Ռոնալդ Ռոս
Ռոնալդ Ռոս (անգլ.՝ Ronald Ross, մայիսի 13, 1857[1][2][3][…], Almora, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան - սեպտեմբերի 16, 1932[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ բժիշկ և շոտլանդական ծագումնաբանության պարազիտոլոգ, 1902 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոնալդ Ռոսը ծնվել է 1857 թվականի մայիսի 13-ին Ալմարում։ Երբ տղան դարձավ 8 տարեկան, նա գնում է Անգլիայում սովորելու։ Չնայած նրան, որ Ռոսն արվեստագետ երեխա էր, նա երազում էր դառնալ բանաստեղծ, արտիստ կամ երաժշտագետ, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ է հրապարակել։ Իսկ հայրը պնդում էր, որ երեխան զբաղվի բժշկությամբ[8]:
1874 թվականին Ռոսը ընդունվում է բժշկական քոլեջ[9]: Ուսումն ավարտելուց հետո Ռոնալդը սկսում է աշխատել բրիտանական «Բժշկական օգնություն Հնդկաստանում» կազմակերպությունում։
Աշխատանքի առաջիկա մի քանի տարին նա մեծ ժամանակ էր զբաղեցնում մաթեմատիկայի ուսումնասիրությանը և համաշխարհային գրականությանը: Ավելի ուշ մալարիայի տարածումը Հնդկաստանում Ռոսին դրդում են զբաղվել այս հիվանդության պատճառի ուսումնասիրությամբ։1888 թվականին նա մեկնում է Անգլիա, որտեղ անցնում է բակտերիալոգիայի կուրս[9]: Վերադառնալով զբաղվում է մալարիա հիվանդություն ունեցողների արյան ուսումնասիրությամբ։
Ռոսը կասկածում էր այդ ժամանակներում առաջադրված վարկածի վրա, որ մալարիայով վարակվելը կարող է լինել օդակաթիլային ճանապարհով։ Նա մի քանի հոդված է գրել, որոնցում ցանկանում էր ապացուցել, որ մալարիան առաջանում է արյան մեջ աղիքային թույների կուտակման պատճառով։
1894 թվականին Ռոսը կրկին մեկնում է Անգլիա[9]: Այնտեղ ճակատագիրը նրան հանդիպացնում է Պատրիկ Մենսոնի հետ[8]: Մենսոնը հայտնում է Ռոսին իր առաջարկն այն մասին, որ մալարիան կարող է առաջանալ միջատների խայթոցի պատճառով, սակայն նա չէր կարողանում դա ապացուցել։ Վարկածն անմիջապես հետաքրքրեց Ռոսին։ Նա որոշում է ուսումնասիրել այն։
1902 թվականին Ռոսը ստացել է Նոբելյան մրցանակ «մալարիայի աշխատանքի համար, որում նա ցույց է տվել, թե ինչպես է վարակն անցնում օրգանիզմ և միաժամանակ հիմք է դրել հետագա հաջող ուսումնասիրությունների համար այդ բնագավառում»:
1909 թվականին նա ստացել է Թագավորական մեդալ[10]:
Ռոնալդ Ռոսը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում[8][9]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոբելյան մրցանակ
- Բժշկության Նոբելյան մրցանակ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1902/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 7,0 7,1 7,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 8,0 8,1 8,2 «Sir Ronald Ross (1857–1932)»։ Dr. B.S. Kakkilaya's Malaria Web Site։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Ross and the Discovery that Mosquitoes Transmit Malaria Parasites»։ Centers for Disease Control and Prevention։ փետրվարի 8, 2010։ Վերցված է հունվարի 31, 2014
- ↑ Royal Medal (անգլ.).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 1932 մահեր
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բժիշկներ