանց ընտանիքը հատուկ ինքնթիռով Լատվիայից էվակուացվել է Շվեդիա և Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց ընդունել է դեսպան Էդվարդ Ռաչինսկին[3][4]։
1940 թվականին վերսկսել է կրթությունը`ընդունվելով Քեմբրիջի համալսարանի Նյունեմ քոլեջ։ Զուգահեռ Յադվիգան մի քանի փորձ է արել ընդունվելու ռազմաօդային ուժեր, և որոշ ժամանակ անց ստացել է ինքնաթիռի օդաչուի արտոնագիր, իսկ 1942 թվականի հուլիսին միացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լրացուցիչ գնդին[8]։ Այնտեղ երկու տարի ծառայելով` Յադվիգան ստացել է պորուչիկի կոչում` դառնալով լեհ մի քանի կանացից մեկը, որ որպես օդաչու մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին[9]։ 1943 թվականի նոյեմբերին ղեկավարությունը Յադվիգա Պիլսուդսկայայի` խոստումնալից ու հեռանկար ունեցող օդաչուի կարողությունները գնահատել է միջինից բարձր։ Ընդհանուր առմամբ 21 տեսակի 230 ինքնաթիռով թռչելով 312 ժամ և 35 րոպե `Յադվիգան իր մատուցած ծառայությունների համար արժանացել է Բրոնզե խաչի[3]։
Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականին Յադվիգան կամավոր դուրս է եկել ռազմական ծառայությունից ուսումը շարունակելու նպատակով։ Նա ընդունվել է Լիվերպուլի համալսարանի ճարտարապետական դպրոց, որն ավարտել է 1946 թվականին ճարտարապետության մագիստրոսի որոկավորմամբ։ Բացի այդ` նա սովորել է քաղաքային ճարտարապետության պլանավորում ու հոգեբանություն[3]։ Երբ Լեհաստանում իշխանության են եկել կոմունիստները, Յադվիգան մնացել է Մեծ Բրիտանիայում որպես քաղաքական վտարանդի, սակայն չի ընդունել բրիտանական հպատակություն` օգտվելով նանսենյան անձնագրից, որը վավերական է եղել բոլոր երկրներում` բացի Լեհաստանից[8][10][11]։ Լոնդոնում ապրելով` Յադվիգան նախագծել է իր սեփական տունը, այնուհետև աշխատանքի է անցել Լոնդոնի կոմսության` քաղաքային պլանավորման բաժանմունքում։ Ավելի ուշ ամուսնու հետ բացել է լամպերի, ջահերի, կահույքի արտադրության ոչ մեծ ընկերություն, որ դարձել է նրանց ընտանեկան եկամուտի աղբյուրը[3][8]։ Ընտանիքը նաև օգնություն է կազմակերպել «Համերաշխություն» արհմիության համար` ջանքեր գործադրելով, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, և Լեհաստանում ժողովրդավարական ընդդիմությունը զարգանա[12]։
Հասարակական գործունեություն Լեհաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 1990 թվականին Լեհաստանում իշխանափոխություն է եղել, Յադվիգան ընտանիքի ու քրոջ հետ վերադարձել է հայրենիք և հաստատվել Վարշավայում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Պիլսուդսկիների ընտանիքի ֆոնդի և Յուզեֆ Պիլսուդսկու ինստիտուտի աշխատանքներին[13], վերականգնել է իրենց կալվածքը Սուլեյուվեկում՝ այնտեղ հիմնադրելով Յուզեֆ Պիլսուդսկու թանգարան[3]։ Քույրը` Վանդան, մահացել է 2001 թվականին[14]։
2008 թվականի փետրվարի 28-ին լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին Յադվիգա Պիլսուդսկայայային շնորհել է Լեհաստանի վերածննդի օրդենի կոմանդորի աստիճան «Երկրորդ համաշխարհային տարիներին քաջության, խիզախության, լեհ ժողովրդի պատմության ու ավանդույթների հանրահռչակման ու մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու հիշատակը պահպանելու համար»[15][16]։
2012 թվականին Յադվիգան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մասնակցել է Բելվեդերի պալատում Յուզեֆ Պիլսուդսկու աշխատասենյակ-թանգարանի բացմանը[17]։
Մահ և թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Յադվիգա Պիլսուդսկայան մահացել է 2014 թվականի նոյեմբերի 16-ին Վարշավայում 94 տարեկան հասակում` շրջապատված հարազատներով ու մտերիմներով[4][18][19][20]։
