Ներխուժում Լեհաստան
Ներխուժում Լեհաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական ռազմաբեմ | |||||||||||
![]() Ձախից աջ` Լյուֆթվաֆեն նախապատրաստում է ռմբակոծել Վելյունը, SMS Schleswig-Holstein ռազմանավը գրոհում է Վեստերպլատը, Վերմախտի զինվորները շարքից հանում են գերմանա-լեհական սահմանի անցակետը, Գերմանական տանկ և զրահամեքենա, Գերմանացի և Խորհրդային զինվորների ձեռքսեղմումը ներխուժումից հետո, Վարշավայի ռմբակոծություն: | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() Ազատ քաղաք Դանցիգ[1] ![]() ![]() |
![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]()
|
![]() ![]() |
Ներխուժում Լեհաստան, Լեհաստանում հայտնի որպես Սեպտեմբերյան արշավանք (Kampania wrześniowa) կամ 1939 թվականի Պաշտպանական պատերազմ (Wojna obronna 1939 roku) և Գերմանիայում որպես Լեհական արշավանք (Polenfeldzug) կամ Վայսի նախագիծ, համատեղ ներխուժում Լեհաստան Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի, Ազատ քաղաք Դանցիգի և Սլովակիայի փոքրիկ ջոկատի կողմից, որից սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գերմանացիները ներխուժեցին Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից մեկ շաբաթ անց, իսկ ԽՍՀՄ-ը ներխուժեց Լեհաստան սեպտեմբերի 17-ին, երբ ԽՍՀՄ-ը ավարտեց ռազմական գործողությունները Ճապոնիայի դեմ սեպտեմբերի 16-ին[2]: Գործողությունը ավարտվեց հոկտեմբերի 6-ին Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից Լեհաստանի տարածքի բաժանմամբ` համաձայն Խորհրդա-գերմանական սահմանագծային պայմանագրի:
Գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան հյուսիսից, հարավից և արևմուտքից, Գլայվիցի պատահարից հետո: Քանի որ Վերմախտը առաջ էր գնում, լեհական զորքերը նահանջեցին իրենց սկզբնական դիրքերից և պաշտպանողական գիծ կառուցեցին արևելքում: Սեպտեմբերի կեսին Լեհաստանի՝ Բզուրայի ճակատամարտում կրած պարտությունից հետո գերմանացիների առավելությունը մեծացավ: Այնուհետև լեհական զորքերը նահանջեցին հարավ-արևելք, որտեղ նրանք նախապատրաստում էին երկար պաշտպանվել` հույս ունենալով ստանալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օգնությունը[3]: Չնայած այս երկու երկրները Լեհաստանի դաշնակիցներն էին և պատերազմ էին հայտարարել Գերմանիային սեպտեմբերի 3-ին, նրանց օգնությունը խիստ սահմանափակ էր:
Խորհրդային Կարմիր բանակը ներխուժեց Արևելյան Լեհաստան սեպտեմբերի 17-ին, համաձայն գաղտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի` ի չիքս դարձնելով լեհերի պաշպանողական պլանները[4]: Բախվելով երկրորդ ճակատի հետ` Լեհաստանի կառավարությունը որոշեց, որ այլևս պաշտպանվելը անիմաստ է և հրամայեց բոլոր զինվորներին շտապ հեռանալ չեզոք Ռումինիա[5]: Հոկտեմբերի 6-ին Լեհաստանը ամբողջությամբ անցավ Գերմանիայի և ԽՍՀՄ վերահսկողության տակ: Ներխուժման արդյունքում վերջ դրվեց Լեհաստանի երկրորդ հանրապետությանը, չնայած Լեհաստանը անձնատուր չեղավ:
Հոկտեմբերի 8-ին, ժամանակավոր ռազմական կառավարումից հետո, Գերմանիան անմիջականորեն իրեն կցեց արևմտյան Լեհաստանը և նախկին ազատ քաղաք Դանցիգը, դրանք հայտարարելով գերմանական տարածքներ, իսկ մնացյալ լեհական տարածքը թողեց նոր ձևավորված Զինակալված լեհական մարզերի Գեներալ-նահանգապետության կառավարման ներքո, որը մեկ տարի անց վերանվանվեց՝ Գերմանական կայսրության Գեներալ-նահանգապետություն, և որի մայրաքաղաքը դարձավ Կրակովը՝ Լեհաստանի միջնադարյան մայրաքաղաքը: Խորհրդային միությունը իրեն բաժին հասած տարածքը կցեց Բելառուսական և Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին և անմիջապես սկսեց խորհրդայնացման գործողությունը: Ներխուժման արդյունքում Լեհաստանում ստեղծվեց Լեհաստանի ընդհատակյա պետությունը նախկին Լեհաստանի տարածքում: Արտաքսված շատ զինվորներ միացան դաշնակիցների ուժերին և շարունակեցին պայքարը զավթիչների դեմ: Գերմանա-խորհրդային ռազմական ներխուժմամբ և երկրի տարածքների փաստացի բռնազավթմամբ լեհ ժողովրդի դրամատիկ և հերոսական պատմության ընթացքում հերթական՝ 5-րդ անգամ վերջ տրվեց անկախ լեհական պետությանը:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականի հունվարի 30-ին Նացիստական կուսակցությունը իր առաջնորդ Ադոլֆ Հիտլերի եկավ իշխանության Գերմանիայում[6]: Վայմարյան հանրապետությունը երկար ժամանակ փորձում էր վերադարձնել Արևմտյան Լեհաստանի մեծ մասամբ գերմանաբնակ տարածքները: Հիտլերը 1933 թվականի ամռանը խոստացավ վերադարձնել բոլոր պատմական գերմանական տարածքները[7], ինչպիսիք էին Բոհեմիան և Ավստրիան, ինչպես նաև Գերմանիայի հարակից այն տարածքները, որոնց բնակչության մեծամասնությունը գերմանացիներ էին[8]: Որպես այս երկարատև քաղաքականության մաս Հիտլերը առաջին հերթին սկսեց վերականգնել հարաբերությունները Լեհաստանի հետ` փորձելով փոխել լեհերի կարծիքը Գերմանիայի մասին: Արդյունքում կնքվեց Գերմանա-լեհական չհարձակման պակտ 1934 թվականին[9]: Ավելի վաղ Հիտլերի միջազգային քաղաքականությունը աշխատում էր թուլացնել Լեհաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները և փորձում էր ներքաշել Լեհաստանին դեպի Հակակոմինտերնական պակտ, ստեղծելոբ հակընդեմ ճամբար ընդդեմ ԽՍՀՄ-ի[9][10]: Լեհաստանին երաշխավորվում էր մեծ տարածքներ Ուկրաինայի և Բելառուսի հյուսիսարևելքում, եթե նա ներքաշվեր պատերազմի մեջ ընդդեմ Խորհրդային Միության, սակայն լեհերի համաձայնությունը կնշանակեր ընկնել մեծ կախվածության մեջ Գերմանիայից և դառնալ կախյալ պետություն: Լեհերը վախեցան, որ իրենց անկախությունը կվտանգվի[10]: Ազատ քաղաք Դանցիգի բնակչությունը մեծ մասամբ ցանկանում էր միավորվել Գերմանիայի հետ, քանի որ քաղաքի էթնիկ բնակչության մեծ մասը գերմանացիներ էին և իրենց համարում էին արևելյան Պրուսիայի էքսկլավ[11]: Այսպես կոչված Լեհական միջանցքը բաժանում էր Դանցիգը Գերմանիայից և բնակեցված էր մեծ մասամբ լեհերով: Միջանցքը դարձավ լեհական տարածք Վերսալյան պայմանագրի կնքումից հետո: Գերմանացիների մեծ մասը նույնպես ցանկանում էր վերադարձնել Դանցիգը Գերմանիային: Դանցիգը նավահանգստային քաղաք էր, մեծ մասամբ բնակեցված գերամանացիներով[12]: Համաձայն Վերսալյան պայմանագրի այն առանձնացվեց Գերմանիայից և դարձավ անկախ քաղաք: Հիտլերը փորձում էր օգտագործել այն որպես պատերազմի պատճառ[13]:
Ներխուժումը գերմանացիները անվանեցին պաշտպանողական պատերազմ, քանի որ Հիտլերը հայտարարեց, որ Լեհաստանն է հարձակվել Գերմանիայի վրա և որ Լեհաստանում գերմանացիները ենթարկվում են արյունահեղ ճնշումների և արտաքսվում են իրենց տներից[14]:
Լեհաստանը Գերմանիայի հետ մասնակցեց Չեխոսլովակիայի օկուպացիային, որը հարջորդեց Մյունխենի պայմանագրին, չնայած նրանք պայմանագրի մասնակից չէին: Այն ստիպեց Չեխոսլովակիային զիջել Չեշկի Տեշին տարածքը լեհերին 1938 թվականի սեպտեմբերի 30-ին[15]: Այս տարածքում մեծ մասամբ ապրում էին լեհեր և բաժանվել էր Չեխոսլովակիայի և Լեհաստանի միջև Առաջին աշխարհամարտից հետո[16][17]: Լեհերի կողմից սլավակիական տարածքի անէքսացիան (մի քանի գյուղ Չադցա, Օրավա և Սպիշ տարածաշրջաններում) հետագայում իրավական հիմք հանդիսացան սլովակներին միանալու գերմանական ներխուժմանը:
1937 թվականին Գերմանիան սկսեց ավելացնել Դանցիգի նկատմամբ պահանջները, ցանկանալով Լեհական միջանցքով երկաթգիծ կառուցել դեպի Դանցիգ[18]: Լեհաստանը մերժեց այս պահանջը` վախենալով, որ ժամանակի ընթացքում Լեհաստանը կարժանանա Չեխոսլովակիայի ճակատագրին և կկորցնի անկախությունը[19]: Լեհաստանի առաջնորդները նաև չէին վստահում Հիտլերին[19]: 1939 թվականի մարտին Լեհաստանը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ` հավատալով, որ Լեհաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանված է և կկանխվի Գերմանիայի ցանկացած որնձգություն[20]: Մյուս կողմից Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը հույս ուներ գործարք կնքել Հիտլերի հետ և վերադարձներ Դանցիգը (և հնարավոր է Լեհական միջանցքը), փոխարենը կխուսափեր պատերազմից և հույս ուներ Գերմանիան կբավարարվի դրանով և հանգիստ կթողնի Լեհաստանին: Սակայն Գերմանիայի հեգեմոնիան դրանով չէր ավարտվում: Անձնական զրույցներում Հիտլերը ասել էր, որ Դանցիգը իր համար վերջնական նպատակ չէ, և նա ցանկանում է ընդարձակվել դեպի արևելք[21]:
Բանակցությունների տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարաբերությունների սրմամբ Գերմանիան սկսեց վարել ագրեսիվ դիվանագիտություն: 1939 թվականի ապրիլի 28-ին Հիտլերը միակողմանիորեն հրաժարվեց Գերմանո-լեհական չհարձակման պայմանագրից և 1935 թվականին կնքված Լոնդոնի նավատորմային պայմանագրից: Դանցիգի և Լեհական միջանցքի վերաբերյալ քննարկումները սառեցվեցին և մի քանի ամիս Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունները սառեցվեցին: Այս ժամանակահատվածում Գերմանիան հասկացավ, որ Ֆրանսիան և Բրիտանիան դաժինք չեն կազմի ԽՍՀՄ-ի հետ Գերմանիայի դեմ, և որ ԽՍՀՄ-ը հետաքրքրված է դաշինք կնքել Գերմանիայի հետ ընդդեմ Լեհաստանի: Հիտլերը արդեն հրաման էր արձակել լուծել «լեհական հարցը» ռազմական ճանապարհով Վայսի նախագծով:
1939 թվականին իր գեներալների հետ Լեհաստան ներխուժման հարցը քննարկելիս Հիտլերը պարզ դարձրեց, որ Լեհաստան ներխուժումը չի լինի առանց դիմադրության ինչպես Չեխոսլովակիայի դեպքում էր[22].
