Լիվերպուլի համալսարան
Լիվերպուլի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1903 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], N8 հետազոտական ընկերություն[2], ORCID[3], Jisc[4], Digital Preservation Coalition[5] և Եվրոպայի համալսարանների միություն[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լիվերպուլ և Լիվերպուլ |
Հասցե | University of Liverpool, The Foundation Building, 765 Brownlow Hill, Abercromby Square, Liverpool, Merseyside, L69 7ZX |
Կայք | liverpool.ac.uk և liverpool.ac.uk(անգլ.) |
![]() ![]() Լիվերպուլի համալսարան, Միացյալ Թագավորություն | |
![]() |
Լիվերպուլի համալսարան (անգլ.՝ University of Liverpool), համալսարան Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ Հիմնադրվել է 1881 թվականին որպես Լիվերպուլի համալսարանական քոլեջ։ 1884 թվականին դարձել է Վիկտորյայի համալսարանի մասնաճյուղը։ 1903 թվականին դարձել է անկախ համալսարան` կրթական աստիճաններ շնորհելու իրավունք ստանալով։ Հենց այդ ժամանակ էլ ստացել է «Լիվերպուլի համալսարան» անվանումը։ Համալսարանն ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամները նախապես հիմնադրվել են որպես քոլեջներ և համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Համալսարանը մտնում է նաև Մեծ Բրիտանիայի լավագույն 20 համալսարանների «Ռասել» խմբում։
Լիվերպուլի համալսարանների շրջանավարտներից ինը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են գիտության, բժշկության և խաղաղության հաստատման ոլորտներում։ Նրանք են` բժիշկ Ռոնալդ Ռոս, ֆիզիկայի պրոֆեսոր Չարլզ Գլովեր Բարկլա, ֆիզիոլոգ Չարլզ Սկոտ Շերինգթոն, ֆիզիկոս Ջեյմս Չադվիկ, քիմիկոս Ռոբերտ Ռոբինսոն, ֆիզիոլոգ Հար Գոբինդ Կորանա, ֆիզիոլոգ Ռոդնի Ռոբերտ Պորտեր և ֆիզիկոս Ջոզեֆ Ռոտբլատ։
Լիվերպուլի համալսարանն առաջինն էր աշխարհում, որ ստեղծել է օվկիանոսագիտության, քաղաքացիական դիզայնի բաժիններ[7]։ 2006 թվականին այն առաջինն էր Մեծ Բրիտանիայում, որ ստեղծեց անկախ համալսարան Չինաստանում` դառնալով բրիտանաչինական առաջին համալսարանը։ 2014-2015 թվականներին համալսարանի շրջանառությունը կազմել է £480.4 միլիոն` ներառյալ £102 միլիոնի հետազոտական դրամաշնորհն ու պայմանագրերը։
Մասնաշենքեր և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը հիմնականում կենտրոնացված է քաղաքային մեկ մասնաշենքի շուրջ, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում և զբաղեցնում է 100 հա տարածք։ Համալսարանն ունի 3 ֆակուլտետ` առողջապահություն ու գիտական կյանք, հումանիտար ու սոցիալական գիտություններ և գիտություն ու տեխնիկա։
Համալսարանական քաղաքում և նրա մոտակայքում տեղակայված բնակելի 51 շենքերը ուսանողների համար ապահովում են շուրջ 3.385 սենյակներ։ Համալսարանական քաղաքի կենտրոնը կարմիր աղյուսից ինքնատիպ շենքն է (Victoria Building), որը բացվել է 1892 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://russellgroup.ac.uk/about/our-universities/
- ↑ http://www.n8research.org.uk/about-us/
- ↑ https://orcid.org/members/001G000001orblPIAQ-university-of-liverpool
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://dpconline.org/about/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ "History of the University". University of Liverpool. 27 March 2007. Archived from the original on 2 September 2007. Retrieved 10 September 2007