Հոգեհանգստի արարողությունը կայացել է նոյեմբերի 21-ին Սուրբ Կառլ Բորոմեո եկեղեցում, թաղվել է Ստարե Պովազկի գերեզմանատանը։ Թաղմանը ներկա են եղել նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, հարազատներ, ազգականներ ու հարյուրավոր լեհեր[21][22][23]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականին ամուսնացել է Լեհաստանի ռազմածովային ուժերի սպա Անջեյ Յարաչևսկու հետ[5]։ Ունեցել են երկու երեխա` Քշիշտոֆ Յուզեֆը և Յոհանա Մարիան[7][24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Daughter of Polish hero Pilsudski dies at 94»։ The Daily Mail։ 19 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ Hanna Jędruszczak, Tadeusz Jędruszczak: Ostatnie lata Drugiej Rzeczypospolitej (1935–1939). Warszawa: Książka i Wiedza, 1970, s. 342.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Jadwiga Piłsudska»։ Воздушные силы Польши։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ 4,0 4,1 4,2 «Nie żyje Jadwiga Piłsudska-Jaraczewska. Miała 94 lata»։ Wiadomości։ 16 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ 5,0 5,1 «Zmarła Jadwiga Piłsudska-Jaraczewska, córka Józefa Piłsudskiego»։ Newsweek.pl։ 17 ноября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-20-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ Tomasz Krzywicki Litwa: przewodnik, Oficyna Wydawnicza "Rewasz", 2005, ISBN 83-89188-40-6
- ↑ 7,0 7,1 «Jadwiga Piłsudska-Jaraczewska - córka Patrona CBW nie żyje»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ 8,0 8,1 8,2 «Jadwiga Pilsudska-Jaraczewska - obituary»։ The Telegraph։ 21 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ T. J. Krzystek, Personel Polskich Sił Powietrznych w Wielkiej Brytanii w latach 1940-1947 łącznie z Pomocniczą Lotniczą Służbą Kobiet (PLSK-WAFF), Agencja Lotnicza ALTAIR – Krajowa Rada Lotnicza, Warszawa 2007
- ↑ «Zmarła Jadwiga Piłsudska - córka marszałka»։ Gazeta Prawna։ 16 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ A. Romanowski, Piękne wczoraj, "Apokryf", No 13 (in Tygodnik Powszechny, No 45/1998)
- ↑ «Zmarła córka marszałka Józefa Piłsudskiego. Jadwiga Piłsudska-Jaraczewska miała 94 lata»։ Polskie Radio։ 16 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «List prezydenta do Jadwigi Piłsudskiej-Jaraczewskiej»։ Президент Польши։ 28 февраля 2010։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Daughter of Polish Hero Pilsudski Dies at 94»։ ABC News։ 19 ноября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Prezydent RP odznaczył Jadwigę Jaraczewską»։ Президент Польши։ 28 февраля 2008։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «M.P. 2008 nr 71 poz. 642»։ Сейм Республики Польша։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Otwarcie Gabinetu Marszałka Józefa Piłsudskiego»։ Президент Польши։ 19 марта 2012։ Վերցված է 24 ноября 2014(չաշխատող հղում)
- ↑ «Jadwiga Piłsudska nie żyje. W córce Marszałka płynęło bardzo dużo suwalskiej krwi»։ Gazeta Współczesna։ 22 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Nie żyje Jadwiga Piłsudska-Jaraczewska, córka Marszałka Piłsudskiego»։ Niezalezna.pl։ 16 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Jadwiga Pilsudska-Jaraczewska: Pilot daughter of Marshal Pilsudski who served the Air Transport Auxiliary during WW2»։ The Independent։ 20 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Pogrzeb córki marszałka Piłsudskiego. Jadwiga Piłsudska-Jaraczewska spoczęła na Powązkach»։ Wiadomości — Dziennik.pl։ 21 ноября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-04-ին։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Uroczystości pogrzebowe Jadwigi Piłsudskiej»։ Mazowiecka Wspólnota Samorządowa։ 21 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Na Powązkach spoczęła Jadwiga Piłsudska-Jaraczewska»։ Польское телевидение։ 21 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
- ↑ «Daughter of Polish independence leader Jozef Pilsudski dies at 94»։ FOX News։ 19 ноября 2014։ Վերցված է 24 ноября 2014
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յադվիգա Պիլսուդսկայա կատեգորիայում։ |
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 2014 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կին օդաչուներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լեհ ռազմական գործիչներ
- Լեհ հասարակական գործիչներ
- Լեհ ճարտարապետներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