![]() |
Գերմանիայի ազգային միավորումը տեղի ունեցավ մինիմալ կորուստներով: Հետագա հաջողությունները չեն լինի առանց արյան: Լեհաստանը միշտ կլինի մեր թշնամիների կողմից... Դանցիգը մեր հիմնական նպատակը չէ: Այն միայն պատճառ է ընդարձակել մեր տարածքները դեպի արևելք` ապահով կենսական վայրեր ձեռք բերելու համար և լուծելու Բալթյան երկրների հարցը: Սննդի հոգսերը հոգալու համար մեզ պետք են ընդարձակ բնակեցված տարածքներ: Այս պատճառով մենք պետք է առաջնահերթ հարձակվենք Լեհաստանի վրա: Մենք չենք սպասում Չեխոսլովակիայի կրկնություն: Մենք ստիպված ենք կռվել[22]: | ![]() |
Օգոստոսի 22-ին, պատերազմից մեկ շաբաթ առաջ, Հիտլերը ռազմական հրամանատարության մոտ իր ելույթում ասաց.
![]() |
Պատերազմի նպատակն է թշնամու ֆիզիկապես ոչնչացումը: Այս պատճառով ես նախապատրասել եմ իմ զորքերին առանց խղճի սպանել բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր ունեն լեհական ծագում կամ խոսում են լեհերեն: Միայն այս ուղով մենք կստանանք այն ինչ ուզում ենք[23]: | ![]() |
Երբ անակնկալ ձևով ստորագրվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը օգոստոսի 23-ին, որը արդյունք է խորհրդա-գերմանական գաղտնի քննարկումների, որոնք տեղի ունեցան Մոսկվայում, Գերմանիան չեզոքացրեց հնարավոր Խորհրդային ընդդիմությունը Լեհաստանի դեմ արշավանքի և պատերազմը դարձավ անխուսափելի: Իրականում Խորհրդային միությունը համաձայնվեց չվնասել Ֆրանիային և Մեծ Բրիտանիային և պատասխանատվությունը բարդել Գերմանիայի վրա, իսկ Գերմանիան համաձայնվեց նրանց հետ կիսել Արևելյան Եվրոպան, ներառյալ Լեհաստանը երկու գոտու: Լեհաստանի արևմտյան ⅓ մասն անցնում էր Գերմանիային, իսկ Արևելյան ⅔ մասը` Խուրհրդային միությանը:
Գերմանիայի գրոհը սկզբում նախատեսված էր սկսել օգոստոսի 26-ին ժամը 04:00-ին: Սակայն օգոստոսի կնքվեց Լեհ-բրիտանական միացյալ պաշտպանության պակտը, որը Ֆրանկո-լեհական ռազմական դաշինքի մասն էր: Համաձայն պակտի, Բրիտանիան պարտավորվում էր պաշտպանել Լեհաստանին և երաշխավորում էր նրա անկախությունը: Միևնույն ժամանակ սա կոչ էր Հիտլերին, որ բրիտանացիները և լեհերը չեն հանդուրժի Գերմանիայի հարձակումը: Այսպիսով Գերմանիայի ներխուժումը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը:

Սակայն տեղի ունեցավ մեկ բացառություն. օգոստոսի 25-26 գիշերը գերմանական սադրիչ խումբը, տեղեկացված չլինելով ներխուժման հետաձգման մասին, հարձակում գործեց Սիլեզիայի Մոստիի երկրաթգծի կայարանի վրա: Օգոստոսի 26-ի առավոտյան լեհ զինվորները հետ մղեցին այս հարձակումը: Գերմանիան այս հարձակումը բացատրեց, որ դրա անդամները գործել են առանց հրամանի:
Օգոստոսի 26-ին Հիտլերը ֆրանսիացիներին և բրիտանացիներին հավաստեց, որ մտադիր չէ հակամարտության մեջ մտնել և Վերմախտի զինվորները ապագայում օգտակար կլինեն Բրիտանական կայսրությանը[24][25]: Բանակցությունները համոզեցին Հիտլերին, որ հավանականությունը քիչ է, որ Արևմտյան դաշինքը պատերազմ կհայտարարի Գերմանիային, եթե այն հարձակվի Լեհաստանի վրա, անգամ եթե հայտարարեն, նա կարող է արագորեն համաձայնության գալ նրանց հետ ի շահ Գերմանիային: Մինչդեռ ռազմական օդանավերի թռիչքների հաճախականությունը և սահմանամերձ շրջանում զորքերի կուտակումը ցույց էր տալիս, պատերազմն անխուսափելի էր:
Հակամարտող ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիան Լեհաստանի նկատմամբ ուներ բազմակի անգամ մեծ առավելություն և զգալիորեն մեծացրել և ուժեղացրել էր զինված ուժերը հակամարտությունից առաջ: Հեերը (ցամաքային զորքեր) իր ենթակայության տակ ուներ 3,472 տանկ, որից 2.859-ը հիմնական զորքերում էին և 408-ը պահեստային ուժերում[26]: 453 տանկ մտնում էին չորս դիվիզիայի մեջ, մինչդեռ 225 տանկ կցված էին առանձին գնդերին[27]: Ամենանշանակալիներից էին գերմանական յոթ տանկային դիվիզիաները 2.009 տանկով, որոնց միջոցով մշակվել էր նոր ռազմական դոկտրին[28]: Համաձայն այդ դոկտրինի այս դիվիզիաները պետք է կորդինացված աշխատեին մյուս զորատեսակների հետ` հարվածելով թշնամու պաշտպանական դիրքերի բացերին և շրջապատելով նրանց զորամասերը, որոնք արդյունքում պետք է անձնատուր լինեին: Գերմանական յոթ տանկային դիվիզիաներին պետք է ուղեկցեին պակաս շարժուն (ոչ այդքան մոբիլ) հետևակը և զրահամեքենաները: Լյուֆտվաֆեն (ռազմաօդային ուժեր) պետք է անվտանգություն ապահովեին երկնքում, բացի այդ ռմբակոծությունների միջոցով շարքից հանեին հակառակորդի աջակցման և հաղորդակցության միջոցները: Այս նոր մեթոդները միասին անվանվեցին «Բլիցկրիգ» (կայծակնային պատերազմ): Չնայած բրիտանացի պատմաբան Բասիլ Լիդդել Հարթը նշում է, որ «Լեհաստանը Բլիցկրիգի տեսության ամբողջական ցուցադրությունն էր»[29], որոշ պատմաբաններ դրա հետ համաձայն չեն[30]:
Ռազմաօդային ուժեր մեծ դեր խաղացին արշավանքում: Ռմբակոծիչները հարձակվեցին քաղաքների վրա` մեծ կորուստներ պատճառելով հատկապես խաղաղ բնակչության շրջանում: Լյուֆտվաֆեի ենթակայության տակ էին գտնվում 1.180 կործանիչներ, 290 Ju 87 Stuka տեսակի ռմբակոծիչներ, 1.100 ծանր ռմբակոծիչներ (հիմնականում Heinkel He 111 և Dornier Do 17 տեսակի), 550 տրանսպորտային և 350 սպասարկող օդանավեր[31][32]: Ընդհանուր Գերմանիան ուներ մոտ 4.000 օդանավ, որոնց մեծ մասը ժամանակակից[33]: Քանի որ Լյուֆտվաֆեն մասնակցել էր նախկինում Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, այն ավելի շատ փորձված էր և համարվում էր ամենապատրաստված ու ամենալավ հանդերձանքով ռազմաօդային ուժերը աշխարհում 1939 թվականի դրությամբ[34]:
Լեհաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
1936-ից 1939 թվականներին Լեհաստանը մեծ ներդրումներ իրականացրեց Կենտրոնական արդյունաբերական տարածաշրջանում: Գալիք պատերազմում պաշտպանական գործողությունների նախապատրաստությունները իրականացվում էին շատ տարիներ, սակայն շատ կանխատեսումների համաձայն պատերազմը չէր սկսվի մինչև 1942 թվականը: Որպեսզի ավելացվեն ներդրումները արդյունաբերության մեջ, Լեհաստանը վաճառեց ժամանակակից հանդերձանքի մեծ մասը[35]: 1936 թվականին Ազգային պաշտպանության ֆոնդը հայտարարեց, որ անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել Լեհաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Լեհաստանի բանակը ուներ մոտ մեկ միլիոն զինվորական, սակայն նրանցից կեսից քիչն էր մոբիլացվել 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Ավելի ուշ եկածների շրջանում մեծ կորուսներ գրանցվեցին, քանի որ հանրային տրանսպորտը դարձավ Լյուֆտվաֆեի հիմնական թիրախներից մեկը: Լեհաստանի զինված ուժերը իրենց ենթակայության տակ ունեին ավելի քիչ զրահատեխնիկա քան գերմանացիները և այս բացը պետք է լրացներ հետևակը, որն արդյունքում ի վիճակի չեղավ դիմակայելու գերմանացիներին[36]:
Լեհ-խորհրդային պատերազմի փորձը վատ անդրադարձավ Լեհաստանի բանակի կազմակերպչական գործողությունների վրա: Ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի խրամատային ռազմական գործողությունների, Լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ որոշիչ դեր խաղաց հեծելազորը[37]: Դրանից հետո Լեհաստանը լուրջ ներդրումներ չէր ունեցել զրահատանկային տեխնիկայում: Այնուամենայնիվ լեհական հեծելազորը որոշ հաջողություններ ունեցավ գերմանական հեծելազորի և հետևակի դեմ պայքարում[38]:

Լեհաստանի ռազմաօդային ուժերը (Lotnictwo Wojskowe) գերմանական Լյուֆտվաֆեի դեմ շատ թույլ էին, չնայած նրանք չվերացվեցին գետնի վրա, ինչպես պլանավորել էին գերմանացիները: Լեհական ռազմաօդային ուժերն ամենաժամանակակիցը չէին, սակայն նրա օդաչուները լավ պատրաստված էին և դա ապացուցեցին մեկ տարի հետո Բրիտանիայի համար ճակատամարտում, որտեղ լեհերը մեծ դեր խաղացին[39]:
Ընդհանուր առմամբ գերմանիան ուներ քանակային և որակական բազմապատիկ առավելություն: Լեհերը ունեին ընդամենը 600 ռազմական օդանավեր, որոնցից միայն P-37 Լոս տեսակի ռմբակոծիչներն էին մրցունակ գերմանական օդանավերին: Լեհական ռազմաօդային ուժերն ունեին 185 PZL P.11 և 95 PZL P.7 կործանիչներ, 175 PZL.23 Կարաս ռմբակոծիչներ, 35 Կարաս և սեպտեմբերի դրությամբ ավելի քան 100 PZL.37-ներ: Այնուամենայնիվ Սեպտեմբերի դրությամբ դրանցից միայն 70%-ն էր մարտունակ: Օգտագործվեցին միայն 36 PZL.37-եր:

Տանկային զորքերը բաղկացած էին երկու զրահատանկային բրիգադներից, չորս անկախ տանկային գումարտակներից և 30 տանկերից, որոնք կցված էին հետևակային և հեծելազորային բրիգադներին [40]: Լեհական բանակը հիմնականում զինված էր 7TP տեսակի թեթև տանկերով: Այն աշխարհի առաջին տանկն էր, որը աշխատում էր դիզելային շարժիչով[41]: 7TP տանկը ավելի զինված էր քան գերմանացիների Panzer I և II տանկերը, սակայն արտադրվել էր ընդամենը 140 տանկ 1935 թվականից հետո: Լեհաստանի զինված ուժերում կային նաև այլ ժամանակակից տանկեր, ինչպիսիք են Renault R35 և Vickers E տանկերը, սակայն շատ քիչ քանակությամբ:
Լեհաստանի ռազմածովային ուժերը ունեին 1 Էսկադրային ականակրից, 1 ականակրից և 5 սուզանավից բաղկացած էսկադրա (վերջինս սովորաբար համարվում է ցամաքային զորքերի բանակային կորպուսի ծովային համարժեքը): Լեհական ռազմածովային էսկադրայի դիմաց Դանցիգի ծովածոցում կանգնած գերմանական ռազմանավերը ճնշեցին լեհական ծովուժին: 3 լեհական էսկադրայաին ականակիր հասցրին մինչև ռազմագործողությունների սկիզբը հեռանալ Մեծ Բրիտանիա («Պեկին» պլան): Լեհական 2 սուզանավերի հետ միասին, որոնք կարողացել էին ճեղքել գերմանական ռազմանավերի «շղթան» և դուրս գալ Բալթիկ ծովից, այդ 3 փրկված էսկադրային ականակիրները Լեհաստանի գերմանա-խորհրդային բռնազավթումից հետո մասնակցել են հակահիտլերյան դաշնախմբի ռազմագործողություններին ընդդեմ գերմանական ռազմածովային ուժերի:
Արշավանքի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական պլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեպտեմբերյան արշավանքը գլխավորում է գլխավոր շտաբի պետ Ֆրանց Հալդերը և ուղղորդվում էր գեներալ Վալտեր ֆոն Բրաուխիչը, ով ապագա արշավանքի գլխավոր հրամանատարն էր: Նախատեսվում էր ռազմական գործողությունները սկսել պատերազմ հայտարարելուց առաջ և հասնել թշնամու զորքերի զանգվածային կործանման: Հետևակը հեռու էր ամբողջությամբ մեխանիկացվելուց, սակայն արագ շարժվող հրետանին և տանկերի աջակությամբ հետևակը կարող էր արագորեն առաջ շարժվել և կենտրոնանալ թշնամու ճակատի տեղայնացված մասերի վրա, շրջափակել նրանց և շարքից հանել: Նախապատերազմական ռազմական գործողությունների պլանը (որը ամերիկացի լրագրողները 1939 թվականին անվանեցին Բլիցկրիգ) ներկայացվել էր որոշ գեներալների կողմից, որոնցից էր նաև Հայնց Գուդերյան, պետք է բերեր մեծ ռազմական առավելություն և թույլ տար արագորեն ներխուժել թշնամու տարածքի խորքերը: Այս պլանը ընդունվեց նաև գերմանական բարձրագույն հրամանատարության պահպանողական մասի կողմից, որոնք ընդունեցին զրահապատ և մեքենայացված զորքերի աջակցությունը հետևակային ուժերին:
Լեհաստանում տեղանքը բարենպաստ էր արագ ռազմագործողություններ իրականացնելու համար, եթե եղանակը բարվոք էր: Երկիրը ուներ լայնածավալ հարթավայրեր երկար սահմանագծով` մոտ 5600 կմ: Լեհաստանը Գերմանիայի հետ ուներ երկար սահման արևմուտքում և հյուսիսում` Արևելյան Պրուսիայի հետ: Սրան գումարվում էր մեկ այլ սահմանագիծ հարավում, որը ձևավորվել էր համաձայն Մյունխենի համաձայնագրի: Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի միավորումը և գերմանական կախյալ պետություն Սլովակիայի ստեղծումը նշանակում էր, որ Լեհաստանի հարավային թևը նույնպես հարվածի տակ էր:
Հիտլերը վստահ էր, որ Լեհաստանը կնվաճի վեց շաբաթում, սակայն գերմանացի նախագծողները կարծում էին, որ այն կտևի երեք ամիս[42]: Գերմանացիները որոշեցին օգտագործել երկար սահմանագիծը ամբողջությամբ և նախատեսեցին, որ գերմանական զորքերը կներխուժեն երեք ուղղությամբ.
- Հիմնական գրոհը Լեհաստանի արևմտյան սահմանից: Այստեղից կգրոհի Բանակային խումբ հարավը գեներալ Գերդ ֆոն Ռունդշտադտը, ով կգրոհի գերմանական Սիլեսիայից, Մորավիայից և Սլովակիայի սահմանից: Գեներալ Յոհաննես Բլասկովիցի 8-րդ բանակը կգրոհի արևելքից ընդդեմ Լոդզի, գեներալ Վիլհելմ Լիստի 14-րդ բանակը պետք է շարժվեր Կրակովի ուղղությամբ և շարքից հաներ լեհերի կարպատյան թևը, գեներալ Վալտեր ֆոն Ռեյշենուի 10-րդ բանակը կենտոնում Բանակային խումբ հարավի հետ պետք է խորանար դեպի Լեհաստանի սիրտը:
- Երկրորդ ուղղությունը Պրուսիայի հյուսիսն էր: Գեներալ Ֆեդոր ֆոն Բոխի Բանակային խումբ հյուսիսը գեներալ Գեորգ ֆոն Կյուչլերի 3-րդ բանակի հետ, որը շարժվում էր արևելյան Պրուսիայից և գեներալ Գութեր ֆոն Կլուգեի 4-րդ բանակը շարժվելու էր արևելք և հիմնական նպատակը Լեհական միջանցքն էր:
- Բանակային խումբ հարավը սլովակ զինվորների հետ միասին գրոհելու էր Սլովակիայից:
- Լեհաստանի ներսում գերմանական փոքրամասնությունները պետք է կազմակերպեին զինվորական խմբավորումներ և գործեին լեհական բանակի դեմ ներսից:
Բոլոր երեք գրոհների վերջնական նպատակը Վարշավայի նվաճումն էր, մինչդեռ լեհական բանակի հիմնական մասը պետք է ջախջախվեր Վիստուլայի արևմուտքում: Fall Weiss ծրագիրը սկսվեց իրագործվել 1939 թվականի սեպտեմբերի մեկից և դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական թատերաբեմի առաջին ռազմագործողությունը:
Լեհաստանի պաշտպանական պլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանը տեղակայեց իր զորքերի հիմնական մասը գերմանա-լեհական սահմանին, համաձայն Լեհ-բրիտանական միասնական պաշտպանական պակտի, իսկ երկրի պաշտպանությունը պետք է կազմակերպեր համաձայն «Պլան Արևմուտք»-ի: Լեհաստանի բնական ռեսուրսների, արդյունաբերության և բնակչության մեծ մասը տեղակայված էր արևմտյան սահմանին Արևելյան Վերին Սիլեսիայում: Լեհաստանի քաղաքականությունը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի պաշտպանության վրա, քանի որ շատ քաղաքագետներ վախենում էին, որ Լեհաստանը կմնա մենակ Գերմանիայի դեմ, քանի որ Ֆրանսիան և Բրիտանիան կարող են Գերմանիայի հետ կնքել հաշտության պայմանագրեր[43]: Այն փաստը, որ Լեհաստանի դաշնակիցներից ոչ ոք չէր երաշխավորում Լեհաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը չէր հեշտացնում Լեհաստանի վիճակը: Այս պատճառներով Լեհաստանի կառավարությունը մերժեց Ֆրանսիայի խորհուրդը տեղակայել զորքեր բնական պատնեշների հետևում, ինչպիսիք են Վիսլա և Սան գետերը, չնայած լեհ գեներալները այն համարում էին ավելի լավ մարտավարություն: Պլան Արևմուտքը չէր նախատեսում, որ լեհական բանակը կնահանջի երկրի խորքերը, սակայն նախատեսված էր դանդաղ նահանջ դեպի ավելի լավ դիրքեր և նախատեսված էր զինված ուժերին տալ շատ ժամանակ վերակազմավորվելու և կազմակերպելու հակահարձակում դաշնակիցների աջակցությամբ[44]:
Լեհաստանի գլխավոր շտաբը չսկսեց մանրամասնորեն քննարկել Արևմուտք պաշտպանական պլանը մինչև 1939 թվականի մարտի 4-ը: Նրանք համոզված էին, որ Լեհաստանի բանակը պատերազմի սկզբնական փուլում ի վիճակի կլիներ պաշտպանել երկրի արևմտյան տարածաշրջանները: Պլանում առաջին հերթին հաշվի առնվեց թշնամու թվային և առարկայական առավելությունը: Լեհաստանի նպատակներն էին պաշտպանել արևմտյան տարածաշրջանները և հող նախատեսել հակահարձակման պահեստային ուժերի կողմից և գործել համաձայնեցված ֆրանկո-բրիտանական ուժերի գործողություններին Արևմտյան Եվրոպայում: Գործողությունների պլանը մանրամասնորեն չէր քննարկվել և միայն ներկայացվել էր գործողությունների առաջին փուլը[45]:
Բրիտանիան և Ֆրանսիան կարծում էին, որ Լեհաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն առաջին երկու կամ երեք ամիսներին, մինչդեռ լեհերը կարծում էին, որ կարող են պաշտպանվել վեց ամիս: Լեհերի կարծիիքը հիմնված էր նրա վրա, որ ըստ նրանց պատերազմի առաջին փուլից նրանց օգնության կհասնեն դաշնակիցները, իսկ Ֆրանսիան և Բրիտանիան կարծում էին, որ կլինի խրամատային պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմի նման[46][47]:
Լեհական զորքերը բաշխված էին լեհ-գերմանական սահմանի երկայնքով և ստեղծել էին խիտ պաշտպանական գծեր և լավ պաշտպանական դիրքեր էին ընտրել` փորելով խրամատներ: Այս մարտավարությամբ մատակարարման գիծը թույլ էր պաշտպանված: Լեհական զորքերի մեկ երրորդ մասը կենտրոնացված էր Լեհական միջանցքի մոտ, որպեսզի դիմակայեին Արևելյան Պրուսիայից և արևմուտքից եկող գրոհներին: Մյուս մեկ երրորդ մասը կենտրոնացվել էր հյուսիս-կենտրոնական հատվածում, Լոձ և Վարշավա քաղաքների միջև[48]: Լեհական զորքերի դիրքերը կառուցված էին այնպես, որպեսզի նրանք կարողանային դանդաղորեն նահանջել գերմանական զրահատեխնիկայի ճնշման ներքո[49]:
Վախենալով հակամարտության սկսումից, բրիտանական կառավարությունը ճնշում գործադրեց Մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլիի վրա, տարհանել Լեհական նավատորմի ամենաարդիական էլեմենտները Բալթիկ ծովից[50]: Լեհաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ Բալթիկ ծովում մնացած նավերը կարող են խորտակվել գերմանացիների կողմից: Բացի այդ Դանիական նեղուցները գտնվում էին գերմանական նավատորմի և Լյուֆտվաֆեի գործողությունների շրջանակում և ռազմական գործողությունների ժամանակ տարհանման հաջողությունը շատ քիչ էր: Լեհ-բրիտանական պաշտպանության պակտի կնքումից չորս օր անց Լեհական նավատորմի երեք կործանիչներ տարհանվեցին Մեծ Բրիտանիա[50]:
Չնայած Լեհաստանի զինված ուժերը պատրաստվել էին հակամարտությանը, քաղաքացիական բնակչությունը պատրաստ չէր: Համաձայն Լեհաստանի նախապատերազմյան գաղափարախոսության ցանկացան գերմանական ներխուժում հեշտությամբ կկասեցվեր: Սակայն Լեհաստանի պարտությունները Գերմանիայի ներխուժումից հետո շոկային էին բնակչության շրջանում[49]: Չպատրաստելով բնակչությանը պարտությանը, բնակչության շրջանում սկսվեց խուճապ և փախուստ դեպի արևելք, առաջացնելով քաոս և գցելով բանակի մարտունակությունը, բացի այդ զինվորների երկաթգծային տեղափոխությունը շատ դժվարացավ[49]:
Փուլ 1. Գերմանիայի ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի կողմից մի քանի պատահարներից հետո (ինչպիսիք էր Գլայվիցի պատահար), որը Գերմանացիները օգտագործեցին, որպես ինքնապաշտպանության միջոց, առաջին կանոնավոր պատերազմական գործողությունները սկսեցին 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 04:40-ին, երբ Լյուֆտվաֆեն հարձակում գործեց լեհական ավան Վելյունի վրա` ավերելով ավանի 75%-ը և սպանելով մետ 1.200 մարդու, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչ էին: Հինգ րոպե անց գերմանական ռազմանավ Schleswig-Holstein-ը կրակ բացեց լեհական զինված ուժերի տեղակայման ուղղությամբ, որոնք գտնվում էին Ազատ քաղաք Դանցիգում: Ժամը 08:00, զորքերը առանց պաշտոնական պատերազմի հայտարարման հարձակվեցին լեհական գյուղ Մոկրայի վրա: Սկսվեց Սահմանի ճակատամարտը: Նույն օրն ավելի ուշ գերմանացիները հարձակվեցին Լեհաստանի արևմտյան, հարավային և հյուսիսային սահմաններից, միևնույն ժամանակ Գերմանիայի ռազմաօդային ուժերը սկսեցին ռմբակոծել լեհական քաղաքները: Հարձակման հիմնական ուժը գերմանացիները կենտրոնացրեցին Լեհաստանի սահմանի արևմուտքից: Աջակցող հարձակումները եկան Արևելյան Պրուսիայից հյուսիսում և գերմանա-սլովակ ուժերի հարձակումը հարավից: Բոլոր երեք ուղղությունների հիմնական նպատակն էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան:

Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային սեպտեմբերի 3-ին, սակայն որևէ լուրջ օգնություն չցուցաբերեցին: Գերմանա-ֆրանսիական սահմանին տեղի ունեցան մի քանի փոքր ընդհարումներ, չնայած գերմանական զորքի փոքրամասնությանը, քանի որ զոքի մեծ մասը, ներառյալ զինված ուժերի 85 տոկոսը կենտրոնացված էր Լեհաստանի դեմ: Չնայալ լեհերի փոքր հաջողություններին ոչ վճռորոշ սահմանային ճակատամարտերում, գերմանացիների թվային զգալի առավելության պատճառով լեհերը ստիպված էին նահանջել սահմանից դեպի Վարշավա և Լվով: Լյուֆտվաֆեն երկնքում ստացավ մենաշնորհ արշավանքի սկզբներից: Շարքից հանելով կապի միջոցները` Լյուֆտվաֆեն կարողացավ զրկել լեհական ռազմական օդանավերին համագործակցելու հնարավորությունից: Լեհաստանի ռազմաօդային ուժերի միավորներից շատերը կարողացան փախուստի դիմել, որոնցից 98-ը հասավ այդ ժամանակ չեզոք Ռումինիա[51]: Լեհաստանի սկզբնական 400 ռազմական օդանավերից սեպտեմբերի 14-ին մնացին միայն 54-ը և երկնքում դիմադրությունը գրեթե անհնար էր[51], բացի այդ Լեհաստանի օդանավերի հենակետերի մեծ մասը շարքից դուրս եկան պատերազմի առաջին 48 ժամվա ընթացքում[52]:
Գերմանիան ցամաքով հարձակվեց երեք ուղղությամբ: Գյունդեր ֆոն Կլուգեի գլխավորած 20 դիվիզիաները մտան Լեհական միջանցք և հանդիպեցին երկրորդ զորքին, որը ուղղություն էր վերցրել Վարշավա Արևելյան Պրուսիայից: Գերդ ֆոն Ռունդշտադտի գլխավորած 35 դիվիզիաները հարձակվեցին Լեհաստանի հարավից: Սեպտեմբերի 3-ին, երբ ֆոն Կլուգեն հասավ Վիստուլա գետին (այդ ժամանակվա Գերմանիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա) և Գեորգ ֆոն Կուչլեր հասավ Նարև գետին, Վալտեր ֆոն Ռեյխնաուի զորքերը արդեն հասել էին Վարտա գետին: Երկու օր անց նրա զորքի ձախ թևը արդեն Լոձի մոտակայքում էր, իսկ աջ թևը հասել էր Կելցե: Սեպտեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքի պաշտպանները նահանջեցին 48 կմ Վիստուլա գետին զուգահեռ գծով, որտեղ նրանց դիմավորեցին գերմանական տանկերը: Պաշտպանական գիծը կառուցվեց Պլոնսկ և Պուլտուսկ քաղաքների միջև, համապատասխանաբար Վարշավայից հյուսիս արևմուտք և հյուսիս արևելք: Լեհերի պաշտպանության ձախ թևը հետ մղվեց Պուտուսկից 40 կմ գտնվող Ցեխանովից: Լեհերը նաև նահանջեցին Պուլտուսից և գերմանացիների դիմաց արդեն բացվեց Վիստուլան և Վարշավան: Պուլտուսկը այնուամենայնիվ լեհերը վերադարձրեցին գերմանացիների ինտենսիվ կրակի ներքով: Պաշտպանական գիծը ճեղքելու գերմանացիների փորձը հետ մղվեց լեհերի կողմից, ինչի արդյունքում շատ գերմանական տանկեր շարքից դուրս եկան[53]: Սեպտեմբերի 8-ի դրությամբ Ռեյխենաուի ծանր զինտեխնիկայով զորքերը առաջ էին շարժվել 225 կմ արշավանքի առաջին շաբաթում և հասել էին Վարշավայի մատույցներին: Ռեյխենաուի թեթև զինտեխնիկայով դիվիզիաները սեպտեմբերի 9-ի դրությամբ հասել էին Վիստուլայի և Վարշավայի միջև գտնվող Սանդոմիր քաղաք, իսկ մնացաց մասը Սան գետի հյուսիսում և Պշեմիսլ քաղաքում էին: Միևնույն ժամանակ Գուդերիանը իր 3-րդ բանակի տանկերով Նարևը անցնելով հարձակվեց Բուգ գետի պատշտպանական գծի վրա` արդեն շրջափակելով Վարշավան: Գերմանական զորքերը հաջողություն ունեցան ռազմաճակատի ողջ երկայնքով: Լեհական բանակները բաժանվեցին ոչ կոորդինացված ստորաբաժանումների, որոնցից շատերը նահանջում էին, մինչդեռ մյուսները փորձում էին որևէ դիմադրություն ցույց տալ:

Լեհական զորքերը թողեցին Պոմերելիա (Լեհական միջանցք), Մեծ Լեհաստան և Լեհական Վերին Սիլեսիա տարածաշրջանները առաջին շաբաթում: Սահմանային պաշտպանության լեհական պլանը ամբողջությամբ ձախողվեց: Գերմանական առաջխաղացումը չէր դանդաղում: Սեպտեմբերի 10-ին Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլին հրամայեց ամբողջ զորքին համատարած նահանջել դեպի հարավարևելք, այսպոս կոչված Ռումինական հենակետ[54]: Միևնույն ժամանակ գերմանացիները սեղմում էին Վիստուլայի արևմուտքում գտնվող լեհական զորքերի շրջափակումը (Լոձի տարածքում և դեպի արևմուտք Պոզնանի մոտակայքում) և աբելի էին խորանում դեպի արևելյան Լեհաստան: Վարշավան, որը պատերազմի սկզբի օրերից ինտենսիվորեն ռմբակոծվում էր, հարձակման ենթարկվեց սեպտեմբերի 9-ին և պաշարվեց սեպտեմբերի 13-ին: Նույն ժամանակ գերմանական զորքերը հասան Լվով, որը արևելյան Լեհաստանի խոշորագույն քաղաքն էր: 1.150 գերմանական օդանավել ռմբակոծեցին Վարշավան սեպտեմբերի 24-ին:

Լեհական պաշտպանության պլանը ուներ մարտավարություն, որով լեհերը պետք է թույլ տային գերմանական երկու բանակներին շրջափակել լեհական զորքերին, այնուհետև Արմիա Պրուսսին պետք է անցներ հակահարձակման և խուճապ առաջացներ գերմանական զորքերի շարքերում: Սակայն այս պլանի համար անհրաժեշտ էր, որ Արմիա Պրուսսին ամբողջ կազմով բերվեր մարտական պատրաստվածության սեպտեմբերի 3-ին: Այնուամենայնիվ լեհական ռազմական պլանները ձախողվեցին` չկանխատեսելով գերմանական զորքերի արագությունը, իսկ Արմիա Պուսսի համար պահանջվեց ավել երկար ժամանակ[55]:
Այս արշավանքի խոժորագույն ճակատամարտը Բզուրայի ճակատամարտն էր, որը տեղի ունեցավ Վարշավայի արևմուտքում Բզուրա գետի մոտ և տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ից մինչև 19-ը: Լեհական Պոզնան և Պոմորց բանակները, նահանջելո սահմանային տարածքից և Լեհական միջանցքից, հարձակվեցին գերմանական 8-րդ բանակի թևի վրա, սակայն հակահարձակումը անհաջողություն ունեցավ, չնայած սկզբնական առավելության: Այս պարտությունից հետո լեհերը այլևս ունակ չէին լայնամասշտաբ հակահարձակման: Գերմանական ռազմաօդային ուժերը մեծ կարևորություն ունեցան այս ճակատամարտում: Լյուֆտվաֆեյի ռմբակոծությունները կոտրեցին լեհերի մնացած դիմադրությունը[56]: Լյուֆտվաֆեն նաև շարքից հանեց Բզուրա գետի կամուրջները: Դրանից հետո Լյուֆտվաֆեն ռմբակոծեց լեհական զորքերին, նրանց վրա նետելով 50 կիլոգրամանոց թեթև ռումբեր, ինչը բերեց մեծ թվով կորուսռների:
Սեպտեմբերի 12-ի դրությամբ Վիստուլա գետի արևմուտքի Լեհաստանի տարածքները ամբողջությամբ նվաճված էին, բացառությամբ մեկուսացված Վարշավայի[52]: Լեհաստանի կառավարությունը (նախագահ Իգնացի Մոսցիցկի) և գլխավոր հրամանատարությունը (մարշալ Էդվարդ Ռիջ-Սմիգլի) լքեցին Վարշավան արշավանքի առաջին օրերին և ուղևորվեցին հարավարևելք` հասնելով Լյուբլին սեպտմբերի 6-ին: Այնտեղից սեպտեմբերի 9-ին` Կրեմենեց և սեպտեմբերի 13-ին` Զալեշիկի, որը գտնվում էր Ռումինիայի սահմանին[57]: Ռիձ-Սմիգլին հրամայեց լեհական զորքերին նահանջել նույն ուղղությամբ, Վիստուլա և Սան գետրի հետևով` սկսելով նախապատրաստվել Ռումինական դիրքերի պաշտպանությանը[54]:
Փուլ 2. Խորհրդային Միության ներխուժում արևելքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշավանքի սկզբից Գերմանիայի կառավարությունը անընդհատ խնդրում էր Վյաչեսլավ Մոլոտովին համաձայն պայմանավորվածության ներխուժել արևելքից[58][59]: ԽՍՀՄ զորքերը պատրաստ էին ներխուժմանը, սակայն սպասում էին Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ չհայտարարված հինգամսյա պատերազմի ավարտին: 1939 թվականի սեպտեմբերի 15-ին Մոլոտովի և Սիգենորի Տոգոյի ներկայացուցիչները ավարտեցին հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունները և 1939 թվականի սեպտեմբերի 16-ից կնքվեց զինադադար: Պարզելով երկրորդ ճակատի հարցերը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը սեպտեմբերի 17-ին հրամայեց զորքերին ներխուժել Լեհաստան[2]: Նախապես պայմանավորված էր Գերմանիայի հետ Լեհաստանը բաժանել ըստ հետաքրքրությունների գոտիների, համաձայն որի մինչև Վարշավան մնում էր Գերմանացիներին, իսկ Լիտվան` ԽՍՀՄ-ին:
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Լեհաստանի պաշտպանությունը արդեն կոտրեված էր և միակ հույսը նահանջն էր և Ռումինայի դիրքերում վերակազմավորումը: Սակայն այս պլանները ի չիքս դարձան, երբ ԽՍՀՄ 800.000-անոց ուժեղ Կարմիր բանակը ներխուժեց Լեհաստանի արևելյան սահմանից` խախտելով Ռիգայի հաշտության պայմանագիրը, Խորհրդա-լեհական չհարձակման պայմանագիրը և մի շարք միջազգային պայմանագրեր: ԽՍՀՄ դիվանագետները միջազգային հանրությանը խաբեցին, թե պաշտպանում են ուկրաինացի և բելառուս փոքրամասնություններին Լեհաստանի արևելքում, սակայն փոխարենը ներխուժելով Լեհաստան վերջ դրեցին Լեհաստանի ինքնուրույնությանը[60]:
Արևելքում Լեհաստանի սահմանը պաշտպանող զորագունդը բաղկացած էր 25 գումարտակից: Էդվարդ Ռիձ-Սմիգլին հրամայեց նրանց նահանջել և չդիմակայել ԽՍՀՄ զորքերին[54]: Սակայն տեղի ունեցան մի շարք փոքր ընդհարումներ և ճակատամարտեր, ինչպիսիք էր Գրոնդոյի ճակատամարտը, քանի որ զինվորները և տեղի բնակիչները փորձեցին պաշտպանել քաղաքը: ԽՍՀՄ-ը մահապատժի ենթարկեց մեծ թվով լեհ սպաների, ներառյալ ռազմագերիներին, ինչպիսիք էր Գեներալ Յոզեֆ Օլշինա-Վիլչինսկին[61][62]: Ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունը սկսեց գործել լեհերի դեմ, իսկ կոմունիստ պարտիզանները կազմակերպեցին տեղային ապստամբություններ` կողոպտելով և սպանելով խաղաղ բնակիչներին[63]: Այս շարժումները արագորեն վարժեցվել էին ՆԿՎԴ կողմից: ԽՍՀՄ ներխուժումը դարձավ գլխավոր փաստը, որից հետո Լեհաստանի կառավարությունը հասկացավ, որ Լեհաստանը կորցված է[64]: Մինչը ԽՍՀՄ հարձակումը, Լեհաստանի ռազմական ղեկավարությունը պլանավորում էր նահանջել և երկարատև պաշտպանական մարտեր մղել Գերմանիայի դեմ Լեհաստանի հարավ-արևելքում, մինչ սպասում էին, որ Արևմտյան Դաշնակիցները կհարձակվեն Գերմանիայի վրա արևմուտքից[64]: Այնուամենայնիվ Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց անձնատուր լինել կամ հաշտության քննարկումներ սկսել Գերմանիայի հետ: Նաև հրամայվեց բոլոր ստորաբաժանումներին լքել Լեհաստանը և վերակազմավորվել Ֆրանսիայում:

Մինչդեռ լեհական զորքերը փորձում էին դեպի Ռումինայի սահման, գերմանացիները ուժեղացնում էին իրենց գրոհները: Սեպտեմբերի 17-ից 20-ը, լեհական Կրակով և Լյուբլին բանակները մեծ կորուստներ ունեցան Տոմաշով Լյուբելսկիի ճակատամարտում, որը արշավանքի երկրորդ խոշորագույն ճակատամարտն էր: Լվով քաղաքը ընկավ սեպտեմբերի 22-ին ԽՍՀՄ ներխուժման պատճառով: Քաղաքը հարձակման էր ենթարկվել գերմանացիների կողմից մեկ շաբաթ առաջ և պաշարման ժամանակ գերմանացի և խորհրդային զորքերը սկսեցին գործել համատեղ[65]: Չնայած գերմանացիների մի շարք ինտենսիվ գրոհների, Վարշավան պաշտպանվում էր արագորեն ձևավորված կամավորական ստորաբաժանումների, քաղաքացիական բնակչության և ոստիկանության կողմից, սակայն պաշտպանությունը տևեց մինչև սեպտեմբերի 28-ը: Վարշավայի հյուսիսում գտնվող Մոդլին ամրոցը նվաճվեց սեպտեմբերի 29-ին: Մի շարք մեկուսացված լեհական ջոկատներ դեռ մի քանի օր շարունակեցին դիմադրությունը, սակայն ճնշվեցին գերմանացիների կողմից: Հել ամրացված տարածքը դիմադրեց մինչև հոկտեմբերի 2-ը[66]: Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթվա ընթացքում, երբ Հիտլերը այցելեց Դանցիգ, նա իր ելույթում ասաց.
![]() |
Ռուսաստանը հաջողությամբ իրականացրեց իր կողմից արշավը դեպի Լեհաստան, որպեսզի պաշտպանի Սպիտակ ռուսներին և ուկրաինացիներին Լեհաստանում: Մենք հիմա հասկանում ենք, որ Անգլիան և Ֆրանսիան գերմանացիների և ռուսների համագործակցությունը համարում են ծանր հանցագործություն: Մեկ անգլիացի անգամ գրել է, որ այն խարդախություն է: Ես հավատում եմ, որ Անգլիան մտածում է, որ այս համագործակցությունը խարդախություն է, քանի որ ժողովրդական Անգլիայի և բոլշևիկ Ռուսաստանի համագործակցությունը տապալվել է, մինչդեռ Նացիոնալ Սոցիալիստ Գերմանիայի փորձերը Խորհրդային Ռուսաստանի հետ հաջողվեցին:
Լեհաստանն այլևս երբեք չի վերկանգնվի Վերսալի պայմանագրի ձևաչափով: Դա ոչ միայն երաշխավորում է Գերմանիան, այլ նաև երաշխավորում է Ռուսաստանը: — Ադոլֆ Հիտլեր, 19 սեպտեմբերի 1939 [67] |
![]() |
Չնայած Լեհաստանի հաղթանակին Շացկոմի ճակատամարտում, որից հետո ԽՍՀՄ-ը մահապատժի ենթարկեց բոլոր գերևարված սպաներին, Կարմիր բանակը հասավ Նարև, Բուգ, Վիստուլա և Սան գետերին սեպտեմբերի 28-ի դրությամբ և շատ դեպքերում հանդիպեց գերմանական ստորաբաժանումներին: Լեհական պաշտպանությունը Բալթիկ ծովի Հել թերակղզում դիմադրեց մինչև հոկտեմբերի 2-ը: Լեհական բանակի վերջին ստորաբաժանումը Գեներալ Ֆրանցիշեկ Կլեեբերգի գլխավորությամբ անձնատուր եղավ հոկտեմբերի 6-ին Լյուբլինի մոտ տեղի ունեցած չորսօրյա Կոցկի ճակատամարտից հետո, որով ավարտվեց Սեպտեմբերյան արշավանքը[68]:
Քաղաքացիական զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանում բնակվող հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին Լեհաստանի ներխուժման ժամանակ և միլիոնավորները սպանվեցին Գերմանիայի և ԽՍՀՄ օկուպացիայի ժամանակ: Նացիստական գաղափարախոսությունը հիմնական գործոններից մեկն էր, որ ազդել էր գերմանացիների մտածելակերպի վրա, համաձայն որի հրեաները և սլավոնները համարվում էին Կիսամարդ [69][70]:
Ներխուժման առաջին օրերից Գերմանիայի ռազմաօդային ուժերը (Լյուֆտվաֆե) ռմբակոծում էին քաղաքացիական բնակչությանը և փաղստականների շարքերը ճանապարհներին, որպեսզի ահաբեկեին լեհ ժողովրդին, խափանեին հաղորդակցությունը և կոտրեին հոգեբանական տեսանկյունից: Լյուֆտվաֆեն սպանեց 6.000–7.000 խաղաղ բնակչի Վարշավայի ռմբակոծման ժամանակ[71]:
Գերմանական ներխուժման ընթացքում տեղի ունեցան դաժանություններ լեհ տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ[72]: Գերմանական զորքերը (ՍՍ-ը և կանոնավոր Վերմախտը) սպանեցին տասնյակ հազարավոր լեհ խաղաղ բնակչի[73]:
Ընդհանուր առմամբ Լեհաստանի բնակչության շրջանում սպանվեց 150.000–200.000 խաղաղ բնակիչ[74]: Սպանվեցին նաև 1.250 գերմանացի խաղաղ բնակիչ[75]:
Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Գանտերը 1939 թվականի դեկտեմբերին գրեց, որ Գերմանիայի արշավանքը գլուխգործոց էր: Ավելի գերազանց ռազմական գործողությունը ինչպիսին սա էր, համաշխարհային պատմության մեջ չի եղեկ: Չնայած Լեհաստանի թույլ կազմակերպվածությանը և դաշնակիցների կողմից օգնության բացակայությանը, Գանտները նշեց, որ սա Գերմանիայի զինված ուժերի հզորության դրսեվորումն էր[52]: Լեհաստանը բաժանվեց Գերմանիայի և ԽՍՀՄ միջև: Սլովակիան վերադարձրեց 1938 թվականի ամռանը կորցրած տարածքները: Լիտվային անցավ Վիլնյուս քաղաքը իր մերձակայքով 1939 թվականի հոկտեմբերի 28-ին: 1939 թվականի սեպտեմբերի 8-ին և 13-ին Գեներալ Ալֆրեդ ֆոն Վոլարդ-Բոկելբերգը և Գեներալ Վալտեր Հեյցը հիմնադրեցին գերմանական զինվորական շրջաններ համապատասխանաբար Մեծ Լեհաստանում և Պոմերելիայում, որոնք կոչվեցին «Պոզեն» (Պոզնան) և «Վեստպրեուսեն» (Արևմտյան Պրուսիա[76]: Համաձայն 1935 թվականի մայիսի 21-ի և 1938 թվականի հունիսի 1-ի օրենքների, գերմանական Վերմախտը քաղաքացիական կառավարման իշխանությունը հանձնեց «Քաղաքացիական կառավարման տնօրինությանը» (ՔԿՏ, գերմաներեն`` Chefs der Zivilverwaltung, CdZ)[77]: Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նշանակեց Արթուր Գրեյզերին Պոզեն զինվորական շրջանի ՔԿՏ-ի տնօրեն և Ալբերտ Ֆորստերին Արևմտյան Պրուսիա զինվորական շրջանի ՔԿՏ-ի տնօրեն[76] : Հոկտեմբերի 3-ին ստեղծվեցին Լոձ Կրակով ռազմական շրջաններ, որոնց ղեկավարներն էին Գեներալ-գնդապետներ Գերդ ֆոն Ռանդշտատը և Վիլհելմ Լիստը և Հիտլերը նշանակեց համապատասխանաբար Հանս Ֆրանկին և Արթուր Սեյս-Ինկուարտին զինվորական շրջանների ՔԿՏ-ի տնօրեններ[76]: Միևնույն ժամանակ Ֆրանկը նշանակվեց բոլոր օկուպացված տարածքների գլխավոր կառավարիչ[76]: Սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ հետ Գերմանիան ևս մեկ գաղտնի համաձայնագիր կնքեց, համաձայն որի Լիտվան միացվում էր ԽՍՀՄ-ին, իսկ փոխարենը Գերմանիային էին անցնում Բուգ գետի արևելյան շրջանները:
Անգամ չնայած հետաքրքրությունների գոտիների մեծ մասն առանցձնացված էր ջրային պատնեշներով, խորհրդային և գերմանական զորքերի միջև տեղի ունեցան մեծ թվով միջադեպեր: Ամենանշնակալի միջադեպը տեղի ունեցավ Բրեստ-Լիտովսկում սեպտեմբերի 22-ին: Գերմանական 19-րդ տանկային կորպուսը գեներալ Հայնց Գուդերյանի գլխավորությամբ մտավ քաղաք, որը գտնվում էր խրոհրդային հետաքրքրության գոտում: Երբ խորհրդային 29-րդ տանկային բրիգադը Կրիվոշեյնի գլխավորությամբ հասավ քաղաքին, նա գերմանական հրամանատարներին զգուշացրեց, որպեսզի լքեն քաղաքը և թույլ տան խորհրդային զորքին մտնել քաղաք և կազմակերպել հրավառություն[78]: Սակայն քաղաքը լքելուց առաջ խորհրդային և գերմանացի հրամանատարները իրականացրեցին միասնական հաղթական շքերթ[4][79]: Դրանից ընդամենը երեք օր առաջ երկու կողմերի միջև տեղի ունեցավ միջադեպ Լվովում, որն ավելի արյունաբեր էր, երբ գերմանական 137-րդ հետևակային ստորաբաժանումը հարձակվեց խորհրդային 24-րդ տանկային բրիգադի վրա: երկու կողմերն էլ ունեցան փոքրաթիվ կորուստներ, որից հետո տեղի ունեցան բանակցություններ: Բանակցությունների արդյունքում գերմանացիները լքեցին տարածքը և Կարմիր բանակը մտավ Լվով սեպտեմբերի 22-ին:
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը և Լեհաստան ներխուժումը համարվեց ժամանակաշրջանի սկիզբ, որի ընթացքում ԽՍՀՄ-ը փորձում էր համոզել իրեն, որ Գերմանիայի գործողությունները ճիշտ են և չկա անհանգստության պատճառ, չնայած կային հակառակը կարծելու բազմաթիվ առիթներ[80]: 1939 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից պատերազմին միանալուց մի քանի օր անց, Ստալինը բացատրեց, որ պատերազմը ԽՍՀՄ օգտին է, քանի որ ըստ նրա.[81]
![]() |
Պետրազմը երկու խումբ կապիտալիստական երկրների միջև է ... աշխարհը վերաբաժանելու համար: Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում, որ նրանք կռվեն և թուլացնեն միմյանց ...: Հիտլերը առանց հասկանալու կամ գիտակցելու խառնում և թուլացնում է կապիտալիստական համակարգը ...: Մենք կարող ենք խորամանկել և բռնել որևէ մեկի կողմը, որպեսզի նրանք կռվեն միմյանց դեմ ...: Լեհաստանի անհայտացումը կնշանակի, որ բուրժուական և ֆաշիստական երկրների թիվը մեկով կպակասի: Մեզ համար շատ ուրախալի է, որ Լեհաստանի նոր տարածքներում և բնակչության մոտ կհաստատվեն սոցիալիստական կարգեր[81]: | ![]() |
Հակամարտության կողմերից ոչ մեկը, ոչ Գերմանիան, ոչ Արևմտյան դաշնակիցները, ոչ ԽՍՀՄ-ը չէին կարող ենթադրել, որ Լեհաստան ներխուժումը կբերի պատերազմի, որը կցնցի ամբողջ աշխարհը և կգերազմանցի Առաջին համաշխարհային պատերազմը կորուստներով և արժեքով: Դրանից ամիսներ անց Հիտլերն անհաջող փորձեր գործադրեց խաղաղության հասնել Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, սակայն պատերազմը գնալով վերաճեց համաշխարհային պատերազմի, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում: Այսպիսով գեներալների և քաղաքական գործիչների մեծ մասին պարզ չէր, որ Լեհաստանի ներխուժմամբ սկիզբ դրվեց համաեվրոպական պատերազմին, որը 1937 թվականի Ճապոնիայի կողմից Չինաստան ներխուժման և 1941 թվականի Խաղաղօվկիանոսյան պատերազմի հետո դարձավ գլոբալ պատերազմ հայտնի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմ:
Լեհաստան ներխուժումը առիթ դարձավ Բրիտանիային և Ֆրանսիային պատերազմ հայտարարել Գերմանիային սեպտեմբերի 3-ին: Սակայն նրանք քիչ ազդեցություն ունեցան սեպտեմբերի արշավանքի ելքի վրա: Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից պատերազմ չհայտարարվեց ԽՍՀՄ դեմ: Այս փաստը օգնեց շատ լեհերի հավատալ որ նրանք դավաճանվել են Արևմտյան դաշնակիցների կողմից:
1939 թվականի մայիսի 23-ին Հիտլերն իր սպաներին բացատրեց, որ ագրեսիայի հիմնական թիրախը Դանցիգը չէր, նա ցանկանում է Գերմանիայի համար ապրելու տարածք բացել դեպի արևելք, որը հետագայում գերմանացիները կոչեցին Գեներալպլան Օստ[82][83]: Ներխուժումից հետո հիմնականում քաղաքային բնակչությունը սկսվռց հալածանքների ենթարկվել, որի ժամանակ սպանվեցին 5,47-ից 5,67 միլիոն Լեհաստանի բնակիչ[84] (երկրի ընդհանուր բնակչության 20%-ը և հրեական փոքրամասնության ավելի քան 90%-ը), ներառյալ 3 միլիոն Լեհաստանի քաղաքացիների զանգվածային սպանությունները (հիմնականում հրեաներ, որպես Հրեական հարցի վերջնական լուծում) համակենտրոնացման ճամբարներում ինչպիսին Օսվենցիմն էր և բազմաթիվ հատուկ սպանությունները, երբ խաղաղ բնակչությանը քշում էին մոտակա անտառներ, գնդակահարում գնդացիրներով և թաղում չնայելով մահացած են թե ոչ:
Համաձայն Լեհաստանի ազգային հիշողությունների ինստիտուտի, 1939-1941 թվականների ԽՍՀՄ օկուպացիայի ժամանակ մահացել են 150.000 և աքսորվել 320.000 Լեհաստանի քաղաքացի[84][85], ովքեր ընդդիմացել են խորհրդային ռեժիմին, աքսորվել են աշխատանքի ճամբարներ (Գուլագներs) կամ սպանվել, ինչպես լեհ սպաները Կատինի կոտորածի ժամանակ[a]:
1939 թվականի հոկտեմբերից, Լեհաստանի բանակի մնացորդները, որոնք կարողացել էին փախչել ԽՍՀՄ և գերմանական զորամիվորումներից հիմնականում բնակություն հաստատեցին Բրիտանիայի և Ֆրանսիայի տարածքներում: Այստեղ նրանք համեմատաբար պաշտպանված էին քանի որ Լեհաստանը այս երկրների դաշնակիցն էր: Ոչ միայն կառավարությունը փրկվեց, այլև ազգային ոսկու պաժարները Ռումինիայով տարհանեցին և տեղափոխեցին Արևմուտք, հիմնականում Լոնդոն և Օտտավա[86][87]: Լեհաստանի բանակի ուժերով տարհանվեց մոտ 75 տոննա ոսկի[88]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Danzig: Der Kampf um die polnische Post (in German)
- ↑ 2,0 2,1 Goldman p. 163, 164
- ↑ Dariusz Baliszewski (19 September 2004), Most honoru. Tygodnik Wprost (weekly), 38/2004. ISSN 0209-1747.
- ↑ 4,0 4,1 Kitchen Martin (1990)։ A World in Flames: A Short History of the Second World War։ Longman։ էջ 74։ ISBN 0-582-03408-6։ Վերցված է նոյեմբերի 2, 2011
- ↑ Sanford, 2005, էջեր 20–24
- ↑ Հարավային Ֆլորիդայի համալսարան (2005)։ «The Nazification of Germany»։ usf.edu
- ↑ KIMMICH CHRISTOPH M. (հունվարի 1, 1969)։ «THE WEIMAR REPUBLIC AND THE GERMAN-POLISH BORDERS»։ The Polish Review 14 (4): 37–45։ JSTOR 25776872
- ↑ Majer Diemut (2003)։ "Non-Germans" under the Third Reich: the Nazi judicial and administrative system in Germany and occupied Eastern Europe with special regard to occupied Poland, 1939–1945։ JHU Press։ էջեր 188–9։ ISBN 0-8018-6493-3
- ↑ 9,0 9,1 Rothwell Victor (2001)։ Origins of the Second World War։ Manchester University Press։ էջ 92։ ISBN 0-7190-5958-5
- ↑ 10,0 10,1 Crozier Andrew J (1997)։ The causes of the Second World War։ Wiley-Blackwell։ էջեր 150–1։ ISBN 0-631-18601-8.
- ↑ The Second World War: Volume 2 Europe 1939–1943, Tom 2 Robin Havers page 25
- ↑ «Ergebnisse der Volks- und Berufszählung Vom 1. November 1923 in der Freien Stadt Danzig mit einem Anhang: Die Ergebnisse der Volkszählung vom 31. August 1924»։ Verlag des Statistischen Landesamtes der freien Stadt Danzig։ 1926.
- ↑ Snyder Louis Leo, Montgomery John D (2003)։ The new nationalism։ Transaction Publishers։ էջ 88։ ISBN 0-7658-0550-2.
- ↑ «German Army Attacks Poland; CitiesBombed, Port Blockaded; Danzig Is AcceptedInto Reich»։ www.nytimes.com (The New York Times)։ Վերցված է ապրիլի 26, 2016
- ↑ Nowa Encyklopedia Powszechna PWN 1997, vol. VI, 981.
- ↑ Zahradnik "Korzenie Zaolzia. Warszawa – Praga – Trzyniec", 16-17.
- ↑ Gawrecká "Československé Slezsko. Mezi světovými válkami 1918-1938", Opava 2004, 21.
- ↑ «Elbing-Königsberg Autobahn»։ Euronet.nl։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2007-ին։ Վերցված է հունվարի 11, 2009
- ↑ 19,0 19,1 «The Avalon Project: Documents in Law, History and Diplomacy»։ Yale։ Վերցված է հունվարի 11, 2009
- ↑ Ինդիանայի համալսարան։ «Chronology 1939»։ League of Nations Archives, Palais des Nations։ Geneva: indiana.edu
- ↑ A World at Total War: Global Conflict and the Politics of Destruction, 1937–1945 Roger Chickering,Stig Förster,Bernd Greiner, page 97
- ↑ 22,0 22,1 Clark, Lloyd, Kursk: The Greatest Battle: Eastern Front 1943, 2011, page 26
- ↑ Piotrowski, 1998, էջ 115
- ↑ «Home – FDR Presidential Library & Museum»
- ↑ «Home - FDR Presidential Library & Museum»
- ↑ Jentz, 1996, էջ 88
- ↑ Jentz, 1996, էջ 91
- ↑ Jentz, 1996, էջեր 90–91
- ↑ B.H.Hart & A.J.P Taylor, p41
- ↑ Cooper, Matthew (1978). The German Army 1939–1945: Its Political and Military Failure. New York: Stein and Day.
- ↑ Bombers of the Luftwaffe, Joachim Dressel and Manfred Griehl, Arms and Armour, 1994
- ↑ The Flying pencil, Heinz J. Nowarra, Schiffer Publishing,1990,p25
- ↑ A History of World War Two, A.J.P Taylor, OCTOPUS, 1974, p35
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,162
- ↑ Seidner, Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, 177
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 270–94
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 135–138
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,158
- ↑ Michael Alfred Peszke, Polish Underground Army, the Western Allies, and the Failure of Strategic Unity in World War II, McFarland & Company, 2004, 0-7864-2009-X, Google Print, p.2
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 122–123
- ↑ 7TP vol.II,Janusz Magnus#1, Militaria 317,Warszawa 2009.
- ↑ Knickerbocker, H.R. (1941)։ Is Tomorrow Hitler's? 200 Questions On the Battle of Mankind։ Reynal & Hitchcock։ էջեր 29–30։ ISBN 978-1-4179-9277-5
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,68–72
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,122–25
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Wojna Obronna
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Henryk Piątkowski (1943)։ Kampania wrześniowa 1939 roku w Polsce (լեհերեն)։ Jerusalem: Sekcja Wydawnicza APW։ էջ 39։ Վերցված է նոյեմբերի 2, 2011
- ↑ Count Edward Raczyński (1948)։ The British-Polish Alliance; Its Origin and Meaning։ London: Mellville Press
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,304–310
- ↑ 49,0 49,1 49,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ReferenceA
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 50,0 50,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝PN
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 51,0 51,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝E%R Hooton, p87
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 52,0 52,1 52,2 Gunther, John (1940)։ Inside Europe։ New York: Harper & Brothers։ էջեր xvi–xvii
- ↑ «Poles Holding Line 30 Miles From Warsaw»։ The Gettysburg Times (Gettysburg, Pennsylvania)։ սեպտեմբերի 7, 1939։ էջ 9
- ↑ 54,0 54,1 54,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Stanley S 1977, pp% 29
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Czesław Grzelak, Henryk Stańczyk (2005), Kampania polska 1939 roku, Oficyna Wydawnicza RYTM Warszawa, page 182. 83-7399-169-7.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝E%R Hooton, p91
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Tippelskirch, Kurt. History of Second World War
- ↑ Roberts Geoffrey (հունվարի 1, 1992)։ «The Soviet Decision for a Pact with Nazi Germany»։ Soviet Studies 44 (1): 57–78։ JSTOR 152247։ doi:10.1080/09668139208411994
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝SCHULENBURG
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Piotrowski, 1998, էջ 295
- ↑ Sanford, p. 23; (Լեհերեն) Olszyna-Wilczyński Józef Konstanty, Internetowa encyklopedia PWN. Retrieved 14 November 2006.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝JOWIPN
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Piotrowski, 1998, pp. 54–56, p. 199
- ↑ 64,0 64,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Sanford
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,226–28
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,279–80
- ↑ Peter David Orr (2005), Peace at Daggers Drawn pp. 28-29 with more speech. 1-4137-4829-5.
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,289–91
- ↑ Richard J. Evans, The Third Reich at War, p.102
- ↑ Bytwerk, Randall. "The Argument for Genocide in Nazi Propaganda." Quarterly Journal of Speech 91, no.1 (February 2005): 37–62
- ↑ Corum, 2013, էջ 174
- ↑ Rossino, Alexander B., Hitler Strikes Poland: Blitzkrieg, Ideology, and Atrocity (Lawrence, Kansas: University Press of Kansas, 2003)
- ↑ Rossino, 2003, էջեր 114, 159–161
- ↑ Piotrowski, 1998, էջ 301
- ↑ (Լեհերեն) Tomasz Chinciński, Niemiecka dywersja w Polsce w 1939 r. w świetle dokumentów policyjnych i wojskowych II Rzeczypospolitej oraz służb specjalnych III Rzeszy. Część 1 (marzec–sierpień 1939 r.). Pamięć i Sprawiedliwość. nr 2 (8)/2005
- ↑ 76,0 76,1 76,2 76,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Toppe398
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Toppe397
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Кривошеин С.М. Междубурье. Воспоминания. Воронеж, 1964. (Krivoshein S. M. Between the Storms. Memoirs. Voronezh, 1964. in Russian); Guderian H. Erinnerungen eines Soldaten Heidelberg, 1951 (English: Memoirs of a Soldier)
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝SDtW
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Clark, Lloyd, Kursk: The greatest battle: Eastern Front 1943, 2011, page 62, 67, 76-80
- ↑ 81,0 81,1 Clark, Lloyd, Kursk: The greatest battle: Eastern Front 1943, 2011, page 62
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝A World at Arms
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Justice and the Genesis of War
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 84,0 84,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝INR
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Wojciech Materski and Tomasz Szarota. Polska 1939–1945. Straty osobowe i ofiary represji pod dwiema okupacjami.Institute of National Remembrance(IPN) Warszawa 2009 978-83-7629-067-6
- ↑ a.o. Robert Westerby en R.M. Low, The Polish Gold (Londen 1940), 1-18, Ingo Loose, Kredite für NS-Verbrechen. Die Deutsche Kreditinstituten im Polen und die Ausraubung der polnischen un jüdischen Bevölkerung 1939–1945 (München 2007), 64-67, Anita J. Prazmowska, Britain and Poland 1939–1943. The Betrayed Ally (1995), 21
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Huiskamp Florian (2015)։ Zonder Vrees en Zonder Verwijt. Poolse militairen in West-Europa tijdens de Tweede Wereldoorlog։ Amsterdam։ էջեր 64–65